Հա

Քաղաքական

19/07/2022 - 10:30

Մտածելու լրջագոյն իրողութիւններ

Թուրքական լոբբինգը բացայայտ թափանցել է ՀՀ վերին էշելոններ. ակտիւ հանդիպումներ են տեղի ունենում սփիւռքի որոշ շրջանակների հետ, կրկին փորձ է արւում ապամոնտաժել, հեղինակազրկել Սփիւռքի դասական կառոյցները։ ՀՅԴ-ն բացառիկ թիրախում է, եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանին ՀՀ-ում անցանկալի անձ յայտարարելը այս հանգրւանի արարներից մէկն է...

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

ՀՅԴ անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

 

ԵԱՀԿ խորհրդարանական 29-րդ Վեհաժողովն / յուլիսի 1-7/ ամբողջութեամբ նւիրւած էր Ռուսաստանի դատապարտմանն ու նրա դէմ պատժամիջոցների խստացմանը։

Թուրքիան եւ Ադրբեջանն աներեւակայելի կրքով, բաց քւէարկութեամբ կողմ էին քւէարկում բոլոր հակառուսական բանաձեւերին / իրականում այլ բանաձեւեր չկային էլ/։

Մեր պատւիրակութիւնը` բարձրաձայն հիմնաւորմամբ. վեհաժողովում Արցախի հիմնահարցի եւ ՀՀ անվտանգային խնդիրները կոյր եւ խուլ շրջանցում, կրկնակի ստանդարտներ, մերժեց մասնակցել քւէարկութիւններին։

ԵԱՀԿ Մինսի խմբի եռանախագահական ձեւաչափի վերագործարկման մեր առաջարկները՝ ձայն բարբառոյ անապատի... Անգամ ԱՄՆ պատւիրակութիւնն էր լուռ, երբ օրեր առաջ ԱՄՆ-ը յայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբում իր նոր համանախագահողի՝ Լորա Հոքլանի նշանակման մասին։

Երէկ ռուսական բոլոր առաջատար լրատւամիջոցներն՝ իբրեւ ձեռքբերում գովազդում էին Սոչի-Ստամբուլ 600 տեղանոց զբօսանաւային կանոնաւոր երթուղու մեկնարկը։ Նաւամատոյցում մի՜ հրճւանք, մի՜ ուրախութիւն...

ՀՀ ԱԳՆ սակաւախօս յայտարարութիւնից տեղեկանում ենք, որ ԱԳ նախարարը՝ խօսելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացում։

Միաժամանակ, աւելի ճիշտ՝ զուգահեռ, Եւրոմիութեան հովանու եւ ողջոյնների ներքոյ ընթանում է Հայաստան-Անկարա երկխօսոթիւնը։ Այս համատեքստում վերջին միամիտը պէտք է լինել բաժանելու միմեանցից եւ չհասկանալու թուրքական եւ ադրբեջանական շահերի կատարեալ համընկնումը։

Եւ հէնց այս իրողութիւնն է թոյլ տալիս ադրբեջանցիներին խրոխտ բարձրաձայնել, որ հարցերը ԵՄ շրջանակներում լուծւած են․ ի՜նչ ԵԱՀԿ Մինսկի խումբ...։

Թուրքական լոբբինգը բացայայտ թափանցել է ՀՀ վերին էշելոններ. ակտիւ հանդիպումներ են տեղի ունենում սփիւռքի որոշ շրջանակների հետ, կրկին փորձ է արւում ապամոնտաժել, հեղինակազրկել Սփիւռքի դասական կառոյցները։ ՀՅԴ-ն բացառիկ թիրախում է, եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանին ՀՀ-ում անցանկալի անձ յայտարարելը այս հանգրւանի արարներից մէկն է...

Այս քաոսն ու անկումը, ազգային շահերի աղէտալի ոտնահարումը, որի ամենօրեայ արձանագրողն ենք, պայմանաւորւած է ոչ միայն աշխարհաքաղաքական նոր ճարտարապետութեամբ, այլեւ ՀՀ Արտաքին քաղաքականութեան սնանկութեամբ, վարչախմբի դիլետանտութեամբ ու ՀՀ իստաբլիշմենտ սողոսկած գործակալական ցանցով, ներազգային իմունիտետի կազմակերպւած ջախջախումով... /ի վերջոյ պետութեան ոչ պատահական, ծրագրաւորւած ինստիտուցիոնալ կազմաքանդումով/։

Վաղը (յուլիսի 19-ին, Խմբ.) Թեհրանում կայանալու է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը։

Օրերս ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչութեան ղեկավար Վիլիամ Բըրնսի այցը Երեւան աննախադէպ էր, բնականաբար՝ ոչ սովորական եւ ոչ պատահական։

