Հա

Քաղաքական

07/07/2022 - 11:40

««Դիմադրութիւն» շարժման գրագէտ պայքարի արդիւնքում գնդակը Նիկոլի արեւմուտքցի գործընկերների խաղադաշտում է». դիտարկում

Համառօտ Իշխան Սաղաթելեանի եւրոպական այցերի, իշխանութեան տակտիկական սխալի ու սպասւող արդիւնքի մասին.

ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐԵԱՆ

 

Համառօտ Իշխան Սաղաթելեանի եւրոպական այցերի, իշխանութեան տակտիկական սխալի ու սպասւող արդիւնքի մասին.

Ընկեր Իշխան Սաղաթելեանը կարեւոր հանդիպումներ է անցկացնում Եւրոպայում: 

Հիմա կարելի է հասկանալ, թէ ինչո՞ւ ՔՊ-ականները ափալ-թափալ որոշեցին նրան զրկել ԱԺ-ի 3-րդ փոխխօսնակի պաշտօնից:

Բնական է, որ նման մակարդակի հանդիպումները մէկ օր առաջ չէ, որ կազմակերպւում է ու հնարաւոր է ՔՊ-ականներն այդ մասին տեղեակ լինելով իբր չեղարկելու համար այդ հանդիպումները որոշեցին շտապով գնալ ծիծաղելի ու անիմաստ քայլի, որն իրենց տւեց ոչինչ, բայց ընդդիմութեանը՝ շատ բան:

ՔՊ-ականներն իրենց տակտիկական սխալով օգնեցին, որ «ԱԺ 3-րդ փոխխօսնակ»-ի հետ եւրոպացիների հանդիպումը վերածւի «Ընդդիմութեան փաստացի առաջնորդ»-ի հետ հանդիպման ու դրա համար, կարծում եմ, պիտի շնորհակալութիւն յայտնել նրանց տգիտութեան համար:

Ինչ վերաբերում է հանդիպումների բովանդակութեանը մի բան կարելի է յստակ ասել, որի մասին արդէն խօսել եմ իմ վերջին լայւում:

Եւրոպան կամ աւելի ճիշտ արեւմուտքը նիկոլի դիմաց պահանջ է դրել ամէն գնով վերականգնել ԱԺ-ի բնականոն ընթացքը, այլ խօսքով ընդդիմութեանը վերադարձնել խորհրդարան:

Ընկեր Իշխան Սաղաթելեանի այցն ում նախաձեռնութեամբ էլ որ կայացած լինի որեւէ նշանակութիւն չունի:

Կարծում եմ հանդիպումների ժամանակ Հայաստանի ընդդիմութեան առաջնորդը եւրոպացի գործընկերներին բացատրելու է, թէ ե՞րբ ու ի՞նչ օրակարգով է ընդդիմութիւնը վերադառնալու խորհրդարան:

«Դիմադրութեան» շարժման գրագէտ պայքարի արդիւնքում հիմա գնդակը նիկոլի արեւմուտքցի գործընկերների խաղադաշտում է:

Կամ նրանք դադարեցնում են նիկոլին ցուցաբերւող աջակցութիւնն ու նրան համոզում են ենթարկւել ընդդիմութեան պահանջներին (յանձնել իշխանութիւնը) կամ մօտ ապագայում պարտաւորւելու են յստակ գնահատական հնչեցնել խորհրդարանական համակարգում միակուսակցական-բռնապետական ձեւաչափով աշխատող Հայաստանի ներկայ խորհրդարանի ու նրանից բխած իշխանութեան ոչ-լեգիտիմութեան մասին:

Արեւմուտքը բոլորից աւելի լաւ է գիտակցում, որ նման ձեւաչափով աշխատող խորհրդարանի կողմից մօտ ապագայում սահմանագծման ու սահամանազատման ու դրանից յետոյ նաեւ խաղաղութեան համաձայնագրի վաւերացումը ոչ մի արժէք չի ներկայացնելու:

Հետեւաբար, ամէն ինչ ճիշտ հունով է ընթանում ու վերջնական յաղթանակը սպասւածից շատ աւելի շուտ է լինելու:

 

Յարակից լուրեր

  • Արցախը պէտք է դառնայ համախմբման եւ դիմադրութեան օջախ
    Արցախը պէտք է դառնայ համախմբման եւ դիմադրութեան օջախ

    ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Վերջին օրերին Արցախի հերոսական ժողովուրդը մէկ անգամ եւս փաստեց, որ չնայած բոլոր դժւարութիւններին եւ զրկանքներին, պատրաստ է պայքարել իր ապրելու իրաւունքի, հայկական Արցախի՝ իր հայրենիքի համար:

  • Հայաստանում սաստկացող բռնաճնշումներն ունեն մի քանի նպատակներ
    Հայաստանում սաստկացող բռնաճնշումներն ունեն մի քանի նպատակներ

    Հայաստանը նոր քաղբանտարկեալ ունի՝ դաշնակցական Գառնիկ Մանուկեանը, ում նկատմամբ յունւարի 13-ին 2 ամսով կալանաւորման ապօրինի որոշում է կայացւել։

  • Բնական է՝ մեզ հայրենիքից զրկած իշխանութիւնը ընդդիմադիրներին էլ մանդատից կը զրկի
    Բնական է՝ մեզ հայրենիքից զրկած իշխանութիւնը ընդդիմադիրներին էլ մանդատից կը զրկի

    Այն իշխանութիւնը, ով մեզ զրկել է մեր հայրենիքի մի մասից, ում գործունէութեան արդիւնքում շուրջ հինգ հազար հայ մարդ զրկւել է կեանքից, այն իշխանութիւնը, ով սպառնալիք է մեր երկրի անվտանգութեանը, այն իշխանութիւնը, ով կալանաւորում է ընտրւած համայքի ղեկավարներին, շրջափակում դատարանները, համակարգից հեռացնում իրենց պատւէր չկատարող դատաւորներին, բնական է, որ փորձելու է նաեւ մանդատից զրկել ընդդիմադիր պատգամաւորներին. «24News»-ին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով իշխող ուժի կողմից իրեն պատգամաւորական մանդատից զրկելու թեմային։

  • «Իրաւապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դաւաճան իշխանութեան ձեռքին». Սաղաթելեան
    «Իրաւապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դաւաճան իշխանութեան ձեռքին». Սաղաթելեան

    ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

  • Հայաստանից մեկնել էի կարեւոր գործի պատճառով
    Հայաստանից մեկնել էի կարեւոր գործի պատճառով

    Վերջին օրերին սոցիալական ցանցերում եւ որոշ լրատւական կայքերում տեղեկութիւններ էին տարածւում, թէ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Նոր տարին ընտանիքի հետ արտասահմանում է դիմաւորել։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։