Օգոստոսի 3-ին Ադրբեջանի ՊՆ-ն յայտարարել է, թէ իբր հայկական ուժերի կողմից Ղարաբաղի լեռնաշղթայի Կրխկըզ բարձունքը գրաւելու փորձին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը նախաձեռնել է գործողութիւններ, որոնց արդիւնքում վերահսկողութիւն է սահմանել, մասնաւորապես, Կրխկըզ բարձունքի հանդէպ։
«alikonline.ir» - Օգոստոսի 3-ին Ադրբեջանի ՊՆ-ն յայտարարել է, թէ իբր հայկական ուժերի կողմից Ղարաբաղի լեռնաշղթայի Կրխկըզ բարձունքը գրաւելու փորձին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը նախաձեռնել է գործողութիւններ, որոնց արդիւնքում վերահսկողութիւն է սահմանել, մասնաւորապես, Կրխկըզ բարձունքի հանդէպ։ Գրում է Hetq.am-ը:
Սակայն արբանեակային լուսանկարներն ապացուցում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստում է։
Արցախի կամ Ղարաբաղի լեռնաշղթայի Կրխկըզ գագաթը (2680 մ), ինչպէս ցոյց են տալիս եւրոպական «Sentinel-2A» արբանեակից արւած լուսանկարները, մինչեւ օգոստոսի 3-ը եւս գտնւել է ադրբեջանական վերահսկողութեան տակ։ Օրինակ` ստորեւ ներկայացւած լուսանկարում, որն արւել է այս տարւայ յուլիսի 20-ին, երեւում է դէպի Կրխկըզ տանող ճանապարհը եւ մարտական դիրքը սարի վրայ (տես կապոյտ շրջանակի մէջ)։
Դէպի լեռ տանող ճանապարհը սկսւում է Քաշաթաղի շրջանի Շամք գիւղի (ադրբեջանական տարբերակը՝ Շամքենդ) տարածքից։
Ինչ վերաբերում է Արցախի պաշտպանութեան բանակի դիրքին, ապա այն գտնվում է թշնամու զբաղեցրած դիրքից ուղիղ գծով մոտ 2,6 կմ դեպի հյուսիս-արեւելք, 1900 մ բարձրության վրա (կարմիր շրջանակի մեջ, տես ստորեւ․ աղբիւրը՝ CNES/Airbus, դիրքերն ու ճանապարհներն այս արբանյակային պատկերում չեն երեւում, քանի որ այն արվել է 2019-ի օգոստոսին)։
Այսպիսով՝ ադրբեջանական քարոզչամեքենայի պնդումը, թե իբր իրենք գործողութիւն են կատարել ու վերահսկողութիւն սահմանել Կրխկըզ բարձունքի հանդէպ, սուտ է։