Այս ոչ սովորական, ճակատագրական եւ պատմական խճապատկերում կամ աւելի շուտ՝ սեղմւող օղակի միջավայրում շատ սովորական երկու հարց․

- որտե'ղ է Հայաստանը, եւ՝

- ո՞վ է պաշտպանում նրա շահը։

 

Յարակից լուրեր

  • «Գուցէ խոստովանէք, որ «խաղաղութեան» ձեր դիսկուրսն իրականում պետութեան ինքնասպանութիւնն էր». Լիլիթ Գալստեան
    «Գուցէ խոստովանէք, որ «խաղաղութեան» ձեր դիսկուրսն իրականում պետութեան ինքնասպանութիւնն էր». Լիլիթ Գալստեան

    Մեր ՄԵԾ ՅԱՂԹԱՆԱԿԸ՝ ԱՐՑԱԽԸ տանուլ տւած գերագոյն հրամանատարը չի կարող խաղաղութեան բանակցող լինել, ոչ էլ՝ երկրի անվտանգութեան երաշխաւոր։

    Բաւական է կառչել բացակայ ժողովրդավարութիւնից, Հայաստանում գոյութիւն չունեցող ժողովրդավարութիւնից։ Ու վերջապէս, եթէ անգամ այն կայ, գրոշ չարժի, եթէ այն իմ պետականութեան կորստի գինն ունեցաւ։

  • Այսօր թուրքը Սիւնիքը Հայաստանից պոկելու ծրագիրն է իրականացնում
    Այսօր թուրքը Սիւնիքը Հայաստանից պոկելու ծրագիրն է իրականացնում

    Պէտք են հեղինակութիւններ, որոնք կարող են ազգին առաջնորդել, այս կործանումից դուրս բերել. մի կողմից հեղինակութիւն լինել հանրութեան համար, եւ միասին կարողանանք ազգի փրկութեան ծրագիր մշակել. այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովի մոտ զոհւած զինծառայողների ծնողների եւ այլ քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

  • «Պաշտօնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Դումանեանին՝ նշանաւոր ցեղասպանագէտ Վ․ Դադրեանի լքւած շիրմի խնդրով». Լիլիթ Գալստեան
    «Պաշտօնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Դումանեանին՝ նշանաւոր ցեղասպանագէտ Վ․ Դադրեանի լքւած շիրմի խնդրով». Լիլիթ Գալստեան

    Օգոստոսի 26-ն պաշտօնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանեանին՝ նշանաւոր ցեղասպանագէտ Վահագն Դադրեանի լքւած շիրմի խնդրով։

    Յիշեցնեմ, որ 2019-ի օգոստոսին, հաշւի առնելով ականաւոր գիտնականի մեծ վաստակը, Կառավարութեան որոշումով ստեղծւել էր պետական յանձնաժողով Վ. Դադրեանի աճիւնը Հայաստան տեղափոխելու եւ այստեղ յուղարկաւորելու նպատակով։

  • Նրանք «Հանրապետութիւն», մենք՝ ինքնասպանութիւն բովանդակութեամբ խաղաղութիւն ենք բեմադրում....
    Նրանք «Հանրապետութիւն», մենք՝ ինքնասպանութիւն բովանդակութեամբ խաղաղութիւն ենք բեմադրում....

    Վերջերս Թուրքիայում / Գոնիայում/ կայացած խորհրդաժողովում, Ի․ Ալիեւը խօսելով կրթութեան մասին, այսպիսի միտք է յայտնել․ «Կրթութիւնը մեզ համար շատ կարեւոր է։ Այն դաստիարակում եւ կրթում է հայրենասէրների, որոնք հողեր են վերադարձնում։ Մենք նրանց մոտիւացնում ենք։ Նւիրումը ամենամեծ առաքելութիւնն է»։

  • Լուրեր դժոխքից կամ պետութիւնը կազմաքանդելու հերթական ծրագիրը
    Լուրեր դժոխքից կամ պետութիւնը կազմաքանդելու հերթական ծրագիրը

    Արժէքային եւ բարոյական համատարած ճգնաժամի, աւելի ճիշտ՝ համապարփակ պարտութեան, տգիտութեան, ամենաթողութեան, չափանիշների տոտալ չգոյութեան, նահանջների ու դեգրադացիայի այս իրականութեան մէջ, երբ յաճախ թւում է, թէ հասարակութիւնը մերժում է պետականութիւն ու ինքնութիւն ունենալ, կրթութիւնը բացառիկօրէն կարեւորւում է։ Այն բանակին հաւասարազօր զէնք է, ինքնակազմակերպւելու, ինքնայաղթահարելու, ոտքի կանգնելու միջոց, այս օրերին թերեւս՝ պետականութիւն ունենալու, նրա հետագայ գոյութիւնը երաշխաւորող ամենաողնաշարային արժէքը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։