Հա

Քաղաքական

12/07/2022 - 13:40

«44-օրեային Թուրքիային նոր ցեղասպանութեան մէջ մեղադրող Նիկոլը Էրդողանին շնորհաւորում է զոհաբերութեան տօնի առիթով». դիտարկում

Նախօրէին Նիկոլի եւ Էրդողանի կայացած զրոյցում բացի դիւանագիտական արտայայտութիւններից, փոխադարձ շնորհաւորանքի թեման խորհրդանշականութիւն է պարունակում, իսկ Թուրքիան ու իր եղբայր Ադրբեջանը պատերազմից սկսած այդ խորհրդանշականութեանը մեծ տեղ են յատկացնում։ Թուրքերի համար մեծ տօն համարւող Ղորբան տօնի աւարտի վերջին օրը (այս տարի աւարտւում է յուլիսի 12-ին) Նիկոլը շնորհաւորում է Թուրքիայի առաջնորդին։ Ղորբան տօնը զոհաբերութեան, առաջին հերթին զոհաբերութեան տօն է:

ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿԵԱՆ

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր

 

Նախօրէին Նիկոլի եւ Էրդողանի կայացած զրոյցում բացի դիւանագիտական արտայայտութիւններից, փոխադարձ շնորհաւորանքի թեման խորհրդանշականութիւն է պարունակում, իսկ Թուրքիան ու իր եղբայր Ադրբեջանը պատերազմից սկսած այդ խորհրդանշականութեանը մեծ տեղ են յատկացնում։ Թուրքերի համար մեծ տօն համարւող Ղորբան տօնի աւարտի վերջին օրը (այս տարի աւարտւում է յուլիսի 12-ին) Նիկոլը շնորհաւորում է Թուրքիայի առաջնորդին։ Ղորբան տօնը զոհաբերութեան, առաջին հերթին զոհաբերութեան տօն է: Այդ օրերին թուրքական քաղաքներում ահասարսուռ պատկերներ են լինում, արեան գետեր, որին անդրադառնում է նոյնիսկ միջազգային մամուլը (լուսանկարներից մէկը կցւում է)։

Ու 2020 թւականի 44-օրեայ պատերազմի օրերին Թուրքիային նոր ցեղասպանութեան մէջ մեղադրող Նիկոլը հէնց զոհաբերութեան տօնի վերջին օրը նոյն պատերազմում մեր հազարաւոր զոհերի մէջ մեղադրւող Էրդողանին շնորհաւորում է զոհաբերութեան տօնի առիթով։ Փոխարէնը՝ Էրդողանն էլ Վարդավառն է յիշում, որ նշւելու է յուլիսի 24-ին։ Յատկանշական է՝ Էրդողանն անգամ թուրքահայ համայնքին երբեք այդ առիթով չի շնորհաւորել, հիմա յիշում է ժողովրդական տօնը։

Նիկոլի պաշտօնական կայքն այն ներկայացնում է աւելի ընդրգրկուն. իբր Էրդողանը շնորհաւորել է Վարդավառի՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առթիւ ( https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../)։ Էրդողանի պաշտօնական կայքում կրօնական տարրը բացակայում է, ուղղակի նշւում է` Վարդավառ (Vardavar Bayramı... https://www.tccb.gov.tr/.../ermenistan-bas-bakani-nikol...

Թուրքերն ու ադրբեջանցիները խորհրդանիշ շատ են սիրում։ Պատերազմն էլ սկսեցին խորհրդանշական օր, կապիտուլացիոն համաձայնագիրն էլ ստորագրեցին խորհրդանշական օր (Ադրբեջանի դրօշի օրը)։ Հիմա էլ հեռախօսազրոյց, որի ընթացքում Նիկոլը թուրքերին շնորհաւորում է զոհաբերութեան օրւայ առիթով։ Իսկ այսօր արդէն օր առաջ սահմանը բացելը, համաձայնութիւնները կեանքի կոչելը ողջունող Փաշինեանը 2021 թւականի մայիսի 10-ին Ազգային ժողովում յայտարարում էր՝ «Թուրքիան 100 տարի անց վերադարձել է տարածաշրջան, որպէսզի շարունակի հայերի դէմ իր ցեղասպան քաղաքականութիւնը: Բնականաբար, այս համատեքստում, իհարկէ, ցեղասպանութեան հարցը եւ 44-օրեայ պատերազմը կապւել են միմեանց հետ»։ Պարզւեց՝ ցեղասպանի առաջ այսօր արդէն ինքն է դարպաս բացում, թուրքերի այդքան սիրած զոհաբերութեան տօնի օրերին։

