Հա

Քաղաքական

02/07/2022 - 12:00

«Չխաղալ բռնապետիկի խաղի կանոններով». Աւետիք Իշխանեան

Ընդդիմադիր պատգամաւորներին զրկում են ԱԺ պաշտօններից, որոնք ժողովրդավարական երկրներում նախտեսւած են Պիւթագորասի, ներեցէք՝ Նիւտոնի օրէնքով, իսկ գուցէ Էյնշտէյնի յարաբերականութիւնների տեսութեա՞մբ։ Շուտով, շատ հնարաւոր է նրանցից ոմանց զրկեն մանդատներից, ոմանց անձեռնմխելիութիւնից։ Ի՞նչ, չէի՞ք սպասում։

«alikonline.ir» - Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«ՉԽԱՂԱԼ ԲՌՆԱՊԵՏԻԿԻ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ

Ընդդիմադիր պատգամաւորներին զրկում են ԱԺ պաշտօններից, որոնք ժողովրդավարական երկրներում նախտեսւած են Պիւթագորասի, ներեցէք՝ Նիւտոնի օրէնքով, իսկ գուցէ Էյնշտէյնի յարաբերականութիւնների տեսութեա՞մբ։ Շուտով, շատ հնարաւոր է նրանցից ոմանց զրկեն մանդատներից, ոմանց անձեռնմխելիութիւնից։ Ի՞նչ, չէի՞ք սպասում։

Յարգելի ընդդիմադիրներ, դուք 2021թ․ բռնապետիկի խաղի կանոններով գնացիք, այսպէս կոչւած ընտրութիւնների։ Եւ ի՞նչ, յոյս ունէիք, որ յաղթելո՞ւ էք։ Այդ ե՞րբ է Հայաստանում «ընտրութիւններով» փոխւել իշխանութիւնը։ Թէ՞ իսկապէս հաւատում էիք, որ 2018թ․ Հայաստանում հաստատւել է ժողովրդավարութիւն։

Մի՞թէ ձեզ պարզ չէր, որ բռնապետիկը երբեւէ չէր համաձայնի գնալ արտահերթ «ընտրութիւնների», եթէ 100%-ով վստահ չլինէր, որ պահելու է իշխանութիւնը։ Էլ չխօսենք նախընտրական շրջանում քր․ գործերի թխումներն ու համայնքապետերի կալանաւորումները, «ընտրական» տեխնոլոգիաների ռահվիրաների առկայութիւնը, ինչպիսիք են Գագիկ Ջհանգիրեանը, Խաչատուր Սուքիասեանը, Գուրգէն Արսէնեանը, Վիգէն Խաչատրեանը եւ այլոք։ Ամէն դէպքում, մասնակցելով «ընտրութիւններին», դուք նոյն իսկ օրը չընդվզեցիք, չապստամբեցիք եւ ըստ էութեան ընդունեցիք արդիւնքները, դրանով իսկ լեգիտիմացնելով խայտառակ պարտութիւնը, հայրենիքի կորուստը։

Յետոյ, շատ «կառուցողական» ձեւով մասնակցեցիք նիստերին, իհարկէ յարձակումների ենթարւեցիք, հայհոյանքների արժանացաք, բայց եւ ստացաք ձեզ հասանելիք ԱԺ պաշտօնները։ Բաւական ժամանակ, նոյնպէս «կառուցողական» ձեւով անյարմար, սուր հարցեր էիք ուղղում բռնապետիկին, դրանով իսկ հնարաւորութիւն տալով նրան մտնել իր տարերքի մէջ՝ ստել, կեղծել, սպառնալ, յոխորտալ։ Վերջապէս փորձեցիք դիմադրել...

Առաջարկութիւնս․ ՉԽԱՂԱԼ ԲՌՆԱՊԵՏԻԿԻ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։