Հա

Քաղաքական

14/07/2022 - 14:30

Փաշինեանի հրամանով՝ Մուրադ Փափազեանի մուտքը Հայաստան արգելւել է

Սիրելի՛ բարեկամներ, մեծ ցաւով տեղեկացնում եմ, որ երէկ ինձ արգելւել է մտնել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրամանով՝ Հայաստանում յայտարարւել եմ անցանկալի անձ. իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը: 

«alikonline.ir» - Սիրելի՛ բարեկամներ, մեծ ցաւով տեղեկացնում եմ, որ երէկ ինձ արգելւել է մտնել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրամանով՝ Հայաստանում յայտարարւել եմ անցանկալի անձ. իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը: 

«Ոստիկանութիւնն ինձ ուղեկցեց դէպի վերադարձի օդանաւ, երբ նոր էի հասել Երեւան, որտեղ իմ մուտքը կասեցւեց եւ անձնագիրս առգրաււեց: Գիտէի, որ Ադրբեջան եւ Թուրքիա մուտքս արգելւած է, եւ հիմա իմացայ նաեւ, որ արգելւած է Փաշինեանի Հայաստան…

Հայաստանի, հայութեան ու Հայ Դատի համար 40 տարւայ պայքարից յետոյ նման վերաբերմունքի «արժանանալը» ուղղակի ցաւ է պատճառում ինձ: Նիկոլ Փաշինեանի այս որոշումը յաւելեալ փաստ է, որ նա իրեն տրւած պատասխանատւութեան բարձրութեան վրայ չէ: Նա ուժեղ է, երբ իր ոստիկանութիւնից պահանջում է Հայ Դատի գործչին վտարել, բայց պատկերացնո՞ւմ էք այս փոքրիկ ղեկավարին Էրդողանի եւ Ալիեւի հետ բանավիճելիս: Ուշ կամ շուտ Հայաստանի ժողովուրդը պիտի համոզւի, որ պէտք է ձերբազատւել այս ղեկավարից, որ ամէն ճիգ գործադրում է Հայաստանը թուլացնելու համար: Սփիւռքը նոյնպէս հասկանում է: Բայց արդէն ժամանակն է ասելու՝ կա՛նգ առ»,- գրել է նա:

Յիշեցնենք, որ Փափազեանը երկար տարիներ Ֆրանսիայում պայքարել է Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախի միջազգային ճանաչման համար` գրանցելով մեծ յաջողութիւններ:

Փաշինեանական հայատեաց քաղաքականութիւնը, երկրորդելով թուրք-ադրբեջանական հայատեացութեանը, իր թիրախն է դարձրել ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլեւ Սփիւռքը:

 

Յարակից լուրեր

  • Մենք ամուր կանգնած ենք Հայաստանի եւ Արցախի կողքին
    Մենք ամուր կանգնած ենք Հայաստանի եւ Արցախի կողքին

    Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է, այն կոչ է անում ի նպաստ Հայաստանի անվտանգութեան քաղաքականութիւն վարել, կոչ է անում ճանաչել Արցախի անկախութիւնը եւ դատապարտում է Ադրբեջանի գործողութիւնները՝ պահանջելով սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դէմ, որովհետեւ Ադրբեջանը պատերազմ է պարտադրում Արցախին եւ Հայաստանին,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազեանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւին։

  • Կոչ եմ անում ՀՀ իշխանութիւններին դադարեցնել սփիւռքում իրենց պառակտման քաղաքականութիւնը
    Կոչ եմ անում ՀՀ իշխանութիւններին դադարեցնել սփիւռքում իրենց պառակտման քաղաքականութիւնը

    Ֆրանսիայի Սենատը ձայների՝ 295 կողմ, 1 դէմ յարաբերակցութեամբ ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւը։

  • Մուրադ Փափազեանի, Սիւնէ եւ Մասիս Աբրահամեանների հայցերը դատարանն ընդունել է վարոյթ
    Մուրադ Փափազեանի, Սիւնէ եւ Մասիս Աբրահամեանների հայցերը դատարանն ընդունել է վարոյթ

    ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի, ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի գրասենեակի ատենապետ Մասիս Աբրահամեանի եւ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միութեան անդամ Սիւնէ Աբրահամեանի հայցերն ընդդէմ ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան՝ վարչական դատարանն ընդունել է վարոյթ։

  • «Կոչ եմ անում մասնակցել նոյեմբերի 5-ի հանրահաւաքին». Մուրադ Փափազեանի ուղերձը
    «Կոչ եմ անում մասնակցել նոյեմբերի 5-ի հանրահաւաքին». Մուրադ Փափազեանի ուղերձը

    Կոչ եմ անում մասնակցել շաբաթ` նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-ին կայանալիք հանրահաւաքին՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան համար. իր ուղերձում յայտարարել է ՀՅԴ Բիւրոյի անդամ,  Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:

  • «Նիկոլ Փաշինեանը հերթական շոուն է կազմակերպում, Հայաստան-Սփիւռք համաժողովը ֆէյք նախաձեռնութիւն է». Մուրադ Փափազեան
    «Նիկոլ Փաշինեանը հերթական շոուն է կազմակերպում, Հայաստան-Սփիւռք համաժողովը ֆէյք նախաձեռնութիւն է». Մուրադ Փափազեան

    «ՀՀ իշխանութիւնները ՀՀ-Սփիւռք ֆէյք նախաձեռնութիւն են կազմակերպում՝ ցոյց տալու համար, որ իրենք կարող են հաւաքել Սփիւռքը, սակայն հերթական անգամ խաբում են հայ ժողովրդին, սխալ է, սուտ են խօսում կրկին»,- այս մասին 168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը՝ անդրադառնալով ՀՀ-ում անցկացւելիք Հայաստան-Սփիւռք գագաթնաժողովին, որը կրելու է Համաշխարհային հայկական գագաթնաժողով անւանումը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։