Հա

Քաղաքական

26/07/2022 - 13:05

Իրանի հիւպատոսութիւնը Կապանում կարող է բացւել այս տարի

Չի բացառւում, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւպատոսութեան բացումը Սիւնիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունենայ այս տարի: Այս մասին «Հետք»-ը տեղեկացել է Կապանի համայնքապետ Գէորգ Փարսեանից:

«alikonline.ir» - Չի բացառւում, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւպատոսութեան բացումը Սիւնիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունենայ այս տարի: Այս մասին «Հետք»-ը տեղեկացել է Կապանի համայնքապետ Գէորգ Փարսեանից:

Յիշեցնենք, որ այս տարւայ ապրիլին ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հանդիպել էր Սիւնիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասեանին եւ Կապանի ղեկավար Գէորգ Փարսեանին: Հանդիպման հիմնական թեման եղել է Իրանի հիւպատոսութեան բացումը: Մարզպետարանի տարածած հաղորդագրութեան համաձայն՝ իրանական կողմը դեռ նախորդ տարի էր Կապանում հիւպատոսութիւն բացելու համաձայնութիւն ձեռք բերել, եւ Իրանի դեսպանը հանդիպմանը նշել էր, որ Սիւնիքում դիւանագիտական ներկայացուցչութիւն բացելու նպատակը բոլոր ոլորտներում յարաբերութիւնները զարգացնելն է։

Հայկական կողմի հետ հանդիպմանը դեսպան Բադախշան Զոհուրին ներկայացրել էր նաեւ հանդիպմանը ներկայ հիւպատոսին՝ յաւելելով, որ առաջիկայում հիւպատոսութեան կազմը կը ներկայացւի ՀՀ ԱԳՆ-ին։ Կապան կատարւած այցի վերջում իրանցի հիւրերը տարածքներ էին դիտարկել ապագայ հիւպատոսարանի համար:

«Մենք մի քանի տեղ առաջարկել ենք դեսպանին ու հիւպատոսին, հիմա, կարծես թէ, այդ հարցերը յստակեցման փուլում են: Իրենց կողմից տեսանք Կապանում հիւպատոսութիւն ունենալու գործնական պատրաստակամութիւն, յստակութիւն»,- «Հետք»-ի հետ զրոյցում ասում է մարզկենտրոնի ղեկավարը: Իսկ հարցին, թէ երբ է նախատեսւում դրա բացումը, Գէորգ Փարսեանը պատասխանում է. «Գնահատելով իրենց տրամադրւածութիւնը՝ այս տարւայ մասին է խօսքը»։

Նկատենք, որ Հայաստանն ու Իրանը միմեանց տարածքում ներկայացւած են միայն դեսպանութիւններով՝ համապատասխանաբար Թեհրանում եւ Երեւանում:

Ապրիլեան հանդիպմանը Իրանի դեսպանը վերահաստատել էր իր երկրի դիրքորոշումը ՀՀ միջազգայնօրէն ճանաչւած սահմանների անխախտելիութեան վերաբերեալ եւ ասել, որ բոլոր երկրները պէտք է դա յարգեն. «Մեզ համար անընդունելի են հաղորդակցութեան ուղիների շուրջ միջանցքների վերաբերեալ հնչող արտայայտութիւնները, մենք կարծում ենք, որ ՀՀ-ն պէտք է պահպանի իր տարածքային ամբողջականութիւնը»։ 

Ռոբերտ Ղուկասեանն ու Գէորգ Փարսեանը շնորհակալութիւն էին յայտնել դեսպանին՝ «միջանցքի» վերաբերեալ Իրանի պաշտօնական դիրքորոշման համար։ «Ձեր տեսակէտը կարեւոր ու գնահատելի է իւրաքանչիւր սիւնեցու համար»,- ասել էր Սիւնիքի մարզպետը:

Իր հերթին Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէին, այս ամիս Թեհրանում ընդունելով Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներին, շեշտել էր, որ Իրանը դէմ է լինելու հայ-իրանական սահմանի հնարաւոր արգելափակմանը: Սա Իրանի բարձրագոյն ղեկավարի արձագանքն էր թուրք-ադրբեջանական կողմից շահարկւող «Զանգեզուրի միջանցք» կոչւածին: «Եթէ լինի Իրանի ու Հայաստանի միջեւ սահմանի արգելափակման քաղաքականութիւն, Իսլմական հանրապետութիւնը դէմ կը լինի դրան, որովհետեւ այդ սահմանը համարւում է հաղորդակցման երթուղի, որը հազարաւոր տարիներ եղել է»,- Էրդողանին ասել էր Խամենէին։ Պուտինին էլ իրանցի հոգեւոր առաջնորդը փոխանցել էր, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում:

