Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի յատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբէն Ռուբինեանը եւ դեսպան Սերդար Քըլըչը յուլիսի 1-ին չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։
«alikonline.ir»- Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի յատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբէն Ռուբինեանը եւ դեսպան Սերդար Քըլըչը յուլիսի 1-ին չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։
Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնից, կողմերը պայմանաւորւել են հնարաւոր ամենասեղմ ժամկէտներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնաւորութիւն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար եւ որոշել են սկսել այդ ուղղութեամբ անհրաժեշտ գործընթացները:
«Պայմանաւորւել են նաեւ հնարաւոր ամենասեղմ ժամկէտներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը եւ որոշել են սկսել այդ ուղղութեամբ անհրաժեշտ գործընթացները:
Բացի այդ, քննարկւել են այլ հնարաւոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկւել երկու երկրների միջեւ լիարժէք կարգաւորման վերջնական նպատակին հասնելու համար»,- ասւում է հաղորդագրութեան մէջ։
Ըստ աղբիւրի՝ ի վերջոյ, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանաւորւածութիւնը՝ շարունակելու կարգաւորման գործընթացն առանց նախապայմանների։