Հայաստանի գործող իշխանութիւնը շարունակում է իր ազգադաւ ծրագրերը: Հերթականը ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանին Հայաստանի Հանրապետութիւն մուտք գործել արգելելն է:

Միանալով Էրդողանի եւ Ալիեւի ռեժիմներին՝ Նիկոլ Փաշինեանի վարչակազմը հարւածում է հայոց պետականութեանը՝ պառակտելով հայ ժողովրդին, արգելակելով արտաքին սպառնալիքներին հայ ժողովրդի կենսունակ մասի դիմադրութիւնը, ճանապարհ բացելով մեր հայրենիքի նկատմամբ թշնամական պետութիւնների ու կազմակերպութիւնների գործունութեան համար:
Վարչախմբի աշխատակազմի՝ Մուրադ Փափազեանին Հայաստանում անցանկալի անձ համարելու վերաբերեալ այսօր ներկայացրած պարզաբանումը ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ իրականութիւնը կեղծելու, սուտը ճշմարտութեան տեղ ներկայացնելու, սեփական անձը պետութեան հետ նոյնականացնելու, Սահմանադրութիւնն ու օրէնքները ոտնատակ տալու հերթական ապացոյց:
Հայաստանի գործող վարչախումբն անընդհատ փաստում է, որ շարժւում է հայոց պետականութեան եւ հայ ժողովրդի ոչնչացման թուրք-ադրբեջանական նպատակային ծրագրերով:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը խստիւ դատապարտում է ռեժիմի այս քստմնելի եւ դաւաճանական հերթական արարքը, յայտարարում, որ նման ապօրինութիւններով եւ պառակտիչ գործողութիւններով հնարաւոր չէ կանխել համայն հայութեան շրջանում սկիզբ առած դիմադրութեան շարժումը, որն ուղղւած է հայոց կենսունակ պետականութեան արտաքին եւ ներքին թշնամիների դէմ: Նիկոլ Փաշինեանի ռեժիմի հեռացումն այլընտրանք չունի:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
22 յուլիսի 2022 թ.