Հա

Քաղաքական

02/07/2022 - 08:40

Պաշտօնազրկման համար ընտրւած ոչ պատահական պահը

Այսօր (յունիսի 1-ին, ԽՄԲ.) քաղաքական մեծամասնութիւնն իբրեւ թէ պատժիչ օպերացիա իրականացրեց ԱԺ-ում՝ պաշտօնազրկելով ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանին եւ տնտեսական յանձնաժողովի նախագահ Վահէ Յակոբեանին։

Այսօր (յունիսի 1-ին, ԽՄԲ.) քաղաքական մեծամասնութիւնն իբրեւ թէ պատժիչ օպերացիա իրականացրեց ԱԺ-ում՝ պաշտօնազրկելով ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանին եւ տնտեսական յանձնաժողովի նախագահ Վահէ Յակոբեանին։

Ըստ էութեան, գուցէեւ չգիտակցելով, ՔՊ-ն աւելի խորացրեց սեփական քաղաքական ճգնաժամն ու հոգեվարքը։ Սա նշանակում է քաղաքական մեծամասնութեան կողմից խորհրդարանի ՈՒԶՈՒՐՊԱՑՈՒՄ։

Եթէ քաղաքական մեծամասնութեանը թւում է, թէ ճնշումներ բանեցնելով, իրենց լկտի բառապաշարով, տգէտի ամբարտաւանութեամբ մեզ կը հարկադրի մտնել իրենց օրակարգերի մէջ, չարաչար սխալւում են։

Այս քայլը ԴԵԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ Է հէնց քաղաքական մեծամասնութեանը։ Նրանց կողմից ընդունւած որեւէ որոշում, պայմանագիր ԱՌ ՈՉԻՆՉ է։

Նախ պաշտօնազրկման աղմուկով փորձ է արւում ընթացիկ դաւաճանութեան հերթական ակցիան ստւերել, եւ յետոյ՝ մեզ հրահրելով դէպի խորհրդարան՝ մասնակից դարձնել իրենց իրական յանձնառութեանը․․․Իսկ իրենց յանձնառութիւնը Խաղաղութեան պայմանագրով Հայաստանի աճուրդն է․․․

Ինչո՞ւ են շտապում՝ գերիներին անտեսելով, Հայաստանի սուվերէնութիւնը մատաղ անելով, պատերազմի հեռանկարով վախեցնելով, ժողովրդին Խաղաղութեան, իսկ իրականում երկրի յանձնման օրակարգի են պատրաստում։

Նրանք յանձնառութիւն ունեն․․․նրանք շտապում են, նրանք բացում են երկրի դարպասները։ Նրանք տրոյական ձիեր են․․․

Այսօրւայ քայլով նրանք աւելի խորացրին սեփական ճգնաժամը, ուզուրպացւած խորհրդարանում մէկ ուժի, այն էլ ընտրողների ձայների 26%-ը ստացած քաղաքական ուժի կողմից վաւերացրած ցանկացած պայմանագիր ԱՌ ՈՉԻՆՉ է։

Իսկ այսօրւայ քայլը նաեւ աւելի հիմնաւորեց փողոցում մեր պայքարը շարունակելու, ազգային օրակարգերն այնտեղ գեներացնելու ճշմարտացիութիւնը։

Նրանք մէկ տարի շարունակ մերժել են բոլոր ազգային օրակարգերը։ Ի վերջոյ, նրանք մեր պետութեան հետ ի՞նչ կապ ունէք․․․

Պարզունակ մի բան չեն հասկանում, որ հոտային քաջութեամբ իրար գլխի հաւաքւած ու ոստիկանական զօրքերի թիկունքում թաքնւած հնարաւոր չէ երկար մոլորեցնել հասարակութեանն ու հայրենիքը հանել աճուրդի։

Եւ, այնուամենայնիւ, հետաքրքիր է միջազգային կառոյցների վերաբերմունքն այսօրւայ դէպքերի առթիւ․ բաստիոնը խորը եւ անդարձ սուզւում է։

