Հա

Քաղաքական

07/07/2022 - 12:20

«Արցախեան հիմնախնդիրը եւ Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը» գրքի շնորհանդէսն Արցախում

Յուլիսի 6-ին Ստեփանակերտում կայացել է ԱՀ արտաքին գործերի նախարարութեան կողմից հրատարակւած «Արցախեան հիմնախնդիրը եւ Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը» գրքի շնորհանդէսը: Գրքի արցախեան շնորհանդէսին ներկայ էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարեանը, քաղաքական, հասարակական գործիչներ: 

«alikonline.ir» - Յուլիսի 6-ին Ստեփանակերտում կայացել է ԱՀ արտաքին գործերի նախարարութեան կողմից հրատարակւած «Արցախեան հիմնախնդիրը եւ Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը» գրքի շնորհանդէսը: Գրքի արցախեան շնորհանդէսին ներկայ էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարեանը, քաղաքական, հասարակական գործիչներ: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Գրքի գլխաւոր խմբագիրը ԱՀ արտաքին գործերի նախարար, պ.գ.թ. Դաւիթ Բաբայեանն է: Իր խօսքում Դաւիթ Բաբայեանը նշեց, որ գրքի վրայ ԱՀ ԱԳն աշխատակազմն աշխատել է մօտ մէկ տարի: «Աշխատութիւնն օգտակար կը լինի հասարակական, քաղաքական, գիտակրթական, տեղեկատւական դաշտում: Հակառակորդի կողմից տեղեկատւական պատերազմը շարունակւում է, էլ աւելի է ուժեղանալու մօտակայ տարիների ընթացքում, եւ մենք պէտք է պատրաստ լինենք ըստ ամենայնի պահպանել եւ պաշտպանել մեր դիրքերը»,- ասաց է Դաւիթ Բաբայեանը:

Գիրքը բաղկացած է երեք հիմնական մասից՝ առաջինը պատմական հակիրճ տեղեկութիւններ են, երկրորդ մասը վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեանը, նրա կարգաւորման գործընթացին, երրորդ մասում ներկայացւած են ԱՀ արտաքին քաղաքականութեան առանցքային հասկացութիւնները:

Աշխատութեան մասին կարծիքներով կիսւել են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարեանը, պ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Աւանէսեանը, ԱՀ նախագահի խորհրդական Լուսինէ Ղարախանեանը, ԱՀ նախագահի տեղեկատւութեան վարչութեան պետ Վահրամ Պօղոսեանը:

Արտակ Բեգլարեանը գրքի հրատարակումը կարեւորել է Արցախեան հիմնահարցի առանձնայատկութիւններին, դէպքերին, պետական դիրքորոշումներին տեղեակ լինելու ու համակարգւած գործողութիւններ կատարելու, համակարգւած դիրքորոշումներ յայտնելու, ամբողջութեամբ նոյն լեզւով խօսելու, նոյն եզրոյթաբանութիւնն օգտագործելու առումներով:

Յաւելենք, որ աշխատութեան լոյսընծայումը ֆինանսաւորւել է բարեգործական միջոցներով, շուտով լոյս կը տեսնի ռուսերէն տարբերակը, նախատեսւում է անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն եւ իսպաներէն եւս հրատարակել:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/political/armenia/item/76650-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId0ac3639b62

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։