Հա

Քաղաքական

30/07/2022 - 14:05

«Բերձորը յետանկախութեան շրջանի հայկական զէնքի յաղթական փառքի վերջին խորհրդանիշներից մէկն է»․ Վարդան Ոսկանեան

Թւում է, թէ Բաքւի բռնապետը ստացել է իր երազածից էլ աւելին՝ ոչ միայն Արցախից, այլ նաեւ նոյնիսկ Հայաստանից բռնազաւթւած տարածքներ, ուստի Բերձորը՝ այսօր, ցաւալիօրէն, կիսաուրւական դարձած այդ քաղաքը, գրեթէ ոչինչ է, եւ «անտրամաբանական» է դրան տիրանալու նրա մարմաջը։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեանիր էջում գրում է.

«Թւում է, թէ Բաքւի բռնապետը ստացել է իր երազածից էլ աւելին՝ ոչ միայն Արցախից, այլ նաեւ նոյնիսկ Հայաստանից բռնազաւթւած տարածքներ, ուստի Բերձորը՝ այսօր, ցաւալիօրէն, կիսաուրւական դարձած այդ քաղաքը, գրեթէ ոչինչ է, եւ «անտրամաբանական» է դրան տիրանալու նրա մարմաջը։

Սակայն, բացի ամէն ինչից, Բերձորը յետանկախութեան շրջանի հայկական զէնքի յաղթական փառքի վերջին խորհրդանիշներից մէկն է, որն ամէն օր յիշեցնում է մեր հերոսական ոչ շատ վաղ անցեալը, ուստի, ըստ բարբարոսների՝ մեզ պէտք է զրկել նաեւ դրանից՝ արնաքամ անելու Հայաստանի ոչ միայն մարմինը, այլ նաեւ ոգին։

Բերձորը պարզապէս միայն բնակավայր չէ, հաղորդակցութեան ուղի չէ, գազամուղ կամ համացանցային մալուխ չէ, Բերձորն այն խորհրդանիշներից է, որը «մատնում է», որ Հայաստանը՝ որպէս ազգ եւ պետութիւն, կարող է ունենալ ոգի, ջախջախել թշնամուն, ջախջախել հերոսաբար, ջախջախել անսպասելի, ջախջախել բարբարոսների անպարտելիութեան եւ մեր «թշւառ ու անտէր» լինելու հարիւրամեակների կարծրատիպը ոտնակոխ անելով։

Բերձորը միայն տեղանք կամ քաղաք չէ, Բերձորը մեր ոգու հերթական ամրոցն է, ուր թշնամին ձգտում է մտնել ոչ թէ մարտական փառքով, ինչպէս դա արել ենք մենք՝ որպէս այս սրբազան լեռնաշխարհի արժանի զաւակներ, այլ եղկելի ստորագրութեամբ բացւած «դարպասներով»»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։