Հա

Քաղաքական

11/07/2022 - 14:40

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի մամուլի ասուլիսը

Այսօր, յուլիսի 11-ին ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում Իշխան Սաղաթելեանը ամփոփեց Եւրոխորհրդարան այցի արդիւնքները, անդրադարձաւ մի շարք հանդիպումներում ձեռք բերւած պայմանաւորւածութիւններին, խօսեց ներքաղաքական զարգացումների եւ առաջիկայ անելիքների մասին, ինչպէս նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին։

«alikonline.ir» - Այսօր, յուլիսի 11-ին ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում Իշխան Սաղաթելեանը ամփոփեց Եւրոխորհրդարան այցի արդիւնքները, անդրադարձաւ մի շարք հանդիպումներում ձեռք բերւած պայմանաւորւածութիւններին, խօսեց ներքաղաքական զարգացումների եւ առաջիկայ անելիքների մասին, ինչպէս նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին։

Միջազգային կառոյցներում, մասնաւորապէս՝ Եւրոխորհրդարանում, Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի շահերը պատշաճ ներկայացւած չեն, եւ մեր հանդիպումների ընթացքում ակնյայտ դարձաւ, որ Հայաստանի խորհրդարանական դիւանագիտութիւնը, ինչպէս նաեւ ԱԳՆ-ն պատշաճ կերպով չեն պաշտպանում հայ ժողովրդի շահերը. յայտարարեց Իշխան Սաղաթելեանը՝ ներկայացնելով Եւրոխորհրդարանում իր հանդիպումների արդիւնքում արւած արձանագրումներից առաջինը։

Նրա երկրորդ արձանագրումը՝ ՀՀ իշխանութիւնների պնդումները, թէ կայ միջազգային պահանջ ու կոնսենսուս Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջնեցնելու վերաբերեալ, անհիմն են, նման պահանջ գոյութիւն չունի։

«Այլ հարց է, որ գոյութիւն ունի խաղաղութեան հասնելու պահանջ, խաղաղութեան օրակարգ, բայց երբ այդ հանդիպումների ընթացքում մանրամասն բացատրում էինք, որ հայ ժողովուրդը դէմ չէ խաղաղութեանը, սակայն այդ խաղաղութիւնը չի կարող լինել մեր հայրենազրկման գնով, եւ պարտադրւած խաղաղութիւնը տարածաշրջանին չի կարող բերել կայունութիւն, այս հիմնաւորումները նրանց համար շատ հասկանալի էին»,- ասաց Սաղաթելեանը։

Ըստ երրորդ արձանագրման՝ Հայաստանի ընդդիմութիւնը պայքարում է մի քանի ճակատներով։ Այսպէս՝ թուրք-ադրբեջանական պատւիրակութիւններն աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Հայաստանի ընդդիմութեանը փորձում են ներկայացնել իբրեւ ռեւանշիստական, տարածաշրջանն ապակայունացնող, պատերազմ հրահրող ուժեր, եւ նրանց այս թէզերը նաեւ աջակցութիւն են ունենում Հայաստանի իշխանութիւնների կողմից։ Հետեւաբար, ընդդիմութեան բոլոր պնդումներն ու յայտարարութիւնները, որ ՀՀ իշխանութիւնները չեն սպասարկում մեր ժողովրդի շահերը, համագործակցում են Թուրքիայի եւ Ադրբեջւանի հետ, նոյն թէզերն են առաջ տանում միջազգային կառոյցներում, շատ ակնյայտ էին հանդիպումների ժամանակ։

Չորրորդ՝ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում եւ վերադասաւորումների փուլում, որը Հայաստանի համար յղի է նոր սպառնալիքներով, ՀՀ իշխանութիւնները վարում են պարտւողական, ոչ համարժէք քաղաքականութիւն»,- նշեց Սաղաթելեանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը դարձել է հետաքրքիր Եւրոպայի համար՝ նաւթի ու գազի շնորհիւ, ու այս իրավիճակում բռնապետական Ադրբեջանն աւելի հետաքրքիր է Եւրոպային, քան «ժողովրդավարական բաստիոն» Հայաստանը։

Հինգերերոդ արձանագրմամբ՝ Հայաստանում միջազգային կազմակերպութիւնները ներքաղաքական կեանքի մասին զեկուցումները ներկայացնում են միակողմանի, եւ այս հանդիպումները շատ կարւեւոր էին, որպէսզի ներկայացւի Հայաստանում տիրող իրական վիճակը՝ քաղբանտարկեալներ, ապօրինութիւններ եւ այլն։

Ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, որովհետեւ Մանուէլ Փարամազեանն այս իշխանութեան դէմ պայքարել է, այդ պայքարի հետեւանքով ապօրինի ազատազրկւել է եւ քանի ամիս բանտարկութեան մէջ է գտնւել, այն ինչ կատարւել է Քաջարանում, ինձ համար անընդունելի է, ինչ-որ տեղ նաեւ անհասկանալի․ ասաց Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով հարցին՝ թէ ի՞նչ կարծիք ունի Քաջարանի քաղաքապետի կողմից Աննա Յակոբեանին վարդերով դիմաւորելու առիթի վերաբերեալ։

Նա ընդգծեց` շատ է վստահել Փարամազեանին, բայց այն, ինչ տեղի է ունեցել, անընդունելի է ու դատապարտելի:

Սաղաթելեանը չբացառեց, որ նման դէպքեր էլի կը լինեն, բայց բացառում է, որ նման դէպքերը կարող են մեծ ազդեցութիւն ունենալ «Դիմադրութիւն» շարժման վրայ:

«Ով գնալու է, թող գնայ, տեսնենք տակը քանի հոգի է մնում, որ մենք էլ իմանանք՝ ուր ենք գնում»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելեանն ասաց, թէ վստահ է` շատ լուրջ ճնշում է գործադւել Փարամազեանի նկատմամբ. «Այլ պարագայում չէր անի»:

Գրեթէ բոլոր մարզերում արդէն ձեւաւորւել են «Դիմադրութիւն» շարժման խորհուրդները: Այո, հիմա հանրահաւաքները տեղի են ունենում շաբաթը մէկ անգամ, իսկ մնացած օրերը մեզ համար լիարժէք աշխատանքային օրեր են, որտեղ մենք անում են հսկայական կազմակերպական աշխատանք, որ ձեր եւ մեր հանրութեան առջեւ տեսանելի չեն. անդրադառնալով «Դիմադրութիւն» շարժման գործունէութեանը, յայտարարեց Իշխան Սաղաթելեանը:

«Շարժման ընթացքում բոլոր բացթողումները, խնդիրները եւ կազմակերպական դժւարութիւնները գնահատւած է, արձանագրւած է եւ այդ թերութիւնները վերացնելու եւ շարժումն աւելի ընդլայնելու ուղղութեամբ գնում է յստակ աշխատանք»,- նշել է նա` յաւելելով, որ Հայաստանի տարբեր մարզերում ձեւաւորւում են շարժման խորհուրդներ, որպէսզի շարժումն ամբողջ ծաւալով տեղափոխւի մարզեր:

Ըստ Սաղաթելեանի` բացի հիմնական կուսակցութիւններից, որոնք ունեն կազմակերպական կառոյցներ մարզերում, շարժմանն են ներգրաււում նաեւ բազմաթիւ անհատների, ուժերի. «Ստեղծւել են 8 կոմիտէներ, ովքեր այդ ուղղութեամբ շատ յստակ աշխատանքներ են իրականացնում, որոնց աշխատանքները աւարտելուց յետոյ, դրանց արդիւնքները բոլորին տեսանելի կը լինի»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։