Հա

Քաղաքական

02/07/2022 - 13:55

«Այսպէս Նիկոլը լուծում է իր գլխաւոր եւ միակ խնդիրը»․ Արտակ Զաքարեան

ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«2020թ. ակնյայտ հրահրւած ու միտումնաւոր ձախողւած պատերազմից յետոյ, Հայաստանում կայ մէկ բաժանում` դաւաճանների հե՞տ ես, թէ՞ նրանց դէմ:

«alikonline.ir» - ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«2020թ. ակնյայտ հրահրւած ու միտումնաւոր ձախողւած պատերազմից յետոյ, Հայաստանում կայ մէկ բաժանում` դաւաճանների հե՞տ ես, թէ՞ նրանց դէմ:

Սեւ-սպիտակ, նախկին-ներկայ եւ նմանատիպ արհեստական բաժանումներ այլեւս չկան: Որովհետեւ հայերը բոլորն էլ սպիտակ մարդիկ են, իսկ նախկինում կեանքը Հայաստանում, ամէն ինչով շատ աւելի լաւն էր, քան ներկայում է: Բացի այդ, ոչ ոք նախկինում այլեւս չի կարող ապրել, բոլորն էլ ապրում են ներկայում: Իսկ ներկան` մեղմ ասած ողբերգութիւն է: Աբսուրդ է, երբ իրեն յարգող եւ արժէքներ ունեցող մարդն, ապրում է իր ազգային ողբերգութիւնը, ու փորձում է բացատրութիւններ գտնել դրա համար` միայն թէ արդարացնի իր յանցաւոր անգործութիւնը:

Ինչեւիցէ, այսօր կայ փաստացի արձանագրւած մէկ իրականութիւն. ԴԱՒԱՃԱՆՈՒԹԵԱՆ ԿՈՂՄՆԱԿԻ՞Ց ես, թէ՞ ԴԷՄ ԵՍ ԴԱՒԱՃԱՆՈՒԹԵԱՆԸ:

Չկայ հարցադրում` դաւաճանին սիրո՞ւմ ես, թէ՞ ոչ, նա լա՞ւն է, թէ՞ վատը, արդա՞ր է, թէ՞ անարդար, խելօ՞ք է, թէ՞ անխելք եւ այլն:

Ինչո՞ւ է սա կարեւոր գիտակցելը:

Հայաստանի դէմ դաւադրութիւնները դեռ չեն աւարտւել: Այն շարունակւում է նաեւ արտաքին ուժերի ակտիւ ներգործութեամբ, եւ Նիկոլն առայժմ միակ եւ ամենայարմար թեկնածուն է` հայութեան շահերի դէմ ու նրանց հաշւին դաւադրութիւններն առաջ տանելու համար:

Պարզ է, որ մենակ Նիկոլով դաւաճանական հսկայական ծրագիրն առաջ տանել չեն կարող: Դրա համար պէտք են ապազգային տարբեր էլեմենտներ: Օրինակ` կարծում էք հե՞շտ է Հայաստանում գտնել վիգէնխաչատրեաններ, ովքեր կասեն, որ Քաշաթաղն ու 4-րդ դարի Ծիծեռնավանքը ադրբեջանական են, կամ ԶԼՄ-ներ` որոնք թուրքական քարոզ անեն, կամ դատաւորներ, որոնք պայքարեն ազգային ուժերի դէմ, մտաւորականներ, որոնք վարկաբեկեն հասարակութեան այս կամ այն շերտերին եւ այլն: Նիկոլի ղեկավարութեամբ իրականացւած եւ իրականացւող դաւաճանական սխեման մեծ փողեր եւ հսկայական ռեսուրսներ է պահանջում:

Բացի այդ, Նիկոլը լաւ հասկանում է, որ դաւաճանութիւնը բոլոր ժամանակներում պատժւող յանցանք է (աշխարհում առ այսօր չի եղել չպատժւած դաւաճանութիւն): Հետեւաբար ամէն ինչ անում է, որպէսզի աւելի շատ մարդկանց ներգրաււի դաւադիր գործունէութեան մէջ եւ դա լինի հրապարակային: Իր գործողութիւններով նա ցոյց է տալիս, որ ինքը միակ դաւաճանը չէ: Որ բանակում կան դաւաճաններ-լրտեսներ, որ պատերազմի ժամանակ եղել են լրտես-դաւաճաններ, որ քաղաքական դաշտում կան մարդիկ, ովքեր ասում են թուրքերը թշնամի չեն ու մենք իրենց հողերը գրաւել ենք:

Նիկոլն ասում է, որ դիւանագիտութեան մէջ կան թուրքերի կողմնակիցներ, ասում է, որ բիզնեսմենները երազում են ադրբեջանով Ռուսաստան գնալ, որ իբրեւ սահմանամերձ Տաւուշում կարօտով են յիշում ադրբեջանցիների հետ բարեկամութիւնը (Հ1-ի ռեպորտաժներ) եւ այլն:

Այսպէս Նիկոլը լուծում է իր գլխաւոր եւ միակ խնդիրը: Նա դաւաճանի իր լայն թիկնոցը գցում է աւելի ու աւելի շատ մարդկանց վրայ, որովհետեւ լաւ է ճանաչում նրանց: Վերջում բոլորը փախնելու են ու դաւաճանութեան մէջ մեղադրեն միայն Նիկոլին: Այդ պատճառով այսօր նա մերկացնում է ում հնարաւոր է` դարձնելով իրեն յանցակից: Նիկոլը ցոյց է տալիս աշխարհին, որ իբրեւ թէ հայ ժողովրդի համար ԴԱՒԱՃՆՈՒԹԻՒՆԸ «նորմալ երեւոյթ» է:

Երրորդը ուղի գոյութիւն չունի, որովհետեւ երրորդը` այսինքն չէզոքութիւնն ու անտարբերութիւնը եւս դաւաճանութեան խրախուսման եղանակ է»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։