Հա

Քաղաքական

02/07/2022 - 10:25

Պատերազմի շեփոր` խաղաղութեան նոտաներով

Այո՛, խաղաղութիւնը ցանկալի կացութիւն է յատկապէս յետպատերազմեան ժամանակաշրջանում: Պատերազմի հետեւանքով յատկապէս պարտւած կողմը կրում է ծանր կորուստներ, իսկ հանրութիւնը հոգեբանօրէն եւ ֆիզիկապէս պատրաստ չէ կրկին ապրել այդ ծանրութիւնը եւ ամէն կերպով փորձում է կառչել խաղաղութիւնից: Անառարկելի փաստ է, որ խաղաղութիւնը կարող է նպաստել երկրի բարեկեցութեանը, զարգացմանը եւ բարգաւաճմանը: Խաղաղութեան եւ համերաշխութեան են ձգտում համամարդկային գաղափարներն ու բոլոր ազգային համախմբումները: 

Այո՛, խաղաղութիւնը ցանկալի կացութիւն է յատկապէս յետպատերազմեան ժամանակաշրջանում: Պատերազմի հետեւանքով յատկապէս պարտւած կողմը կրում է ծանր կորուստներ, իսկ հանրութիւնը հոգեբանօրէն եւ ֆիզիկապէս պատրաստ չէ կրկին ապրել այդ ծանրութիւնը եւ ամէն կերպով փորձում է կառչել խաղաղութիւնից: Անառարկելի փաստ է, որ խաղաղութիւնը կարող է նպաստել երկրի բարեկեցութեանը, զարգացմանը եւ բարգաւաճմանը: Խաղաղութեան եւ համերաշխութեան են ձգտում համամարդկային գաղափարներն ու բոլոր ազգային համախմբումները: Այս բոլոր տքնաջան ձգտումներով եւ մաքառումներով հանդերձ՝ արի ու տես, որ մարդկային պատմութեան գերակշիռ մասը գրւել եւ գրւում է հէնց պատերազմների մասին, այլ ոչ թէ խաղաղութեան: Ե՞րբ է խախտւում խաղաղութիւնը. միգուցէ բառախաղ թւայ, բայց հէնց խաղաղութիւն հաստատելու համար: Խաղաղութիւնը խախտողը հաւատացած է, որ նոր հաստատւած խաղաղութիւնը կայուն է լինելու, եւ այդպէս շարունակ:

Այսպիսով, բոլորը ձգտում են կայուն խաղաղութեան, իսկ խախտւում է այն, երբ «մանրուքները» վէճի առարկայ դառնալու ժամանակ լուծումներ չեն գտնւում, որտեղ էլ թաքնւած է լինում սատանան: Այստեղ ծագում է իւրաքանչիւրի հզօրութեան, պատմական իրաւունքի, պայմանաւորւածութիւնների, օրէնքների վերծանման եւ կարեւորագոյն հարցը՝ հաւասարակշռութիւնների ստեղծման եւ պահպանման խնդիրը:

Այս լոյսի տակ «խաղաղութեան դարաշրջան» յորջորջող ձախաւեր քաղաքականութիւնն այլ բան չէ, քան մի անգամ եւս նւաստանալու եւ ոչ շատ հեռւից լսւող մոտալուտ պատերազմի շեփորների ձայնը, քանի որ չի քննարկւում մանրուքները, չի հանրայնացւում, չի հիմնաւորւում եւ, վերջապէս, չի ծառայում հաւասարակշռման, այլ այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, որ այլընտրանքն աղէտն է՝ պատերազմը: Այդպիսով, օրէցօր ոչ թէ կայունացնում ենք թւացեալ խաղաղութիւնը, այլ քայլ առ քայլ մօտենում ենք պատերազմին:

Նախ թշնամին, հէնց «խաղաղութեան դարաշրջան»-ի ճարտարապետների վկայութեամբ, պատրաստ չէ դրան, դեռ աւելին՝ պատրւակներ է փնտրում ոչ թէ խաղաղութեան, այլ նոր պատերազմ սկսելու համար: Թշնամի պետութեան ղեկավարը դեռ չի փոխել իր զինւորական համազգեստը եւ բռնազաւթւած տարածքներ իւրաքանչիւր այցի ժամանակ ճօճում է բռունցքը, հնչեցնում սպառնալիքներ՝ նոր զիջումներ կորզելու ակնկալիքով: Իսկ դրան զուգահեռ՝ ականատեսն ենք լինում թշնամու անյագուրդ ախորժակին՝ անսահմանափակ խաղաղասիրութեամբ տրւելու ցանկութեանը: Ցանկութիւն, որն այսօր ի յայտ է գալիս հայրենի իշխանութիւնը զբաղեցնող անհատների իւրաքանչիւր անհեթեթ արտայայտութեամբ ու ծամածռութեամբ՝ սկսած ՀՀ նախագահից, վարչապետից, մինչեւ նախկինների նախկիններից սերւած եւ նորայայտ վնգստացողներով:

Հաւասարակշռութիւն եւ դրա արդիւնքում խաղաղութիւն կարելի է հաստատել միայն մէկ պարագայում, երբ, ինչպէս արցախցին է ասում,- «կըռէք նըհաշ տանք», երբ Ադրբեջանը հասկանայ, որ չի վայելելու մեր հայրենիքը, երբ աշխարհին ապացուցենք, որ մենք չենք ընդունում պարտադրւած կապիտուլացիան եւ մեր իրաւունքների համար պատրաստ ենք պայքարելու:

 

«Ապառաժ»-ի խմբագրական

30 յունիսի, 2022թ.

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։