Հա

Քաղաքական

04/08/2022 - 11:35

«Նոր երթուղու դէպքում Ադրբեջանը փորձում է հասնել բուֆերային գօտու, անվտանգութեան շերտի վերացմանը». Աբրահամեան

ՀՀ ԱԳ նախարարութիւնը յայտարարութեամբ է հանդէս եկել, որում անդրադառնալով «Լաչինի միջանցք»-ի շուրջ ստեղծւած իրավիճակին նշում է. «Անթոյլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող յայտարարութիւնները, որոնցով փորձ է արւում միակողմանիօրէն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ յայտարարութեան 6-րդ կէտով սահմանւած իրաւական ռեժիմը, եւ վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխւել միայն յայտարարութիւնը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։ 

«alikonline.ir» - ՀՀ ԱԳ նախարարութիւնը յայտարարութեամբ է հանդէս եկել, որում անդրադառնալով «Լաչինի միջանցք»-ի շուրջ ստեղծւած իրավիճակին նշում է. «Անթոյլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող յայտարարութիւնները, որոնցով փորձ է արւում միակողմանիօրէն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ յայտարարութեան 6-րդ կէտով սահմանւած իրաւական ռեժիմը, եւ վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխւել միայն յայտարարութիւնը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

Նա նաեւ նշել է. «Ի՞նչ է սա նշանակում եւ ինչից է բողոքում ԱԳՆ-ն։

Լաչինի միջանցքի երկայնքով կառուցւող ճանապարհով ՀՀ-ն Արցախի հետ կապող երթուղու շահագործման մասին «միջանցք» հասկացողութիւնը դուրս է գալու գործածումից եւ պարզապէս վերածւելու է ճանապարհի։

Յիշեցնենք, որ միջանցքի դէպքում սահմանւած էր ճանապարհի աջ ու ձախ հատւածներում 2.5-ական կմ հատւած՝ ընդհանուր 5 կմ լայնութեամբ, որն, ըստ էութեան, նաեւ բուֆերային գօտու դեր ունէր եւ այն սահմանւած էր առաջին հերթին անվտանգութեան նկատառումներով։

Նոր երթուղու դէպքում Ադրբեջանը փորձում է հասնել բուֆերային գօտու, անվտանգութեան շերտի վերացմանը, ինչի արդիւնքում տեսականօրէն, ճանապարհից 5-10 մետր հեռաւորութեան վրայ կարող են ադրբեջանական դիրքեր ու անձնակազմ տեղակայւել, ինչը բացառելի է գործող միջանցքի պարագայում (Շուշիի հատւածում այլ ռեժիմ է գործում)։

Թէ ինչ հետեւանքների կը բերի այս վտանգաւոր գաղափարի գոյութիւն հէնց միայն անվտանգային տեսանկիւնից, արդէն պարզ է, իսկ ՀՀ իշխանութիւնների տրաֆարետային յայտարարութիւնները զուտ իմիտացիոն, իշխանութեան պահպանման գործառոյթ ունեն»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։