Հա

Քաղաքական

01/08/2022 - 13:20

Պոպուլիստ մարդասպանը ձգտում է վերածւել բռնապետի

Չունենալով իշխանութիւն (խնդրում եմ պաշտօնը չխառնել իշխանութեան հետ), ինչպէս նաեւ լեգիտիմութիւն, Նիկոլն ձգտում է անցնել աւտորիտար ռեժիմի:

Դա պատմութեան փորձն է. աշխարհի բոլոր պուպուլիստներն ինչ-որ պահի վերածւում են բռնապետի, քանի որ այլեւս ստով եւ կեղծիքով պաշտօնը պահել չեն կարողանում:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ

 

Չունենալով իշխանութիւն (խնդրում եմ պաշտօնը չխառնել իշխանութեան հետ), ինչպէս նաեւ լեգիտիմութիւն, Նիկոլն ձգտում է անցնել աւտորիտար ռեժիմի:

Դա պատմութեան փորձն է. աշխարհի բոլոր պուպուլիստներն ինչ-որ պահի վերածւում են բռնապետի, քանի որ այլեւս ստով եւ կեղծիքով պաշտօնը պահել չեն կարողանում:

Եւ ահա՝ խայտառակ հետապնդումներ, քաղբանտարկեալներ, նորանոր շինծու քրէական գործեր, կամակատար դատարաններ, ստրկամիտ իրաւապահ համակարգ:

Երէկ դաւաճանի անմիջական հրահանգով ՀՅԴ Հոլանդիայի երիտասարդական միութեան անդամ Սիւնէ Աբրահամեանի մուտքը արգելւեց հայրենիք:

Ակնյայտ է՝ Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները՝ փակելով 23-ամեայ դաշակցական հայուհու մուտքը հայրենիք եւ յայտարարելով անցանկալի անձ, փոխարէնը նա հայրենիքի դռները լայն բացել է թշնամու առջեւ:

Հիմա հարց իրաւապահ մարմիններին. կարող է՞ք Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած թուրքերին յայտարարել անցանկալի եւ դուրս վռնդել մեր երկրից. չէք կարող։ Նոյնիսկ եթէ ցանկութիւն եւ համարձակութիւն ունենաք՝ չէք կարող, Նիկոլը չի թողնի, իր առջեւ թուրքերի կողմից կայ նախապայման՝ ջարդել հայ ժողովրդի դիմադրութիւնը, ազգային կորիզը, որ էլ երբեք ոտքի չգանգնենք:

Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները, դուք՝ նիկոլի ապօրինի հրահանգները:

Դուք, պահելով Նիկոլի իշխանութիւնը, օգնում էք, որ նա իրականացնի իր երազանքը՝ հայաթափի Արցախը, թուրքացնի Հայաստանը, երկրում հաստատի բռնապետութիւն:

Բայց միշտ յիշէք՝ պոպուլիստներն աշխարհի եւ ոչ մի երկրում երկար կեանք չունեն: Հայաստանը բացառութիւն չէ:

Յ.Գ. Այսօր արգելւել է նաեւ Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամեանի մուտքը Հայաստան:

Ծափ տւէք արա՛, թուրքերը երջանիկ են ձեզանով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։