Հա

Քաղաքական

01/07/2022 - 16:00

«Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների յայտարարութիւնը

Սիրելի՛ հայրենակիցներ

Ինչպէս արդէն յայտնի է՝ օրվա իշխանութիւնները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանին եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Վահէ Յակոբեանին պաշտօններից յետ կանչելու որոշումներ ընդունեցին։

Սիրելի՛ հայրենակիցներ

Ինչպէս արդէն յայտնի է՝ օրվա իշխանութիւնները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանին եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Վահէ Յակոբեանին պաշտօններից յետ կանչելու որոշումներ ընդունեցին։

Իրավիճակն աբսուրդային է նրանով, որ դա կատարգում է առկայ անվտանգային մարտահրաւէրներից, պատերազմի՝ իրենց իսկ յայտարարած հնարաւոր սպառնալիքից, Բերձորի խնդրից, նոր զիջումներից, ռազմագերիներին մինչ օրս հայրենիք չվերադարձնելու խնդրից հանրութեանը շեղելու համար:

Խորհրդարան գնալու առաջին իսկ օրւանից յայտարարել էինք, որ ԱԺ վարչական պաշտօնները մեզ համար ինքնանպատակ չեն, ընդդիմադիր գործունէութեանը օժանդակելու գործիք են, ինչը բխում է Սահմանադրութիւնից ու ժողովրդի տւած քւէից:

Փաստ է, որ օրւայ իշխանութիւնները տեւական ժամանակ է՝ ջրբաժան են գծել Սահմանադրութիւնից, Անկախութեան հռչակագրից ու օրինականութիւնից՝ առհասարակ: Այս եւ դրան նախորդած վարքագիծը կայուն բռնապետութեան ցուցիչ է, ինչն աննախադէպ է, միւս կողմից էլ՝ Հայաստանում աւելի է խորանում քաղաքական ճգնաժամը:

Միջազգային հանրութիւնը, չնայած պառլամենտարիզմի ակնյայտ նահանջին, յամառօրէն փորձում է չնկատել առկայ իրավիճակը, մինչդեռ իշխանութեան այսպիսի վարքագծին պէտք է հետեւէր կտրուկ եւ անմիջական արձագանգ:

Այս վարքագծով օրւայ իշխանութիւնները եւս մէկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգւած են բացառապէս պաշտօններով, զբաղւած՝ հետապնդումներով, զուրկ՝ երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրներին դիմակայելու որեւէ հնարաւորութիւնից, չունեն լեգիտիմութիւն, չեն ներկայացնում Հայաստանի ու Արցախի շահերը, իսկ այս պայմաններում հեռացումն անխուսափելի է։

 

«Հայաստան» խմբակցութիւն

«Պատիւ ունեմ» խմբակցութիւն

01.07.2022թ.

 

Յարակից լուրեր

  • ՀՅԴ ՀԵՄ յայտարարութիւնը. Հերթական ապօրինութիւնը ԵՊՀ-ում
    ՀՅԴ ՀԵՄ յայտարարութիւնը. Հերթական ապօրինութիւնը ԵՊՀ-ում

    Երեւանի պետական համալսարանում կայացւել է հերթական ապօրինի եւ քաղաքական որոշումը։ Համալսարանի ռեկտոր Յովհաննէս Յովհաննիսեանը որոշել է համալսարանից հեռացնել քաղբանտարկեալ, 44-օրեայ պատերազմի մասնակից, ԵՊՀ ուսանող Տարօն Մանուկեանին, ով շուրջ 5 ամիս գտնւելով ապօրինի ազատազրկման մէջ չի կարողացել իրացնել ՀՀ սահմանադրութեամբ ընձեռնւած կրթութիւն ստանալու իր իրաւունքը։

  • Յայտարարութիւն. Իշխանութիւնը հայ ժողովրդին նախապատրաստում է նոր՝ մահացու զիջումների
    Յայտարարութիւն. Իշխանութիւնը հայ ժողովրդին նախապատրաստում է նոր՝ մահացու զիջումների

    Թաքնւելով «Հաւաստի աղբիւրի» անւան տակ՝ օրւայ իշխանութիւնը նախապատրաստում է հայ ժողովրդին նոր՝ մահացու զիջումների եւ զուգահեռաբար խրախուսում հակառուսական հիստերիան՝ փորձելով իր ձախողումների մեղաւորներ նշանակել: Եւ դա այն դէպքում, երբ Արցախի անվտանգութեան ու արցախահայութեան կեանքի իրաւունքը ռուսական խաղաղապահներն են ապահովում, իսկ հայ-թուրքական սահմանին ռուսական ռազմաբազա է տեղակայւած:

  • ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը
    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը

    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ընդլայնւած կազմով նիստը քննութեան առնելով Աժ հերթական նիստերին նախորդող զարգացումներն արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան առջեւ ծառացած մարտահրաւէրները մեղմացման փոխարէն առաւել ուժգնացել են: Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքոյց աջակցութեամբ, շարունակում է հայատեաց եւ ցեղասպան քաղաքականութիւնը, որի վերջին վկայութիւնը դիրքերում հայ զինծառայողների նկատմամբ իրականացւած՝ միջազգային ռազմական յանցագործութիւն գնահատւող վայրագութիւն է, որի իրաւաքաղաքական պատասխանը պէտք է լինի ինչպէս միջազգային, այնպէս էլ ներպետական իրաւական մեխանիզմների գործադրումը՝ մեղաւոր անձանց պատասխանատւութեան ենթարկելու համար:

  • «Հայաստանի Հանրապետութիւնը պահանջում է յստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմից պատերազմական յանցագործութիւններին». ՀՀ ԱԳՆ
    «Հայաստանի Հանրապետութիւնը պահանջում է յստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմից պատերազմական յանցագործութիւններին». ՀՀ ԱԳՆ

    Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատէրերի կողմից շարունակաբար տարածւող մի շարք տեսանիւթեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական յանցագործութիւնների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանութիւնների, հայ զինծառայողների, այդ թւում` կանանց խոշտանգման եւ դիերի պղծման դէպքերի մասին։ Այս մասին յայտարարութիւն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն` անդրադառնալով այսօր սոցիալական կայքերում տարածւող այն տեսանիւթին, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են անզէն հայ զինծառայողներին: 

  • ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը
    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

    Պատերազմից երկու տարի անց հայկական երկու պետականութիւնները կանգնած են ճակատագրական մարտահրաւէրների, պատերազմի իրական սպառնալիքի առջեւ։ Աշխարհաքաղաքական նոր իրողութիւնների, խախտւած ուժային հաւասարակշռութեան եւ խոցւած ինքնիշխանութեան պայմաններում գործող քաղաքական ռեժիմն անկարող է դիմակայել Հայոց պետականութեանն ու հայ ժողովրդին ուղղւած գոյութենական սպառնալիքները, նոր կապիտուլեացիայի հեռանկարը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։