Հա

Քաղաքական

01/08/2022 - 11:50

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչութեան անդամներին

Յուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց ՀՄԸՄ-ի (Հայ Մարմնակրթական ընդհանուր միութիւն) կենտրոնական վարչութեան անդամներին՝ գլխաւորութեամբ վարչութեան ատենապետ Վաչէ Նաջարեանի:

«alikonline.ir» - Յուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց ՀՄԸՄ-ի (Հայ Մարմնակրթական ընդհանուր միութիւն) կենտրոնական վարչութեան անդամներին՝ գլխաւորութեամբ վարչութեան ատենապետ Վաչէ Նաջարեանի: Տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատւական համակարգը:

Տիար Նաջարեանը, Նորին Սրբութեանը ներկայացնելով վարչութեան անդամներին, տեղեկութիւններ փոխանցեց Հայաստանում անցկացւած համա-ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերի ընթացքի մասին՝ ընդգծելով, որ Սփիւռքի շուրջ 645 հայ երիտասարդ մարզիկներ ժամանել էին հայրենիք մարզախաղերին իրենց մասնակցութիւնը բերելու համար:

Ողջունելով հիւրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբութիւնն իր գնահատանքը բերեց ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչութեանը հայրենիքում նման նախաձեռնութեան իրականացման համար: Վեհափառ Հայրապետը նաեւ գոհունակութիւն յայտնեց այս տարի առաջին անգամ իրականացւած «Հրաշք» մարզախաղերի առնչութեամբ, որոնց մասնակցեցին մտաւոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող շուրջ 200 երեխայ ու պատանի:

Հայոց Հովւապետը կարեւոր նկատեց համահայկական մարզախաղերի անցկացումը, որով լաւագոյն հնարաւորութիւնն է ընձեռնւում հայորդիներին միմեանց ճանաչելու, խանդավառելու, լաւատեսութեան եւ հայրենասիրութեան ոգով լցւելու:

Հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոսը կարեւորեց նաեւ Սփիւռքի հանրային կեանքի աշխուժացմանն ու զօրացմանը միտւած իւրաքանչիւր նախաձեռնում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։