Հա

Քաղաքական

04/08/2022 - 11:25

«Ադրբեջանը եկել է իրեն տրւած խոստումների յետեւից՝ ՀՀ քաղաքացի զինւորներին հանել Արցախից, երթեւեկել նոր ճանապարհով». Արտակ Զաքարեան

Ադրբեջանը եկել է իրեն տրւած խոստումների յետեւից՝ ՀՀ քաղաքացի զինւորներին հանել Արցախից, երթեւեկել նոր ճանապարհով: Մինչդեռ նոյեմբերի 9-ի պայմանագրով Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի ընդամէնը առաջարկներ պէտք է ներկայացւէին։

«alikonline.ir» - Ադրբեջանը եկել է իրեն տրւած խոստումների յետեւից՝ ՀՀ քաղաքացի զինւորներին հանել Արցախից, երթեւեկել նոր ճանապարհով: Մինչդեռ նոյեմբերի 9-ի պայմանագրով Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի ընդամէնը առաջարկներ պէտք է ներկայացւէին։

«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակէտ է յայտնել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, պաշտպանութեան նախկին փոխնարարար Արտակ Զաքարեանը։ Գրում է Tert.am-ը:

«Այս իշխանութիւնները հայ ժողովրդի մէջքի յետեւում պայմանաւորւել են, որ հնարաւորինս արագ Արցախը, ճանապարհը, ինչ կայ չկայ կը տանք։ Արցախում վերջին էսկալացիայի վերաբերեալ հայկական կողմի դիրքորոշում չկայ։ Եթէ ռուս խաղաղապահներն ասում են, իրենք իրար մէջ պայմանաւորւել են, էլ ի՞նչ պահանջենք խաղաղապահներից։ Եթէ Հայաստանում իշխանափոխութիւն լինի, ռուս խաղաղապահների գործն աւելի հեշտ կը լինի։ Այսօր նրանք չեն ստանում Հայաստանի իշխանութիւնների բաւարար բարոյական, քաղաքական աջակցութիւնը»,- նշել է Զաքարեանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով, չի բացառւում, որ պայմանաւորւած մինի պատերազմով ադրբեջանցիները մտնեն Սիւնիք եւ լուծեն նաեւ միջանցքի հարցը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։