Հա

Քաղաքական

02/08/2022 - 14:05

«Մինչեւ ե՞րբ է Ադրբեջանը կրակելու կամ սադրելու». Արտակ Զաքարեան

Մինչեւ ե՞րբ է Ադրբեջանը կրակելու կամ սադրելու: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է պաշտպանութեան նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարեանը:

«alikonline.ir» - Մինչեւ ե՞րբ է Ադրբեջանը կրակելու կամ սադրելու: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է պաշտպանութեան նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարեանը:

Նա նաեւ նշել է.

«Սովորաբար ասում են քաղաքականութեան մէջ կանխատեսումներ անելն անշնորհակալ զբաղմունք է: Դա ճշմարտութիւն է: Սակայն չկայ մի պետութիւն, որի կառավարման համակարգը չի փորձում կանխատեսել առընչւող հարցերի զարգացման սցենարները: Առաւել ճշգրիտ կանխատեսումներն ու վերլուծութիւնները, որպէս կանոն դառնում են տւեալ պետութեան քաղաքականութեան հիմնական ուղենիշը: Դրա համար են պետութիւնները պահում ուղեղային կենտրոններ, տարատեսակ ոլորտային ինստիտուտներ ու հետազօտական հիմնարկներ:

Առաւել կայացած պետութիւններում, պաշտօնաթող քաղաքական գործիչներին խնդրում (հրաւիրում) են աշխատելու խորհրդատւական, հետազօտական, գիտա-ուսումնական, վերլուծական կենտրոններում: Որովհետեւ, իրականում դա պետութեան ամենաթանկարժէք ռեսուրսն է, քաղաքական կառավարման համար ամենաթանկ կապիտալը` որն արտայայտւում է պրակտիկ գիտելիքներով, կուտակւած փորձով եւ հեռանկարային պատկերացումներով:

Հայաստանում այդ պրակտիկան քիչ թէ շատ կիրառւում էր մինչեւ թաւշեայ տնաքանդութիւնը: Այսօր այն իսպառ վերացել է: Աւելի ճիշտ, յատուկ քաղաքականութեամբ աւիրւել է:

Կապիտուլեացւած լակոտակրատիայի ու անթրաշների կարտելայի վերածւած Հայաստանը չունի վաղւայ անելիքների իր տեսլականը: Պետական կառավարման համակարգում ոչ ոք չգիտի, թէ ի՞նչ է լինելու վաղը: Բոլոր յայտարարութիւնները կառուցւած են ստի եւ որոշ բախտախնդիրների տգէտ երեւակայութեան վրայ:

Արցախում երէկ տեղի ունեցածը դրա վառ ապացոյցն է: Չկայ ռազմավարութիւն, չկայ մարտավարութիւն, նոյնիսկ օպերատիւ մակարդակում յստակ չէ, թէ որո՞նք են լինելու Հայաստանի կամ Արցախի ողջամիտ քայլերը` տարբեր իրավիճակներում:

Փոխարէնը` կայ դաւաճանութեան մարմնաւորում դարձած Նիկոլ, ով մտածում է միայն իր իշխանութիւնը պահելու մասին: Դրա համար պատրաստ է ստորագրել ցանկացած թղթի տակ, գնալ ցանկացած թեմայով բանակցութեան, կախւել ցանկացած օտար երկրի ոտքերից, բայց չունենալ սեփական դիրքորոշում: Հայաստանն այսօր չի կարողանում պայմանաւորւել այնպէս, որ տարածաշրջանում ոչ մի կողմի ձեռնտու չլինի Ադրբեջանի կրակոցը Հայաստանի կամ Արցախի ուղղութեամբ:

Մէկի հետ խօսում է, միւսին է առիթ տալիս եւ հակառակը: Իսկ Ադրբեջանը շարունակում է օգտւել Նիկոլի բոլոր սխալներից ու ստորացւած վիճակից: Արդիւնքում տուժւում է Հայաստանի ու Արցախի ժողովուրդը:

Ադրբեջանը չի դադարելու կրակել, քանի դեռ Հայաստանը չունի յստակ դիրքորոշում: Ալիեւի հետ Նիկոլի պայմանաւորւածութիւնների բոլոր սցենարները յանգեցնելու են պայմանաւորւած պատերազմի, սա արդէն տեսանելի է: Կապիտուլեանտը գնայ «խաղաղութեան կեղծ օրակարգով» թէ չգնայ` Բաքւին եւ Նիկոլին այսօր ձեռնտու է նոր ռազմական էսկալացիան:

Այս ամէնը յստակ երեւում էր դեռեւս 2021թ. փետրւար-մարտ ամիսներին, երբ Ադրբեջանն այլեւս չէր թաքցնում դէպի Հայաստան իր նւաճողական քաղաքականութեան թիրախները:

Մեծ խելք պէտք չէ հասկանալու համար, որ որքան էլ հայը բարեկամութեան ձգտի` թուրքի համար միշտ եղել ու լինելու ենք թշնամին:

Յ.Գ.

2020թ. նոյեմբերից առ այսօր, Ադրբեջանի պաշտօնական քարոզչութիւնը հայերիս մասին խօսելիս օգտագործել է բացառապէս` «դուշման, դուշմանլար» բառերը: Սա Նիկոլի հռչակած խաղաղութեան կեղծ օրակարգի ֆոնի վրայ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։