Հա

Քաղաքական

27/07/2022 - 12:45

«Երկու արդարացում, երկուսն էլ՝ լկտի ՍՈՒՏ». Արտակ Զաքարեան

Կապիտուլեանտները յիմար թութակի պէս շարունակ կրկնում են «…Թուրքիայի հետ յարաբերութիւններում նախապայմաններ չկա´ն»:

«alikonline.ir» - ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Երկու արդարացում, երկուսն էլ՝ լկտի ՍՈՒՏ

Կապիտուլեանտները յիմար թութակի պէս շարունակ կրկնում են «…Թուրքիայի հետ յարաբերութիւններում նախապայմաններ չկա´ն»:

Սրանք քանի որ հանդէս են գալիս թուրք-ադրբեջանական շահերի դիրքերից, հետեւաբար իրաւունք ունեն նման էշութիւն դուրս տալու:

Թուրքական պաշտօնեաները մեռան ասելով, որ մինչեւ Հայաստանը չլուծի հարցերը Ադրբեջանի հետ, հայ-թուրքական յարաբերութիւնները առաջ չեն շարժւի: Այլ կերպ ասած՝ մինչեւ ազերիները գոհ չլինեն եւ չստանան Հայաստանից իրենց ուզածը, հարցը չի լուծւի:

Հիմա եթէ թուրքերի ասածը նախապայմաններ չեն, բա ի՞նչ են: Իսկ գուցէ հէնց դա՞ է հայկական ազգանուն կրող նիկոլապատկան թուրքերի երազանքը:

Կապիտուլեանտների յաջորդ կեղծ արդարացումն այն է, որ իբրեւ թէ ժողովուրդն իրենց մանդատ է տւել ադրբեջանցիների ու թուրքերի հետ յարաբերութիւնները կարգաւորելու համար: Տօ ստի …… ……., թէ այդպիսի ձեւակերպում ունի ձեր մանդատը: Մի հատ էն մուրճ ճօճողին հարցրէք, տեսէք նա քարոզարշաւի ժամանակ երբեւէ ասե՞լ է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու է Հայաստանի ստորացման ու երկրորդ կապիտուլեացիայի հաշւին:

Ժողովուրդը ձեզ ստորացման ու պետականութեան կորստի մանդատ չի տւել:

Կապիտուլեանտները հեշտ սովորել են անմեղ ժողովրդին չհասկացող զանգւածի տեղ դնել ու իրենց դաւաճանական էշն առաջ քշելը:

Դաւաճանի համար սրբութիւններ չեն լինում, դա յայտնի փաստ է:

Բայց մեր երկրում միլիոնաւոր նորմալ, գիտակից մարդիկ կան, ու չհամարձակւէ´ք ձեր հերթական ստոր դաւաճանութիւնը ժողովրդի անունից իրագործել ու քողարկել: Այնպէս, ինչպէս ստոր դաւաճանութեամբ յանձնւած Արցախը փորձում էք բանակի սպայակազմի ու ազատամարտի տղերքի անուններով մաքրել»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։