«Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«alikonline.ir» - «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Ամիսներ առաջ ԱԱԾ-ն հրապարակեց յայտարարութիւն, որի համաձայն` լրտեսութեան եւ պետական դաւաճանութեան գործով 20 մեղադրեալ է անցել, որոնցից 14-ը կալանաւորւել են։
Ըստ Mediahub-ի, կալանաւորւած անձանցից մէկը՝ Շիրակի մարզի Պեմզաշէն գիւղի բնակիչ, Վարդենիսում պայմանագրային զինծառայողների գումարտակի հրամանատար Գարիկ Էլոյեանի գործը կարճւել է՝ օրերս նրան ազատ են արձակել՝ հանցակազմի բացակայութեան հիմքով։
Փաստօրէն ամբողջ պետական ապարատով, քարոզչական մեքենայով մարդուն դաւաճան հանեցին, յետոյ պարզւեց, որ նման բան չկար ու յանցակազմի բացակայութեան հիմքով ազատ են արձակել։
Թէ բա խեղճ Նիկոլն ինչ անէր, լիքը դաւաճան կար։ Ամենամեծ դաւաճանը դուք էք, որ մարդկային ճակատագրերի հետ խաղում էք, մարդկանց վարկաբեկում, ինչեր ասես որ չէք բեմադրում ու վերջում պարզւում, որ թատրոնն աւարտւած է»։