Հա

Քաղաքական

11/07/2022 - 12:55

«Հատիսի աւերումը». Համլետ Պետրոսեան

Արցախի մշակութային ժառանգութեան բռնաիւրացման դէմ այս ծանր պայքարի կիզակէտում ձեռքերդ թուլանում են, ցանկութիւններդ մթագնում, երբ տեսնում ես, որ ադրբեջանական սանձարձակութիւնը որդեգրել են եւ քո հայրենակիցները։

Արցախի մշակութային ժառանգութեան բռնաիւրացման դէմ այս ծանր պայքարի կիզակէտում ձեռքերդ թուլանում են, ցանկութիւններդ մթագնում, երբ տեսնում ես, որ ադրբեջանական սանձարձակութիւնը որդեգրել են եւ քո հայրենակիցները։

Առանց սարսուռի հնարաւոր չէ նայել Հատիսի աւերումները, որ արւում են հայաստանեան իշխանութիւնների համաձայնութեամբ ու թողտւութեամբ։

Սա մշակութային ժառանգութեան պահպանութեան հայաստանեան օրէնսդրութեան կոպտագոյն խախտում է։ Նոյնիսկ հպանցիկ ծանօթացումն այդ օրէնսդրութեանը, որի հիմնական կէրտերը բերում ենք ստորեւ, պարզից էլ պարզ են դարձնում իշխանութիւնների չիմացութիւնը, անպատասխանատւութիւնը եւ օրէսդրութեան կապիտ խախտումները։

Յուշարձանների պահպանութեան իրաւա-օրէնսդրական հիմքը կազմում են «Պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների ու պատմական միջավայրի պահպանութեան եւ օգտագործման մասին» օրէնքն՝ ընդունւած 1998 թւականի նոյեմբերի 11-ին, «Պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների պետական հաշւառման, ուսումնասիրման, պահպանութեան, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարութեան 2002 թւականի ապրիլի 20-ին ընդունւած որոշումը եւ «Մշակութային օրէնսդրութեան հիմունքների մասին» ՀՀ օրէնքը ընդունւած 2002 թւականի նոյեմբերի 20-ին։

Համաձայն «Պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների ու պատմական միջավայրի պահպանութեան եւ օգտագործման մասին» ՀՀ օրէնքի յօդւած 22-ի՝ «Յուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գիւղատնտեսական եւ այլ կարգի աշխատանքների համար հողի յատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցութեան ուղիների նախագծերը սահմանւած կարգով համաձայնեցւում են լիազօրւած մարմնի հետ»:

Եթէ նշւած աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնւող յուշարձանների պահպանութիւնն ու անվթարութիւնը, նախապէս, աշխատանքների պատւիրատուի միջոցներով իրագործւում են յուշարձանների պահպանութիւնն ու անվթարութիւնն ապահովող միջոցառումներ` հետախուզութիւն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դէպքերում` տեղափոխում եւ լիազօրւած մարմնի կողմից առաջարկւող այլ աշխատանքներ:

Յօդւած 24-ի բ ենթակէտը սահմանում է յուշարձանների կամ դրանց պահպանութեան գօտիների տարածքներում գիւղատնտեսական, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում յուշարձանները ուսումնասիրելու, վաւերագրելու, պահպանելու, իսկ բացառիկ դէպքերում` տեղափոխելու նպատակով։

Համաձայն «Պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների պետական հաշւառման, ուսումնասիրման, պահպանութեան, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարութեան 2002 թւականի ապրիլի 20-ին ընդունւած որոշման 33-րդ կէտի՝ Յուշարձանի զբաղեցրած տարածքում արգելւում են յուշարձանի նպատակային օգտագործմանը չհամապատասխանող շինարարական, գիւղատնտեսական եւ այլ աշխատանքների կատարումը, ինչպէս նաեւ տնտեսական ու արտադրական գործունէութիւնը: Այդ տարածքում կարող են կատարւել միայն յուշարձանի ուսումնասիրման, պահպանման, թանգարանացման եւ ցուցադրութեան կազմակերպման, ինչպէս նաեւ յուշարձանի նպատակային օգտագործմանը նպաստող վերականգնողական եւ նորոգման աշխատանքներ: Սոյն որոշման 42-րդ կէտի համաձայն Յուշարձաններ ընդգրկող տարածքներում շինարարական, ճանապարհաշինարարական, ջրարբիացման, երկրաբանական եւ այլ աշխատանքների նախագծերը լիազօրւած մարմնի հետ համաձայնեցւում են նոր շինարարութեան նախագծման ու տեխնիկատնտեսական հիմնաւորման առաջադրանքի մշակման նախապատրաստման փուլում:

Քանի որ Հատիս լեռան գագաթին գտնւող բրոնզ-երկաթեդարեան ամրոցի (ժողովրդական անունը՝ Շամիրամի կամ Քեոռօղլու բերդ) եւ օժանդակ շինութիւնները գրանցւած չեն ՀՀ յուշարձանների պետական ցուցակում եւ համարւում են նորայայտ յուշարձան՝ համաձայն «Պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների ու պատմական միջավայրի պահպանութեան եւ օգտագործման մասին» ՀՀ օրէնքի յօդւած 20-ի «Պատմական, գիտական, գեղարւեստական կամ մշակութային այլ արժէք ունեցող նոր յայտնաբերւած կամ նոր արժէքաւորւած օբիեկտն ստանում է նորայայտ յուշարձանի կարգավիճակ եւ պահպանւում է մինչեւ յուշարձանների պետական ցուցակում ընդգրկւելը` օրէնսդրութեամբ սահմանւած կարգով:

Նորայայտ յուշարձանը տնօրինող իրաւաբանական կամ ֆիզիկական անձը պարտաւոր է ապահովել դրա անվթարութիւնը, իսկ պետութեան կողմից այն վերցնելու դէպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցւում է օրէնսդրութեամբ սահմանւած կարգով: Յուշարձանի յայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշւառելու եւ ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպէս նաեւ գտածօները ոչնչացնող կամ իւրացնող անձը պատասխանատւութիւն է կրում Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանւած կարգով»:

Յաւելենք նաեւ, որ Հատիսը որպէս բնութեան յուշարձան գրանցւել է դեռ 2008 թւականին։ 2008 թւականից ի վեր (ահա եւ որոշումը) Հատիսը ճանաչւած է որպէս բնութեան յուշարձան, ինչպէս նկատել էր Իրինա Ղափլանեանը: ՀՀ օրէնքն այսպէս է դասակարգում բնութեան յուշարձանը. «գիտական, պատմամշակութային եւ գեղագիտական առանձնայատուկ արժէք ներկայացնող բնական օբիեկտ»: Ըստ նոյն օրէնքի՝ «Հայաստանի Հանրապետութիւնում բնութեան յուշարձանի զբաղեցրած տարածքում արգելւում է ցանկացած գործունէութիւն, որը սպառնում է դրա պահպանութեանը»։

 

Monumen twatch ակադեմիական հարթակի անունից՝ Համլետ Պետրոսեան։

Օրէնսդրական կարգաւորումներն առանձնացրել է Հայկուհի Մուրադեանը։

Լուսանկարները՝ Ռոբերտօ Դանի եւ «Ազատութիւն TV»-ի։

Hetq.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։