Հա

Քաղաքական

07/07/2022 - 12:15

«Բաքւի բռնապետական վարչախմբի սպասարկու ինչ-որ մի կիսագրագէտ հերթական անգամ զառանցել է, թէ Երեւանի Կապոյտ մզկիթն իբր ադրբեջանական է, այլ ոչ թէ՝ իրանական». Վարդան Ոսկանեան

Բաքւի բռնապետական վարչախմբի սպասարկու ինչ-որ մի կիսագրագէտ հերթական անգամ զառանցել է, թէ Երեւանի Կապոյտ մզկիթն իբր ադրբեջանական է, այլ ոչ թէ՝ իրանական։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Բաքւի բռնապետական վարչախմբի սպասարկու ինչ-որ մի կիսագրագէտ հերթական անգամ զառանցել է, թէ Երեւանի Կապոյտ մզկիթն իբր ադրբեջանական է, այլ ոչ թէ՝ իրանական։

Հիմնական «կռւանն» այն է, որ մզկիթը կառուցող Երեւանի խանն ունեցել է թիւրքական ծագում, իսկ քաղաքի՝ ժամանակի մահմեդական բնակիչների մեծամասնութիւնը եղել է թիւրքալեզու։

Մի կողմ թողնելով նոյնիսկ այն, որ ո՛չ Երեւանի խանը եւ ո՛չ էլ մահմեդականները չէին կարող երբեւիցէ պատկերացնել, որ իրենց հռչակելու են ադրբեջանցիներ, զաւեշտալին այն է, որ նոյն այս «կռւանների» համաձայն կստացւի, որ Բաքւում Շիրւանշահերի պալատական համալիրն իր բոլոր կառոյցներով՝ այդ թւում մզկիթներով, ադրբեջանական չէ, քանի որ Շիրւանշահերն արաբական ծագում ունեցող ամբողջութեամբ պարսկականացած արքայատոհմ էին, իսկ քաղաքի՝ ժամանակի մահմեդական բնակչութիւնը՝ բացառապէս կովկասեան պարսիկներ (թաթեր)։

Հետեւաբար, նոյն «տրամաբանութեամբ» Բաքւում գտնւող նշւած ճարտարապետական համալիրը ոչ թէ ադրբեջանական է, այլ՝ իրանական»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։