Հա

Քաղաքական

30/07/2022 - 10:10

Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ ընդդիմադիր երեք ուժերի ներկայացուցիչների եւ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւորների հանդիպում

ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւորներ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներ՝ Տարօն Մարգարեանն ու Տիգրան Աբրահամեանը յուլիսի 28-ին Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել են Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք ուժերի՝ ՀՅԴ, «Արդարութիւն» եւ «Արցախի Ժողովրդավարական կուսակցութեան» ներկայացուցիչների հետ։ 

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւորներ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներ՝ Տարօն Մարգարեանն ու Տիգրան Աբրահամեանը յուլիսի 28-ին Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել են Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք ուժերի՝ ՀՅԴ, «Արդարութիւն» եւ «Արցախի Ժողովրդավարական կուսակցութեան» ներկայացուցիչների հետ։ Գրում է 168.am-ը:

Հանդիպման ժամանակ քննարկւել է Արցախի հարցով ընթացող գործընթացների, անվտանգային սպառնալիքների, Արցախի եւ Հայաստանի ընդդիմադիր ուժերի համագործակցութեան հետ կապւած հարցեր։

Կողմերը կարեւորել են Հայաստանի ու Արցախի համար առաջնային օրակարգ համարւող հարցերի շուրջ դիրքորոշումների ներդաշնակեցումը, որի հետ կապւած քաղաքական խորհրդակցութիւնները ե՛ւ խմբակցութիւնների, ե՛ւ կուսակցական մակարդակով պարբերական բնոյթ են կրում։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։