Հա

Քաղաքական

20/07/2022 - 12:45

«Մերօրեայ մանկուրտները»․ Աւետիք Իշխանեան

Վերջին տարիներին այնքան դաւաճանական խօսքեր էի լսել, որ կարծես կորցրել էի զարմանալու ունակութիւնը։ Բայց կարդալով անվտանգութեան խորհրդի քարտուղար կոչւած Արմէն Գրիգորեանի հարցազրոյցը, հերթական անգամ ... ոչ այնքան զարմացայ, որքան ինձ համակեց հայ լինելու ամօթի զգացումը։ Հայաստանի անվտանգութեան խորհրդի քարտուղար կոչեցեալը, ծնւած լինելով Արցախում, ուրանում է իր հայրենիքը։

«alikonline.ir» - Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Մերօրեայ մանկուրտները...

Վերջին տարիներին այնքան դաւաճանական խօսքեր էի լսել, որ կարծես կորցրել էի զարմանալու ունակութիւնը։ Բայց կարդալով անվտանգութեան խորհրդի քարտուղար կոչւած Արմէն Գրիգորեանի հարցազրոյցը, հերթական անգամ ... ոչ այնքան զարմացայ, որքան ինձ համակեց հայ լինելու ամօթի զգացումը։ Հայաստանի անվտանգութեան խորհրդի քարտուղար կոչեցեալը, ծնւած լինելով Արցախում, ուրանում է իր հայրենիքը։

Նորից ու նորից յիշեցի Չինգիզ Այթմատովի «Եւ դարից երկար է տեւում օրը» վէպում նկարագրւած մանկուրտներին։ Գերիներ, որոնց գլխին թշնամին հագցրել է նոր մորթւած ուղտի պարանոցի կաշի եւ նրանք կորցնելով յիշողութիւնը, դառնում են թշնամու ամենահաւատարիմ ստրուկները։ Եւ այդ մանկուրտները պատրաստ են սպանել հարազատ մօրը եւ վաճառել հայրենիքը։ Այսօրւայ մանկուրտների գրպանը թշնամին լցրել է միլիոններ, յանուն որոնց նրանք ուրանում եւ վաճառում են հայրենիքը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։