Հա

Քաղաքական

23/07/2022 - 12:50

«Հայաստանում վաճառւում, շահագործւում եւ թուրքական շահերին է ծառայում միայն կապիտուլեացւած իշխանութիւնը»․ Արտակ Զաքարեան

Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«alikonline.ir» - Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Ընդդիմութեան գործողութիւնները կոնկրետ անհանգստութեան մէջ են պահում կապիտուլեանտներին: Չգիտեն ինչպէս վարւել: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան, ամենօրեայ ռեժիմով, տարբեր լեզուներով Հայաստանի դէմ տեղեկատւական տեռոր է իրականացնում՝ թրքացնելով Հայկական սահմանային եւ այլ բնակավայրերի անուններն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի տեղանունները: Փոխարէնը՝ կապիտուլեանտների հայկական քարոզչամեքենան բան ու գործ թողած՝ լծւել է ընդդիմադիր շարժման դէմ հակաքարոզչութեանը:

Ժողովրդի ուղեղները լւանալով, փորձում են ամէն կերպ ցոյց տալ, իբր շարժումը մարեց: Այսինքն՝ դրանով ցանկանում են ասել, որ հայ ժողովուրդը դէմ չէ իր հայրենի տարածքները յանձնելուն եւ երկրորդ անգամ կապիտուլեացւելուն: Դրանով մարդկանց աչքերին թոզ են փչում, իբրեւ թէ ընդդիմութիւնը չի կարողանում, կամ չի ցանկանում բաւարար չափով պայքարել թրքացման օրակարգերի դէմ:

Այնինչ՝ հիասթափութիւնը ոչ թէ հայ ժողովրդի մօտ է լինելու, այլ հէնց կաիպտուլեանտների ու նրանց թրքական տէրերի:

Այո՛, ոչ մի բանով սահմանափակւած չէ ընդդիմութիւնը եւ ոչինչ չի կարող նրան յետ պահել իր հիմնական նպատակից եւ օրակարգից: Պայքարը փողոցում չի աւարտւել, իսկ խորհրդարանում մանդատ ունեցող ուժերը նաեւ խորհրդարանը պէտք է դիտարկեն որպէս պայքարի գործիք: Երբ պէտք լինի կապիտուլեանտների դաւադիր ծրագրերի դէմն առնել փողոցում՝ դա արւել ու արւելու է:

Պատահական չէ, որ Չաւուշօղլուն հերթական անգամ երէկ բողոքեց հայկական ընդդիմութիւնից՝ նշելով որ խանգարում են իրենց ծրագրերին:

Իսկ երբ անհրաժեշտ լինի կապիտուլեանտների դէմ պայքարել խորհրդարանում՝ ընդդիմութիւնը լինելու է պայքարի այդ գծում: Ոչ փողոցում, ոչ խորհրդարանում, նիկոլականները չեն կարողանալու կաշկանդել ԸՆԴԴԻՄՈՒԹԵԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ:

Իսկ օրակարգը մէկն է: Հայաստանը, Արցախը եւ հայ ժողովուրդը չի՛ վաճառւում, շահագործման չի՛ տրւում եւ չի՛ ծառայում թուրք-ադրբեջանական շահերին:

Հայաստանում վաճառւում, շահագործւում եւ թուրքական շահերին է ծառայում միայն կապիտուլեացւած իշխանութիւնը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։