Հա

Քաղաքական

20/07/2022 - 12:55

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետի հետ

Երէկ՝ յուլիսի 19-ին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները հանդիպեցին Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ Զաքար Քեշիշեանի հետ: 

«alikonline.ir» - Երէկ՝ յուլիսի 19-ին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները հանդիպեցին Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ Զաքար Քեշիշեանի հետ: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիեանը, ԿԿ անդամ Արա Պուլուզեանը եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Ա. Մոսիեանը ողջունեց հիւրերին եւ շնորհաւորեց Զաքար Քեշիշեանին՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ ընտրւելու կապակցութեամբ, նշելով, որ Զ. Քեշիշեանն Արցախում օտար մարդ չէ եւ արդէն աւելի քան 30 տարի է, ինչ իր գործունէութիւնն է ծաւալում «Վարանդա» երգչախմբում:

Ա. Մոսիեանը վստահեցրեց, որ փոխադարձ համագործակցութիւնն աւելի է սերտանալու ապագայում եւ կը կարողանան աւելի շատ ծրագրեր իրականացնել Արցախում:

Զ. Քեշիշեանը ՀՅԴ Արցախի ԿԿ-ից շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար, որին նա արժանանում է ամէն անգամ Արցախում գտնւելով:

Նա նշեց, որ ինքը տարիներ շարունակ աշխատել է Արցախում եւ Արցախը իր հարազատ օջախն է: Համազգայինը՝ որպէս ՀՅԴ քոյր կառոյց, հիմնադրման 95-ամեակի շեմին, հաւատարիմ մնալով իր կանանագրում ամրագրւած Հայ Դատի ուղղութեամբ տարւող աշխատանքներ տանելու նպատակին, այս ծանր օրերին իր պարտականութիւնն է համարում մշակութային առաւել աշխոյժ աշխատանքներ ծաւալել Արցախում:

Հանդիպման մասնակիցները ծանօթացել են մինչեւ ընթացիկ տարւայ ծրագրւած Համազգայինի աշխատանքներին, որը նեկայացրել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակը:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Ա. Մոսիեանն էլ կարեւորեց այն հանգամանքը, որ ապազգային քարոզչութեան դէմ մեծ պարտականութիւն ունի այսօր Համազգայինը՝ անվտանգութեան համատեքստում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։