Բայց Նիկոլը զոհաբերութեան սեղանին թուրքերի առաջ հիմա դնում է ոչ թէ ինչ-որ մի կենդանի, ինչպէս անում են Թուրքիայում, այլ՝ սեփական Հայրենիքը:

Յ.Գ. այս տողերը շարադրելիս դժւարութեամբ եմ ինձ զսպում, որ այլ բառամթերք չօգտագործեմ: Կար ժամանակ, որ Էրդողանի հետ այլ տոնով, բառերով ու դիրքից էինք, էի խօսում…

 

Յարակից լուրեր

  • «Փաշինեանի ստորագրութեամբ 71 զօրամաս է դրւել վաճառքի, «Ստալիչնի պոլկն» էլ հետը». Գեղամ Մանուկեան
    «Փաշինեանի ստորագրութեամբ 71 զօրամաս է դրւել վաճառքի, «Ստալիչնի պոլկն» էլ հետը». Գեղամ Մանուկեան

    Հիմնական շեշտը դնում են նրա վրայ, որ տեսէք՝ զօրամասեր են վաճառւել, բայց դատախազը այսօր նշեց, որ դրանք չգործող զօրամասեր են եղել, հետեւաբար տեղի չէ շեշտադրումը, որ Նախիջեւանի սահմանին զօրամաս է վաճառւել: Այս մասին այսօր՝ փետրւարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանի նկատմամբ քրէական հետապնդում յարուցելու թոյլտւութիւն ստանալու հարցին, որով ԱԺ է եկել գլխաւոր դատախազը:

  • Նիկոլ Փաշինեանի կրեդոն՝ «Մաշնես ու ես»
    Նիկոլ Փաշինեանի կրեդոն՝ «Մաշնես ու ես»

    Նիկոլ Փաշինեանի իշխանութեան բազմաթիւ առանձնայատկութիւններից մէկը Հայաստանի ապասուբիեկտայնացմանը զուգահեռ՝ սեփական անձի գերսուբիեկտայնացումն է։

    Նրա իշխանութեան անցած շուրջ 5 տարիների ընթացքում Հայաստանը՝ որպէս պետական կազմաւորում, բովանդակօրէն գրեթէ ամբողջութեամբ կորցրել է իր սուբիեկտայնութիւնը՝ ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ ու առաւել եւս՝ միջազգային քաղաքականութեան ասպարէզում։

  • Միակ դեղամիջոցը՝ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան դէմ
    Միակ դեղամիջոցը՝ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան դէմ

    Մեր ժամանակների հակասական առանձնայատկութիւններից մէկը տեղեկատւութեան անսահմանութեան պայմաններում ճշմարտութեան գրեթէ տոտալ բացակայութիւնն է։

  • «Իշխանութեան թէզը, որ Լաչինի միջացքը բացելու պատասխանատուն ռուսական կողմն է, վտանգաւոր է». Գեղամ Մանուկեան
    «Իշխանութեան թէզը, որ Լաչինի միջացքը բացելու պատասխանատուն ռուսական կողմն է, վտանգաւոր է». Գեղամ Մանուկեան

    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան նախաձեռնութեամբ փետրւարի 3-ին ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացւեն խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերեալ խմբակցութեան ներկայացրած ԱԺ յայտարարութեան նախագծի առնչութեամբ։

  • Նիկոլ Փաշինեանի գաղտնի գործակալները
    Նիկոլ Փաշինեանի գաղտնի գործակալները

    Հայ հասարակութեան անտարբերութեան, ամորֆ լինելու մասին թէզը վերջին ժամանակների ամենաթրենդային մեղադրանքներից է։

    Այդ մասին խօսում են բոլորը՝ քաղաքական գործիչները, մտաւորականները, մամուլը, սոցիալական ցանցերը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։