Հա

Քաղաքական

30/07/2022 - 08:41

«Այս իշխանութիւնները արդէն կալանքը ոչ թէ որպէս մահակ, ապօրինի ռեպրեսիւ գործիք են օգտագործում, այլ որպէս մարդկանց առողջութիւնը քայքայելու գործիք». Վարդեւանեան

Այսօր Հայաստանում 2 հազարից աւելի մարդ անազատութեան մէջ է, որոնցից 30 տոկոսից աւելին քրոնիկական հիւանդութիւններ ունի. յուլիսի 29-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքի ժամանակ ելոյթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը։

«alikonline.ir» - Այսօր Հայաստանում 2 հազարից աւելի մարդ անազատութեան մէջ է, որոնցից 30 տոկոսից աւելին քրոնիկական հիւանդութիւններ ունի. յուլիսի 29-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքի ժամանակ ելոյթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը։

«Միայն վերջին շրջանում տեսանք, թէ կալանաւորների, քաղաքական հետապնդման ենթարկւողների առողջութիւնն ինչ վիճակի հասաւ, տեսանք տարածաշրջանում, եւրոպական երկրների մասշտաբով աննախադէպ, ծայրայեղ ահաւոր մի դէպք՝ դատարանում մարդու մահ, ապօրինի կալանաւորւած մարդու մահ։ Մենք տեսնում ենք քաղաքական հետապնդման ենթարկւողների առողջական վիճակի կտրուկ վատթարացում: Ի՞նչ փաստի մասին է սա խօսում՝ որ այս իշխանութիւնները արդէն կալանքը ոչ թէ որպէս մահակ, ապօրինի ռեպրեսիւ գործիք են օգտագործում, այլ որպէս մարդկանց առողջութիւնը քայքայելու գործիք»,- ասաց պատգամաւորը։

Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ դեսպանի՝ Հայաստանում քաղբանտարկեալների մասին արած յայտարարութեանը՝ նա նշեց. «Ու այս պայմաններում Հայաստանում ԵՄ դեսպանը խօսում է, որ Հայաստանում քաղբանտարկեալներ իբր չկան: Դուք պատկերացնո՞ւմ էք մարդու՝ իրականութիւնից կտրւած ու այս իշխանութիւններին աջակցելու քաղաքականութիւնը։ Այսինքն՝ ամէն մի այսպիսի դէպքով՝ մարդու ճակատագրի խեղման մէջ ԵՄ դեսպանն առնւազն օժանդակող է»։

Վարդեւանեանը շեշտեց, որ պայքարելու են մինչեւ վերջ, յետքայլ չի լինելու:

«Այս պայքարը զուտ այսօրւայ իշխանութիւնների դէմ չէ։ Թուրքիայի ԱԳ նախարարն ամէն օր առիթ է ման գալիս, որ ձեզ ասի՝ էս ինչ վատ բան էք անում, ինչո՞ւ էք խանգարում օրւայ իշխանութիւններին։ Ադրբեջանի յատուկ ծառայութիւններն ասում են, որ մեզ կասեցնելու են, որ հանկարծ մեր նպատակին չհասնենք, որովհետեւ իրենք գիտեն՝ երբ մենք միաւորւում ենք, միայն յաղթում ենք»,- ասաց պատգամաւորը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։