Հա

Քաղաքական

16/07/2022 - 13:50

«Հայաստան» դաշինքի ցաւակցագիրն Արմէն Գրիգորեանի մահւան կապակցութեամբ

Ցաւակցում ենք Արմէն Գրիգորեանի ընտանիքին, հարազատներին, գաղափարական ընկերներին՝ նրա անժամանակ եւ ողբերգական մահւան կապակցութեամբ։ Նրա յիշատակը կը մնայ մեր բոլորի սրտերում՝ աւելի ամրացնելով մեր պայքարի ճշմարտութիւնը։

«alikonline.ir» - Երէկ դատական նիստի դահլիճում մահացաւ պրոդիւսեր Արմէն Գրիգորեանը։

Մայիսի 17-ից ԱԱԾ-ի միջնորդութեամբ կալանաւորւած Արմէն Գրիգորեանը ռեժիմի, երկրում օրըստօրէ ամրապնդւող բռնատիրութեան հերթական զոհն է։

Ազատ խօսքն ու քաղաքական այլակարծութիւնը կալանքներով ու բռնաճնշումներով լռեցնող իշխանութեան համար իրաւունքը, մարդու արժանապատւութիւնն ու ազատութիւնները ոչինչ են։

Բարոյականութեան, օրէնքի, պարզապէս մարդկային խղճի հետ աղերս չունեցող իշխանութեան պատւէրով միայն կարելի է բացատրել նաեւ անազատութեան մէջ գտնւող Արմէն Գրիգորեանին ՔԿՀ-ում տեսակցութիւնից զրկելը։

Բարոյական եւ ֆիզիկական խոշտանգումն այլ կերպ չի լինում։ Նրա մահը մեղքի եւ պատասխանատւութեան հասցէ ունի՝ պատւէր տւողների եւ այն իրականացնողների իշխանական նեղ շրջանակ։

Արմէն Գրիգորեանը խիզախաբար, հայ մարդու, հայ քաղաքացու անմնացորդ նւիրումով պայքարում էր մեր արժանապատւութեան, արդարութեան, Հայրենիք ու պետականութիւն ունենալու համար, գերութեան մէջ գտնւող իր եղբայրների ազատութեան համար։

Նրա ներկայութիւնը միշտ լուսաւոր էր, համոզիչ ու վարակիչ։

Արմէն Գրիգորեանը վստահաբար Հայրենիքի համար մեր պայքարի թանկ զոհերից է։

Ցաւակցում ենք Արմէն Գրիգորեանի ընտանիքին, հարազատներին, գաղափարական ընկերներին՝ նրա անժամանակ եւ ողբերգական մահւան կապակցութեամբ։ Նրա յիշատակը կը մնայ մեր բոլորի սրտերում՝ աւելի ամրացնելով մեր պայքարի ճշմարտութիւնը։

 

«Հայաստան» դաշինք

16.07.2022թ.

 

Յարակից լուրեր

  • Իշխանութիւնների այս քայլն ուղղւած է Բաքւի եւ Անկարայի պահանջների բաւարարմանը. «Հայաստան» խմբակցութիւն
    Իշխանութիւնների այս քայլն ուղղւած է Բաքւի եւ Անկարայի պահանջների բաւարարմանը. «Հայաստան» խմբակցութիւն

    Հայաստանի գործող իշխանութիւնը շարունակում է Բաքւի ու Անկարայի շահերից բխող հակահայաստանեան ու հակաարցախեան քաղաքականութիւնը: Պատահական չէ, որ այս իշխանութիւնների թիրախում են յայտնւում անձինք, ովքեր տարիներ շարունակ քննադատւել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից եւ ովքեր իրենց հասարակական, մասնագիտական կամ քաղաքական գործունէութեան առանցքում ունեցել են եւ ունեն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից բխող մօտեցումներ:

  • «Հայաստան» դաշինքի ուղերձը ՀՀ անկախութեան օրւայ առթիւ
    «Հայաստան» դաշինքի ուղերձը ՀՀ անկախութեան օրւայ առթիւ

    Անկախութիւն նւաճած ու յաղթանակներ պարտադրած ժողովուրդն ընկրկելու իրաւունք չունի։

    Հայոց պետականութեան ապագան կասկածի տակ դնող այս իրականութիւնը հնարաւոր է յաղթահարել միայն համազգային նպատակներ բանաձեւելով, միասնականութեամբ եւ ազգային պետական մտածողութիւն կրող իշխանութեամբ։

  • «Հայաստան» դաշինքի ուղերձը ԼՂՀ հռչակման օրւայ առթիւ
    «Հայաստան» դաշինքի ուղերձը ԼՂՀ հռչակման օրւայ առթիւ

    Աւաղ, Հայաստանի գործող իշխանութիւնների կողմից վարւող արկածախնդիր, կարճատես եւ ապազգային քաղաքականութիւնը կորստաբեր եւ աղէտալի հարւած հասցրեց Հայաստան-Արցախ անքակտելի միասնականութեանը, անվտանգային լրջագոյն սպառնալիքների առջեւ կանգնեցնելով մեր զոյգ պետութիւններին։

    Եւ, այնուամենայնիւ, որքան էլ ծանր լինեն մեզ պարտադրւած 44-օրեայ պատերազմի հետեւանքները, Արցախի ճակատագիրը մեր բոլորի ձեռքում է։

    Պարտութիւնը դեռ դատավճիռ չէ։

  • «Վշտակցում ենք, սգում եւ կիսում այս աղէտի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցաւը»․ «Հայաստան» դաշինք
    «Վշտակցում ենք, սգում եւ կիսում այս աղէտի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցաւը»․ «Հայաստան» դաշինք

    «Հայաստան» դաշինքն իր ցաւակցութիւնն է յայտնում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի եւ պայթիւնի զոհերի ընտանիքներին, հարազատներին։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացւած ռազմական յանցաւոր ագրեսիայի, հարկադրանքի եւ պարտադրանքի քաղաքականութեան հերթական դրսեւորումների եւ Հայաստանի օրւայ իշխանութիւնների պարտւողական կեցւածքի հետեւանքով հայաթափման ու թշնամուն յանձնելու վտանգի առաջ են հայկական նոր բնակավայրեր։ Փաստացի արձանագրւել է նաեւ կոնկրետ ժամկէտ՝ օգոստոսի 25-ը, որի կանխման պատասխանատու իշխանութիւնները նոյնիսկ որեւէ դիրքորոշում չեն յայտնել:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։