Հա

Քաղաքական

25/07/2022 - 12:05

«Այդ «խաղաղութեան» համար իշխանութիւնն անընդհատ տալու է, իսկ դիմացիններս երբեք չեն բաւարարւելու». Աբրահամեան

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«alikonline.ir» - ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«Սահմանային համայնքներ կատարած այցերս ցոյց են տալիս, որ նոյնիսկ տեղում ապրողների մի մասը լաւ չի պատկերացնում, թէ ինչի են ընդունակ ադրբեջանցիները եւ ինչ կարող է լինել փխրուն խաղաղութեան պայմաններում։

Խօսքս յատկապէս վերաբերւում է 44-օրեայ պատերազմից յետոյ, Ադրբեջանին յանձնւած Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններից յետոյ, Ադրբեջանին սահմանակից դարձած բնակավայրերին։

Այդ համայնքներում շատ շատերը կարող են ժամերով քննարկել այն բոլոր վերահաս վտանգները որոնք կախւած են իրենց գլխին, սակայն կան մարդիկ, որոնք կարծում են, որ ամէն ինչ աւարտւել է եւ իրենց՝ ադրբեջանական դիրքերից մի քանի կմ-ի վրայ ապրողներին, այլեւս վտանգ չի սպառնում։

Այս տրամաբանութիւնն անընդհատ իշխանութիւնն իջեցնում է ներքեւ՝ հանրութեանը, փորձում են խցկել մարդկանց գլուխներում՝ հանգիստ եղէք, ինչ պէտք է կը տանք, կռիւ չի լինի։

Բայց ճշմարտութիւնն այն է, որ այդ «խաղաղութեան» համար իշխանութիւնն անընդհատ տալու է, իսկ դիմացիններս երբեք չեն բաւարարւելու։

Այս նոյն տրամաբանութեամբ սահմանային անվտանգութիւն են կառուցում, չնայած «կառուցում» բառն այստեղ խիստ չափազանցութիւն է։

Պատերազմը նոյնիսկ այս առումով դաս չդարձաւ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։