Հա

Քաղաքական

04/08/2022 - 08:40

Ընդդիմութիւնն իր տեղում է, պատրաստ եղէ´ք ցանկացած սցենարի

Երէկւանից օպերատիւ կապի մէջ եմ Արցախի քաղաքական ուժերի, պետական տարբեր օղակների ներկայացուցիչների հետ:

Սիրելի հայրենակիցներ,

երէկւանից օպերատիւ կապի մէջ եմ Արցախի քաղաքական ուժերի, պետական տարբեր օղակների ներկայացուցիչների հետ:

Իրավիճակն իրականում շարունակում է մնալ լարւած եւ ծայրաստիճան վտանգաւոր:

Ակտիւ աշխատանքային կապի մէջ եմ Բրիւսէլի Հայ Դատի գրասենեակի հետ, որը շուրջօրեայ աշխատանք է իրականացնում միջազգային գործընկերների հետ:

Ցաւօք, իրականութիւն են դառնում մեր վատթարագոյն կանխատեսումներն ու նախազգուշացումները:

Դաւադիր պայմանաւորւածութեան արդիւնքում ընթանում է Արցախի ամբողջական զինաթափման, Հայաստանի հետ Լաչինի միջանցքի միջոցով յուսալի ցամաքային կապի խոչընդոտման եւ որպէս այս ամենի հետեւանք Արցախի հայաթափման գործընթացը:

Այս վտանգների մասին բարձրաձայնել ենք նոյեմբերի 9-ից սկսած. սրանց իշխանութեան մնալու դէպքում ամէն օր ունենալու ենք նոր կորուստներ:

Կրկնում եմ, Նիկոլով կայ 2 ճանապարհ. կա´մ նոր պատերազմ, կա´մ նոր կապիտուլեացիա:

Սա խաղաղութեան փաթեթաւորմամբ հայրենազրկում է:

Ստեղծւած իրավիճակից միակ ելքը շարունակում է մնալ այս իշխանութեան օր առաջ հեռացումը:

Մի հարցրէք` ընդդիմութիւնը ու՞ր է. ընդդիմութիւնն իր տեղում է: Պատրաստ եղէ´ք ցանկացած սցենարի:

 

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։