Հա

Քաղաքական

03/08/2022 - 16:30

«Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

Օգոստոսի 3-ին ողջ աշխարհի եզդիները յարգանքի տուրք են մատուցում 2014 թւականի օգոստոսի 3-ին Իրաքում ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման գրոհայինների կողմից գազանաբար սպանւած հազարաւոր եզդիների յիշատակին: Հայաստանաբնակ եզդի մեր քոյրերի եւ եղբայրների հետ յիշատակում ենք մարդկային մեծագոյն այդ ողբերգութեան 8-րդ տարելիցը:

1915 թւականին Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան օրերին նոյն ճակատագրին արժանացած եզդի ժողովուրդը ենթարկւեց բազում զրկանքների ու փորձութիւնների, բայց կարողացաւ յամառօրէն պահպանել իր ինքնութիւնն ու մշակոյթը: Հայաստանի Հանրապետութիւնում տասնամեակներ շարունակ բարեկեցիկ կեանքով, պաշտպանւած կրթական, մշակութային համակարգով եզդի մեծաթիւ համայնքը չէր կարող անտարբեր մնալ իր ազգակիցների նկատմամբ գործադրւած նոր ոճրագործութեան հանդէպ:

Վէրքերը դեռ չեն սպիացել, վտանգը չի վերացել: Տակաւին հարկ է դրսեւորել կամք, վճռականութիւն, միասնականութիւն՝ ազգային ինքնութեան պահպանման ու վերընձիւղման համար:

«Հայաստան» դաշինք

3 օգոստոսի 2022թ․

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։