Հա

Քաղաքական

06/07/2022 - 14:30

«Ռազմական կրթութեան բարեփոխումների առանցքում պէտք է դրւի որակի, բովանդակութեան եւ անհրաժեշտ միջավայրի ձեւաւորման, այլ ոչ թէ մեխանիկական միաւորումների հարցը». Տիգրան Աբրահամեան

ՀՀ ԱԺ Պատիւ ունեմ խմբակցութեան պատգամաոր Տիգրան Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջումէ գրում է.

«Պաշտպանութեան նախարարն այսօր յայտարարել է, որ մտադրութիւն ունեն Արմենակ Խանփերեանցի անւան ռազմական աւիացիոն եւ Վազգէն Սարգսեանի անւան ռազմական համալսարանները միաւորել՝ ստեղծելով ռազմական ակադեմիա, որտեղ նաեւ աւելանալու է ֆակուլտետ սահմանապահ զօրքերի ուսուցման համար:

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ Պատիւ ունեմ խմբակցութեան պատգամաոր Տիգրան Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջումէ գրում է.

«Պաշտպանութեան նախարարն այսօր յայտարարել է, որ մտադրութիւն ունեն Արմենակ Խանփերեանցի անւան ռազմական աւիացիոն եւ Վազգէն Սարգսեանի անւան ռազմական համալսարանները միաւորել՝ ստեղծելով ռազմական ակադեմիա, որտեղ նաեւ աւելանալու է ֆակուլտետ սահմանապահ զօրքերի ուսուցման համար:

Այն, որ ԱԱԾ սահմանապահ զօրքերի ծառայութեան առանձնայատկութիւնները հաշւի առնելով նման ֆակուլտետի անհրաժեշութիւն կայ, դա միանշանակ է, այլ բան է, թէ ուսուցման գործընթացը ինչպէ՞ս է կազմակերպւելու, ի՞նչ մասնագէտներով եւ ի՞նչ բովանադակութեամբ:

Բայց ասելիքս այլ բանի մասին է: Երկու համալսարանների միաւորման թեման տարբեր ժամանակներում քննարկւել է եւ դրանք չմիաւորելու հիմնական պատճառը եղել է երկու բուհերի ու յատկապէս ռազմական աւիացիոն համալսարանի բազայի՝ որպէս առանձին միաւոր գործելու նպատակայարմարութիւնը:

Վերջին տասնամեակում ռազմական աւիացիոն համալսարանը նաեւ լուրջ աշխատանքներ է տանում անօդաչու թռչող սարքերի ուղղութեամբ՝ եւ կրթական, եւ պատրաստութեան, եւ թէ ուսումնասիրութիւնների մասով ու մասնագէտները պնդում են, որ այդ երկու ռազմական համալսարանների միաւորումը ոչ միայն ուսումնա-մասնագիտական հարցերում խնդիր չի լուծի, այլ նոր խնդիրներ կը յարուցի:

Ես ինքս հակւած եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թւից, յամենայնդէպս, այս տարիներին, բուհերի դասախօսական կազմի, մասնագէտների հետ զրոյցներում աւելի համոզիչ են եղել բուհերի՝ առանձին գործելու հիմնաւորումները:

Կրկնում եմ՝ ռազմական կրթութեան հարցը պէտք է լինի զինւած ուժերի բարեփոխումների առաջնային ուղղութիւններից, սակայն դրա հիմքում պէտք է դրւի որակի, բովանդակութեան եւ անհրաժեշտ միջավայրի ձեւաւորման, այլ ոչ թէ մեխանիկական միաւորումների հարցը:

Միանշանակ է, որ ռազմական կրթութեան առումով արմատական բարեփոխումների անհրաժեշտութիւն կայ, սա ուղղակի քննարկման ենթակայ էլ չի, բայց չստացւի այնպէս որ «ունքը դզելու փոխարէն աչքը հանւի», ինչը յատուկ է այս իշխանութեանը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։