Այնքան յստակ է ամէն բան․ պետութիւն ծախողի եւ պետութիւն պահողի պայքար է։

Ռադիկալիզմն իմը չէ․ բայց դուք սեւ ու սպիտակ դարձրիք ամէն բան․․․

Յ․Գ․Գոնէ ձեր կանանց խնայէիք, իսկ գուցէ նրանք հաճոյքով էին ստանձնել այդ «պատմական» առաքելութիւնը․․․

Լիլիթ Գալստեան

ՀՅԴ անդամ, 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Յարակից լուրեր

  • Հիմա մեր հաւաքական խնդիրն է Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի հայաթափման կանխումը
    Հիմա մեր հաւաքական խնդիրն է Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի հայաթափման կանխումը

    Կառավարութեան երէկւայ (օգոստոսի 4-ի, Խմբ.) նիստում, ըստ էութեան, մեր հաւաքական պարտութեան խորհրդանիշը, մեղաւորն ու պատասխանատուն հաղորդում ներկայացրեց յանցագործութեան մասին, միաժամանակ հրապարակային ցուցմունք տալով դիւանագիտական իմպոտենտութեան, ազգային եւ պետական շահերը պաշտպանելու յանցաւոր անունակութեան մասին։

  • Դժւար չէ պատկերացնել, թէ ում է ձեռնտու Սփիւռքի օտարացումը, հայրենազրկումը...
    Դժւար չէ պատկերացնել, թէ ում է ձեռնտու Սփիւռքի օտարացումը, հայրենազրկումը...

    Ու թիրախում բացայայտօրէն Դաշնակցութիւնն է՝ ազգային կազմակերպւած այն ուժը, որը 132 տարի գործել է «Ամէն բանից վեր Հայրենիք» համոզումով ու նւիրումով։ Քաղաքական ուժ, որը շարքային կուսակցութիւն չէ, այլ Սփիւռքը՝ մեր ազգային հարստութիւնը, տասնամեակներ շարունակ կենսունակ ու կազմակերպւած դարձրած ուժ։

  • «Ճեղքել, ճեղքել, ճեղքել ինքնութեան ճգնաժամի պատը». Լիլիթ Գալստեան
    «Ճեղքել, ճեղքել, ճեղքել ինքնութեան ճգնաժամի պատը». Լիլիթ Գալստեան

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը գրում է.

  • Երեւանս՝ իմ ափսոս քաղաք․ փնթի ու անխնամ
    Երեւանս՝ իմ ափսոս քաղաք․ փնթի ու անխնամ

    Գուցէ փորձէի տրամաբանութիւն գտնել եւ հասկանալ երեւանցիներին առաւօտեան նոյն ժամին արթնացնելու եւ ժամը մէկ արթուն պահելու քաղաքապետի հրովարտակի մէջ։ Գուցէ․․․, եթէ Երեւանը/ Հայաստանը/ Չինաստանի կամ Ճապոնիայի ազգային ու պետական կազմակերպւածութիւնն ունենար, եթէ սովետական շչակով գործարանային թաղամասերում բանւորական հերթափոխերը մէկը միւսին յաջորդէին կամ Վիեննայի պէս յարմարաւէտ քաղաք ճանաչւէր Երեւանը։

  • Մտածելու լրջագոյն իրողութիւններ
    Մտածելու լրջագոյն իրողութիւններ

    Թուրքական լոբբինգը բացայայտ թափանցել է ՀՀ վերին էշելոններ. ակտիւ հանդիպումներ են տեղի ունենում սփիւռքի որոշ շրջանակների հետ, կրկին փորձ է արւում ապամոնտաժել, հեղինակազրկել Սփիւռքի դասական կառոյցները։ ՀՅԴ-ն բացառիկ թիրախում է, եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանին ՀՀ-ում անցանկալի անձ յայտարարելը այս հանգրւանի արարներից մէկն է...

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։