«Հետք»-ի հարցին, թէ արդեօք Իրանը կարող է զսպող դեր խաղալ թուրք-ադրբեջանական հաւանական նոր ագրեսիայի պարագայում, Կապանի համայնքապետը դրական է պատասխանում. «Իհարկէ, վերջիվերոյ, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը հզօր երկիր է իր տնտեսութեամբ եւ ռազմավարական առումով, եւ բազմիցս ենք լսել, որ սահմանների անխախտելիութիւնը կարմիր գիծ է իրենց համար։ Իրանի դեսպանի հետ էլ ենք ունեցել խօսակցութիւն, շոշափել ենք «միջանցքի» հարցը, նա եւս մէկ անգամ յայտարարեց, որ դա իրենց համար անթոյլատրելի է, ես շնորհակալութիւն յայտնեցի, որ նման պաշտօնական յայտարարութիւններով են հանդէս գալիս, որովհետեւ մեզ համար նոյնպէս անթոյլատրելի է «միջանցք» եզրոյթը»։

 

Յարակից լուրեր

  • ԼՏՊ-ի վերջին ցնորաբանութիւնը
    ԼՏՊ-ի վերջին ցնորաբանութիւնը

    Վերանկախացած Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեան, կարճ ու կտրուկ՝ ԼՏՊ, միշտ ալ ցնորաբանութիւններ ունեցած է։

    Ըստ երեւոյթին, այդ սովորութիւնը կը շարունակէ։

  • Ակնարկ. Պաքու-Ստեփանակերտ յարաբերակցութեան նախանիշը
    Ակնարկ. Պաքու-Ստեփանակերտ յարաբերակցութեան նախանիշը

    Միացեալ Նահանգներու, Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործոց նախարարներու եռակողմ հեռաձայնային հաղորդակցութենէն բխած լրատուութիւնը ուշագրաւ բաժին ունի, որ հետեւեալն է.

  • Ակնարկ. Սահմանագծումը` ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ
    Ակնարկ. Սահմանագծումը` ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ

    Աշխարհագրական եւ քաղաքական տարբեր միջավայրերէ Հայաստան-Ազրպէյճան սահմանազատման գործընթացին առնչութեամբ կը հնչեն տարբեր տեսակէտներ: Ռուսիոյ նախագահը ազրպէյճանական վերջին յարձակումին առիթով կը հաստատէր, որ խնդրի լուծման բանալին սահմանազատումն է երկու երկիրներու միջեւ Ռուսիոյ երաշխաւորութեամբ: Ֆրանսայի արձագանգը չէր ուշանար: Նախագահ Մաքրոն կ՛ակնարկէր սահմանազատման գործընթացին ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ը ներառելուն մասին: Աւելի առաջ Միացեալ Նահանգները իրենց պատրաստակամութիւնը յայտնած էին սահմանազատման աշխատանքներուն իրենց թեքնիք օժանդակութիւնները բերելու:

  • «Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը»․ Սանասարեան
    «Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը»․ Սանասարեան

    «Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը։ Եւ այդ զաւթողական քաղաքականութիւնը սկսւել է Նիկոլ Փաշինեանի իշխանության գալուց կէս տարի անց»,- Panorama.am-ի հետ զրոյցում ասաց կենսաբանական գիտութիւնների թեկնածու Յակոբ Սանասաարեանը։

  • «Մշտապէս ճնշւած, թոյլ, անտեսւած Փաշինեանին այսօր իշխանութիւն է տրւել, եւ նա պարպում է իր չարութիւնն ու վրէժը»․ Կարին Տօնոյեան
    «Մշտապէս ճնշւած, թոյլ, անտեսւած Փաշինեանին այսօր իշխանութիւն է տրւել, եւ նա պարպում է իր չարութիւնն ու վրէժը»․ Կարին Տօնոյեան

    Այս իշխանութիւնը հայրենիքը դարձրել է առուծախի ապրանք եւ իր տեսակով խեղճ է, թոյլ ու պարտւող, սրանք պատրաստ են ամէն ինչ զիջելու՝ ինչ-որ փշուր պահելու համար։ Գիտենք, թէ ինչպէս է դա նոյնկերպ դրսեւորւում տղայական յարաբերութիւններում։ Փաշինեանն իբրեւ տղայ միշտ եղել է ճնշւած, թոյլ, անտեսւած, հոգում կուտակել է չարութիւն ու վրէժ, իսկ դա թոյլերն են կուտակում, հիմա էլ նրան մեծ հնարաւորութիւններ են տրւել, եւ նա դրսեւորում է նոյն վարքը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։