Հա

Քաղաքական

03/08/2022 - 14:40

«Սա Նիկոլ Փաշինեանի ու նրա վարչակազմի ուղիղ պատւէրն է. դատաւորը ստրուկ է»․ Աւետիք Չալաբեանն իր կալանաւորման մասին

Դուք բոլորդ ականատես եղաք այն իրաւական աբսուրդին, որ տեղի ունեցաւ այսօր դատարանի նիստում. այն պայմաններում, երբ քրէական դատավարութեան օրէնսգրքի 21-րդ յօդւածը բացայայտ արգելում է կալանքից դուրս եկած անձին նորից կալանաւորել առանց հիմքերի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, դատարանում լրագրողների հետ զրոյցում նշեց «Համախմբում» շարժման անդամ Աւետիք Չալաբեանը՝ անդրադառնալով իրեն երեք ամսով կալանաւորելու դատաւոր Մնացական Մարտիրոսեանի որոշմանը: 

«alikonline.ir» - Դուք բոլորդ ականատես եղաք այն իրաւական աբսուրդին, որ տեղի ունեցաւ այսօր դատարանի նիստում. այն պայմաններում, երբ քրէական դատավարութեան օրէնսգրքի 21-րդ յօդւածը բացայայտ արգելում է կալանքից դուրս եկած անձին նորից կալանաւորել առանց հիմքերի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, դատարանում լրագրողների հետ զրոյցում նշեց «Համախմբում» շարժման անդամ Աւետիք Չալաբեանը՝ անդրադառնալով իրեն երեք ամսով կալանաւորելու դատաւոր Մնացական Մարտիրոսեանի որոշմանը: Գրում է News.am-ը:

«Այն պայմաններում, երբ դատախազութիւնը որպէս խափանման միջոց առաջարկեց գրաւը, այն պայմաններում, երբ բազմաթիւ հանրային հեղինակութիւն ունեցող անձինք երաշխաւորութիւն էին ներկայացրել դատարանին, դատարանը կամայական, առանց որեւէ հիմնաւորման, ես կասէի խելայեղ որոշում կայացրեց՝ երեք ամսով ինձ կալանաւորելով: Սա այս երկրի քաղաքական իշխանութիւնների ուղիղ պատւէրն է, այս երկրում չկայ ոչ մի դատաւոր, որ ինքնուրոյն կարողանայ այդպիսի խելայեղ որոշում ընդունի: Այս դատաւորն իրականացնում է Նիկոլ Փաշինեանի ու նրա վարչակազմի ուղիղ պատւէրը:

Այս վարչակազմը, ենթադրելով, որ ինձ կալանաւորելով կարող է լռեցնել իմ ձայնը, խորապէս սխալւում է: Նոյնիսկ կալանավայրում ես աւելի ազատ եմ, քան իրենք ու իրենց ուսապարկերը: Իրենք ստրուկ են, ես ազատ մարդ եմ: Իրենք ազատ մարդուն չեն կարող լռեցնել: Ամէն ազատ մարդու յետեւից ուրիշ ազատ մարդիկ են գալու եւ ի վերջոյ, ստրուկներին երկրից դուրս են նետելու: Դատաւորը այդ ստրուկներից մէկն է»,- ասաց նա:

Յիշեցնենք, որ նախորդ՝ օգոստոսի 1-ի նիստում, Չալաբեանի պաշտպանները դատաւոր Մարտիրոսեանին ինքնաբացարկի միջնորդութիւն ներկայացրին, որը մերժւեց։

Նշենք, որ Չալաբեանը մեղադրւում է ընդդիմութեան ցոյցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նիւթապէս շահագրգռելու մէջ։

Նա մայիսի 14-ին կալանաւորւեց, ապա կալանքը երկարացւեց եւս 15 օրով։ Յուլիսի 27-ի երեկոյեան Աւետիք Չալաբեանն ազատ արձակւեց «Արմաւիր» քրէակատարողական հիմնարկից։

Մեղադրական եզրակացութեան համաձայն. «Աւետիք Չալաբեանին մեղադրանք է առաջադրւել այն բանի համար, որ նա 2022 թւականի մայիսի 4-ին Երեւան քաղաքի Աբովեան 12 հասցէում գտնւող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետեւ մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենեակում նշւած համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիեանին եւ նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրութիւն» եւ «Համախմբում» շարժումների հաւաքներին՝ անհնազանդութիւններ, բողոքի ակցիաներին, ցոյցերին, փողոցներ փակելու գործողութիւններին մասնակցելու նպատակով դիտաւորութեամբ նիւթապէս շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։