Հա

Քաղաքական

01/07/2022 - 10:30

««Դիմադրութիւն» շարժումը չի պարտւելու, չի նահանջելու». Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Yerkirmedia.am-ի հետ զրոյցում անդրադարձել է լրագրողների հետ Ալէն Սիմոնեանի ճեպազրոյցին եւ «Դիմադրութիւն» շարժման հետագայ անելիքներին։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Yerkirmedia.am-ի հետ զրոյցում անդրադարձել է լրագրողների հետ Ալէն Սիմոնեանի ճեպազրոյցին եւ «Դիմադրութիւն» շարժման հետագայ անելիքներին։

«Շարժումը նոր թափ է ստանալու։ Կը գայ ժամանակը, կը տեսնէք։ Ոչ թէ պէտք է մարդկանց ամէն օր ասենք՝ այս ամէնը շարունակւում է, այլ պարտաւոր ենք իրօք գիշեր-ցերեկ աշխատել եւ աշխատանքով ցոյց տալ արդիւնքը»,- ասել է նա։

Գլխաւոր խնդիրը, նրա խօսքով, ոչ թէ ժամանակաւոր յաջողութիւնն է, այլ շարժման վերջնական արդիւնքը։

«Մենք ընթացքում ընդունել ենք ցաւոտ որոշումներ, որոնք, հնարաւոր է, շատ մարդկանց համար այդ պահին հասկանալի չեն եղել, որովհետեւ շատ փակագծեր հնարաւոր չի լինում մինչեւ վերջ բացել, բայց մենք պատասխանատու ենք շարժման յաջողութեան ու վերջնարդիւնքի համար»,- ընդգծել է Սաղաթելեանը։

«Հասնելու ենք այս իշխանութիւնների հեռացմանը, որովհետեւ այլ տարբերակ չունենք։ Հիմա ամառ է։ Թող մի քիչ ասեն, խօսեն, ծափ տան, ուրախանան, իրար ոգեւորեն»,- ասել է նա՝ յաւելելով, որ պայքարը նոր թափով շարունակւելու է։

Իշխան Սաղաթելեանը նշել է նաեւ՝ իշխանութիւնների պահւածքն ունի մէկ հասցէատէր, եւ այդ հասցէատէրը հէնց իրենք են։

«Իրենք իրար են յոյս տալիս, որ լաւ է լինելու։ Երբ տեսնում էք Նիկոլին, Ալէնին, միւսին, որ մեծ-մեծ խօսում են, էդ խօսելու ընթացքում իրենք անընդհատ մտածում են՝ լաւ, էս ամէն ինչի տակից ո՞նց ենք դուրս գալու։ Ես ձեզ վստահ եմ ասում։ Բայց քանի որ ունեն թիմ, ունեն ոստիկանութիւն, որին պէտք է «դուխ» տան, ունեն ԱԱԾ, դատախազութիւն, քննչականստրուկ մարմիններ, որոնք ծառայում են այս դաւաճաններին, նրանց պէտք է անընդհատ ցոյց տան, թէ «տեսէք-տեսէք, մեր դէմ խաղ չկայ, մեր իշխանութիւնը ժամանակաւոր չէ, իսկ ընդդիմութիւնն ու շարժումը պարտւել են»։ Նրանց ամբողջ պահւածքը այս տեսանկիւնից է»,- ասել է Իշխան Սաղաթելեանը։

Ըստ նրա՝ իշխանութիւններն էլ լաւ գիտեն, որ շարժումը չի մարելու, իսկ իրենք պատասխանատւութեան են ենթարկւելու:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։