Հա

Քաղաքական

03/08/2022 - 22:00

2 զոհ, 14 վիրաւոր. Արցախի ՊԲ-ն տւեալներ է յայտնում շփման գծից

Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտօրէն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախաւորել են ՊԲ մարտական դիրքերն ու զօրամասերից մէկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաեւ ականանետներ, նռնականետեր եւ հարւածային ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով մահացու վիրաւորում են ստացել ԱՀ ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգէն Գալերիի Գաբրիէլեանը եւ Արթուր Իւրիի Խաչատրեանը: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն։

«alikonline.ir» - Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտօրէն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախաւորել են ՊԲ մարտական դիրքերն ու զօրամասերից մէկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաեւ ականանետներ, նռնականետեր եւ հարւածային ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով մահացու վիրաւորում են ստացել ԱՀ ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգէն Գալերիի Գաբրիէլեանը եւ Արթուր Իւրիի Խաչատրեանը: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն:

ԱՀ պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ զօրակցութիւն յայտնում զոհւած զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Եւս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրաւորումներ է ստացել:

Արցախի Հանրապետութիւնում խաղաղապահ առաքելութիւն իրականացնող ՌԴ զօրակազմի հրամանատարութեան հետ միջոցներ են ձեռնարկւում իրադրութիւնը կայունացնելու ուղղութեամբ:

Ժամը 18։00-ի դրութեամբ օպերատիւ մարտավարական իրադրութիւնը յարաբերականօրէն կայուն է:

Հետագայ զարգացումների վերաբերեալ ԱՀ պաշտպանութեան նախարարութիւնը հանդէս կը գայ հաղորդագրութիւններով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։