ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը չի մեկնաբանում, թէ երբ եւ ինչ հիմնաւորմամբ է Ֆրանսիայի Հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը Հայաստանի համար ճանաչւել անցանկալի անձ։ News.am-ի գրաւոր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից յայտնում են, որ հայցւող տեղեկութիւնը խախտում է Մուրադ Փափազեանի անձնական կեանքի գաղտնիութիւնը, հետեւաբար այն չի կարող տրամադրւել։
«alikonline.ir» - ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը չի մեկնաբանում, թէ երբ եւ ինչ հիմնաւորմամբ է Ֆրանսիայի Հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը Հայաստանի համար ճանաչւել անցանկալի անձ։ News.am-ի գրաւոր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից յայտնում են, որ հայցւող տեղեկութիւնը խախտում է Մուրադ Փափազեանի անձնական կեանքի գաղտնիութիւնը, հետեւաբար այն չի կարող տրամադրւել։
Մեր հարցին, թէ կա՞ն այլ սփիւռքահայ գործիչներ, որոնք եւս Հայաստանի համար ճանաչւած են անցանկալի անձ, ԱԱԾ-ն եւս չի պատասխանում՝ նշելով, որ այդ մասին հաշւառում չի իրականացւում։
Յիշեցնենք, որ Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանն ընտանիքի հետ յուլիսի 14-ին ժամանել էր Հայաստան, սակայն «Զւարթնոց» օդանաւակայանում ԱԱԾ աշխատակիցներն արգելել էին Փափազեանի մուտքը Հայաստան՝ պատճառաբանելով, թէ ինքն անցանկալի անձ է Հայաստանի համար։ Մուրադ Փափազեանը ստիպւած է եղել ընտանիքի հետ վերադառնալ Ֆրանսիա։