Հա

Քաղաքական

04/08/2022 - 12:25

Լռութեան վկաները

Արեւելագէտ Վարուժան Գեղամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - Արեւելագէտ Վարուժան Գեղամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Արցախում պաշտօնապէս ունենք 19 վիրաւոր, 2 զոհ։ Վիրաւորներից 4-ը գտնւում են ծանր վիճակում, նրանցից մէկը՝ ծայրայեղ ծանր։ Միւսների վիճակը գնահատւում է թեթեւ եւ միջին ծանրութեան։ Կան նաեւ որոշ դիրքային կորուստներ։ Վտանգւած է մի քանի գիւղերի հայ բնակիչների կեանքը։

ՀՀ դէ-ֆակտօ թուրքամէտ վարչապետը ոչ մի խօսք չի ասել, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը այս պահին ոչնչացնում են Արցախում մեր եղբայրներին ու քոյրերին։

Ոչ մի խօսք։ Արձակուրդում է։

Լուռ են իր գլխաւորած թուրքամէտ խմբաւորման այլ անդամներ։

Ոչ մի խօսք։

Լուռ են նաեւ բազմաթիւ մտաւորական յորջորջւածներ, ովքեր միայն «հայրենիքին են ծառայում» ու փողոցում բոլոր անձնուրաց պայքարողներին են ծաղրում։

Ոչ մի խօսք։

Լուռ են նաեւ իբր ինքնապաշտպանութեան պատրաստւող զէնքի ու պարի սիրողական խմբակների հարիւրաւոր «խիզախ» ներկայացուցիչները։ Իրենք փետից աւտոմատներով «լուրջ գործ» են անում։

Ոչ մի խօսք։

Լուռ են Արցախում ու այլ մարզերում պուպուշ սեմինարներ ու փառատօններ անող «հայրենասէրները», որովհետեւ իրենք սիրում են հայրենիքը միայն սմուզիի բաժակի միջից Միլանի տոմս առնելու ու դիջէյի նոր սեթի արանքում։

Ոչ մի խօսք։

Լուռ են, որովհետեւ հայրենիքը պաշտպանելը աւելի յարմար է, երբ դու ամենօրեայ թիրախում չես։

Իսկ դէ-ֆակտօ թուրքամէտ իշխանութիւնը կապիտուլեանտի գլխաւորութեամբ վայելում է «բաժանի՛ր, որ տիրես»-ը, որում հասարակ հայ մշակ գիւղացին մենակ է մնացել թուրքամէտների դէմ, որովհետեւ իր վերնախաւը լուռ է, պառակտւած ու մեղադրում է «ժողովրդին»։

Լռութեան հնչեղ վկաները...»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։