Երեւանի աընդհանուր իրաւասութեան դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդիւսեր Արմէն Գրիգորեանի գործով նախնական դատալսումների ժամանակ Արմէն Գրիգորեանի ինքնազգացողութիւնը վատացաւ եւ նա կորցրեց գիտակցութիւնը՝ ընկնելով աթոռից: Աւելի ուշ յայտնի դարձաւ, որ Արմէն Գրիգորեանը մահացաւ:
«alikonline.ir»- Երեւանի աընդհանուր իրաւասութեան դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդիւսեր Արմէն Գրիգորեանի գործով նախնական դատալսումների ժամանակ Արմէն Գրիգորեանի ինքնազգացողութիւնը վատացաւ եւ նա կորցրեց գիտակցութիւնը՝ ընկնելով աթոռից: Աւելի ուշ յայտնի դարձաւ, որ Արմէն Գրիգորեանը մահացաւ:
Նրա պաշտպան Ռուբէն Մելիքեանի խօսքի ժամանակ, նա նստած տեղից թեքւեց ու ընկաւ գետնին: Դատարանի դահլիճում խառնաշփոթ առաջացաւ: Ներկաները փորձում էին օգնութիւն ցուցաբերել նրան: Շտապօգնութիւն կանչեցին:
Յիշեցնենք, որ Արմէն Գրիգորեանը պահւում էր անազատութեան մէջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիւ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:
Աւելի վաղ NEWS.am-ը յայտնել էր, որ մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն յայտնել էր, որ ազգային արժանապատւութիւնը հրապարակայնօրէն նւաստացնելու դէպքի առթիւ յարուցւած քրէական գործի շրջանակներում Արմէն Գրիգորեամը ՀՀ քրէական օրէնսգրքի 226-րդ յօդւածի 2-րդ մասով նախատեսւած յանցանք կատարելու համար ձերբակալւել է: