Հա

Քաղաքական

03/08/2022 - 14:50

Պայքար ընդդէմ հաւատարմութեան

Հայաստանի իշխանութիւնները սփիւռքահայերի մուտքը հայրենիք խոչընդոտում են նրանց կրած բարոյական արժէքների, հայկական ինքնութեան կառչելու եւ դրսեւորած հաւատարմութեան համար: Խոչընդոտում են, որովհետեւ, սփիւռքահայ դաշնակցական երիտասարդը եւ ոչ միայն, Սփիւռքում ապրող հազարաւոր հայ երիտասարդներ սեփական կեանքը կապել/կապում են հայկականի հետ:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Հայաստանի իշխանութիւնները սփիւռքահայերի մուտքը հայրենիք խոչընդոտում են նրանց կրած բարոյական արժէքների, հայկական ինքնութեան կառչելու եւ դրսեւորած հաւատարմութեան համար: Խոչընդոտում են, որովհետեւ, սփիւռքահայ դաշնակցական երիտասարդը եւ ոչ միայն, Սփիւռքում ապրող հազարաւոր հայ երիտասարդներ սեփական կեանքը կապել/կապում են հայկականի հետ: Որովհետեւ, հայկականը սփիւռքահայի մօտ արմատացած է: Նրա ինքնութեան դիրքորոշումների, բարոյահոգեբանական կերտւածքի, արժէքային համակարգի անբաժան բաղադրիչն է. արմատացած վերաբերմունքն է՝ սեփական ԵՍ-ին ու ՄԵՆՔ-ին:

Փաստն այն է, որ սփիւռքահայ երիտասարդի ե՛ւ գիտակցական, ե՛ւ անգիտակցական մակարդակը մշտապէս հաւատարմութեան դրսեւորման վարքագծային կանոններն են՝ հայկականի հետ լինել, մնալ, հայի պայքարին նւիրականութեան արարքների դրսեւորումներով:

Այդուհանդերձ, ՀՀ գործող իշխանութիւններն անտեսելով ամբողջ աշխարհի հայութեան կեանքի կազմակերպման տւեալ ռիթմը, փակում են դաշնակցական եւ սփիւռքահայ երիտասարդների մուտքը հայրենիք եւ նոր պայքար ազդարարում սեփական ազգի հաւաքական մտածողութեան դէմ։ Մարտնչելով՝ Սփիւռքի, Հայաստանի, Արցախի ժողովրդի հոգեւոր եւ ազգային արժէքների, հայութեան համընդհանուր ինքնութեան դէմ, որոնք տարբեր միջոցներով դրսեւորել/դրսեւորում են սեփական լեզւի, հաւատքի, պատմութեան ու մշակութային արժէքների, հայրենիքի, ամբողջական հայրենիքի ու Արցախի անվտանգութեան նկատմամբ:

Իհարկէ, ազդարարած պայքարը նախեւառաջ հայերի համագործակցութեան դէմ է. մեզ բոլորիս՝ ամբողջ աշխարհի հայերին, իրար անքակտելի կապող հայկական արժեհամակարգի ու ինքնութեան առանցքի շուրջ համագործակցելու: Որովհետեւ այն, ձգտում է հայից առնելու պատմական տարբեր ժամանակաշրջանների, գրեթէ նոյնութեամբ դրսեւորած վարքի կանոններին հաւատարմութիւնը, որոնցից եւ պահանջում են՝ ուրացում եւ անտարբերութիւն:

Սակայն, իրավիճակային նրբութիւնը, մասնաւորապէս, այնտեղ է, որ նմանօրինակ գործողութիւնները աղաւաղում են հայի ինքնաիրացումն ու նախաձեռնողական գործունէութիւնը եւ կիրառած տարբեր հնարքներով ու արարքներով վիրաւորում մեր հաւաքական ինքնասիրութեան:

Բայց, ինչի է կարող յանգեցնել այդ փորձերն առանց այդ էլ սփիւռքահայի դեգերող ու բազմաշերտ ինքնութեան պայմաններում։ Հայը դառնում է ընդվզող, չենթարկւող, անջատողական, անիշխանական, արտագաղթող, ընդհուպ մինչեւ՝ անպատասխանատու եւ անտարբեր պետութեան/ազգի ճակատագրի նկատմամբ: Այսպիսով, բարոյալքւած ու հոգեբանօրէն պարտւած, ազգային արժէքներն ուրացող քաղաքացիներ։ Հետեւաբար, վերածւում ազգային գիտակցութիւնից զուրկ մարդկանց բազմութեան: Այդպիսին խեղւած «մենք»-ով անհնար է կառուցել ինչ-որ բան, անհնար է պահպանել պետութիւն եւ սերմանել զուտ «ինչ-որ» բան:

 

Յարակից լուրեր

  • «Ելակ ուտելը բերւեց առաջին պլան, Հայրենիքը մղւեց երկրորդ պլան». Միքայէլ Աջապահեան
    «Ելակ ուտելը բերւեց առաջին պլան, Հայրենիքը մղւեց երկրորդ պլան». Միքայէլ Աջապահեան

    Պարզւեց` երեսնամեայ մեր պետականութիւնը շատ փխրուն է, «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը։ Նրա կարծիքով` ստեղծւած իրավիճակում մեղաւորները միայն մենք ենք՝ Հայաստանի հասարակութիւնն ու պետական գործիչները։ Եւ մեր թերութիւններից մէկն էլ դա է՝ դրսում մեղաւորներ փնտրելը, դրա համար էլ այս օրհասական վիճակում ենք։ Բացի այդ, հայ հասարակութիւնն ու պետական գործիչները չեն գիտակցում, որ մենք ու միայն մենք ենք մեղաւոր այս հարցում եւ ոչ թէ ռուսը, ամերիկացին։ Դէ թուրքն էլ մեղաւոր ու մեղաւոր է։

  • Երբ ապրումակցում են Հայրենիքին. Հարցազրոյց՝ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարեանի հետ
    Երբ ապրումակցում են Հայրենիքին. Հարցազրոյց՝ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարեանի հետ

    1999թ․ ես աշխատում եմ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնում, մինչ այսօր երբեք Իրանի բաժինը նման կերպ հիմնովին չէր վերանորոգւել եւ չէր կահաւորւել։ Գիտէք, Հայաստանի իրանագիտական դպրոցը շատ ակտիւ է, ինչպէս ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Իրանի բաժնի գիտաշխատողները, այնպէս էլ ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի Իրանագիտութեան ամբիոնի դասախօսական կազմը, ի դէպ այս երկու կառոյցներն ակտիւօրէն համագործակցում են իրար հետ։ 

  • Ի՜նչ գագաթ, ի՜նչ ժողով, ի՜նչ... գագաթաժողով
    Ի՜նչ գագաթ, ի՜նչ ժողով, ի՜նչ... գագաթաժողով

    Կարճատեսութի՞ւն, անլրջութի՞ւն, թէ՞ պարզապէս ինքնախաբէութիւն։

    Կարճ պատասխանը՝ նոր սադրանք եւ դառն իրականութիւններէ շեղելու «հնարք»:

    Կը թուի, թէ հայրենի իշխանութիւններուն համար, բոլոր դաժան հարցերը լուծուած են ու ամէն բան հեզասահ կ՛ընթանայ: Մինչեւ իսկ կրնանք մտածել, որ Եռագոյնով զարդարուած երկրորդ (ինչո՞ւ չէ նաեւ երրորդ, չորրորդ...) արբանեակ(ներ) ալ կարելի է արձակել դէպի անջրպետ, հոգ չէ թէ հոն ալ շատ բան շինծու է ու քարոզչական:

  • «Իշխանութեանը պիտի հարցնել՝ ինչու են ժամանակից շուտ յանձնում Բերձորը, Աղաւնոն, Սուսը». Սէյրան Օհանեան
    «Իշխանութեանը պիտի հարցնել՝ ինչու են ժամանակից շուտ յանձնում Բերձորը, Աղաւնոն, Սուսը». Սէյրան Օհանեան

    ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանից երէկ՝ օգոստոսի 23-ին լրագրողները հետաքրքրւեցին, թէ ի՞նչ կարծիք ունի ԱԱԾ առաջարկի վերաբերեալ, որ երեք տեղերում՝ Գեղարքունիքի, Արարատի եւ Սիւնիքի մարզում, անցակէտեր տեղադրւեն:

  • «Օգոստոսի 23-ին, ժամը 20:00-21:00-ի սահմաններում այս իշխանազաւթները կը հեռացւեն». Էդգար Ղազարեան
    «Օգոստոսի 23-ին, ժամը 20:00-21:00-ի սահմաններում այս իշխանազաւթները կը հեռացւեն». Էդգար Ղազարեան

    Պատճառը ՀՀ իշխանութիւնների ակնյայտ հակառուսական վարքագիծն է, այսինքն՝ նրանք իրենց որոշակի գործողութիւններով, հանդիպումներով, պաշտօնական այցերով փորձում են ցոյց տալ, որ շարունակում են հայ-ռուսական յարաբերութիւններն այն ոգով, այն տրամաբանութեամբ, ինչպէս դա աւանդաբար եղել է, բայց իրականութեան մէջ նրանք իրականացնում են քայլեր, որոնք անմիջականօրէն հակադրւած են ռուսական շահերին»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ Բերձորի եւ Աղաւնոյի շուրջ զարգացումները եւս հակառուսական գործընթացներ են:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։