Հա

Քաղաքական

06/08/2022 - 11:50

ԱԱԾ-ն հիմքեր չի ունեցել Մուրադ Փափազեանի մուտքն արգելելու համար

ՀՀ ԱԱԾ-ն որեւէ վարոյթ չի նախաձեռնել 2021 թւականի յունիսի 1-ին Ֆրանսիայում ընդդէմ Նիկոլ Փաշինեանի այցի կազմակերպւած բողոքի ակցիայի առնչութեամբ։ Այս մասին «Փաստինֆօ»-ի գրաւոր հարցմանն ի պատասխան յայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։

«alikonline.ir» - ՀՀ ԱԱԾ-ն որեւէ վարոյթ չի նախաձեռնել 2021 թւականի յունիսի 1-ին Ֆրանսիայում ընդդէմ Նիկոլ Փաշինեանի այցի կազմակերպւած բողոքի ակցիայի առնչութեամբ։ Այս մասին «Փաստինֆօ»-ի գրաւոր հարցմանն ի պատասխան յայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։ Հետեւապէս ՀՀ կառավարութեան աշխատակազմի պնդումը, թէ՝ Մուրադ Փափազեանը հանդիսանում է ՀՀ պետական դրօշակիր աւտոշարասեան դէմ յարձակում կազմակերպած անձանցից մէկը, չունի իրաւական հիմնաւորում։

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանի մուտքը ՀՀ արգելւելու պատճառների մասին, ինչպէս նշեցինք, յայտարարել էր Փաշինեանի աշխատակազմը՝ պնդելով, թէ «Տւեալ անձը հանդիսանում է նախորդ տարւայ յունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանութեան մօտ վարչապետի գլխաւորած կառավարական պատւիրակութեան՝ ՀՀ պետական դրօշակիր աւտոշարասեան դէմ յարձակում կազմակերպած անձանցից մէկը: Աւտոշարասեան ուղղութեամբ նետւել են տարբեր իրեր, առարկաներ:

Վարչապետի ՀՀ պետական դրօշակիր աւտոմեքենան ենթարկւել է յարձակման եւ ստեղծւած իրավիճակը յաղթահարւել է միայն ֆրանսիական ոստիկանութեան եւ անվտանգութեան ուժերի ջանքերի արդիւնքում: Աւելին, նշւել էր, թէ ոչ միայն Մ. Փափազեանի, այլեւ յարձակման ակտիւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետութիւն արգելւել է:

«Փաստինֆօ»-ն գրաւոր հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ խնդրելով յայտնել, թէ աւելի քան մէկ տարի առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած՝ կառավարութեան յիշատակած իրադարձութիւնների առթիւ քրէական գործ կամ որեւէ վարույթ նախաձեռնվել է, թէ ոչ։ Պարզւել է արդեօք բողոքի ակցիայի մասնակիցների շրջանակը։ Մուրադ Փափազեանին ՀՀ Ազգային օրէնսդրութեամբ արգելւած ինչ արարք է մեղսագրւում եւ երբ է որոշում կայացւել նրա մուտքն արգելելու մասին։

«Ֆրանսիայում մի խումբ անձանց մասնակցութեամբ Ձեր կողմից նշւած իրադարձութիւնների առթիւ ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութիւնում քրէական գործ չի յարուցւել»,- նշւած է ԱԱԾ-ից ստացված գրաւոր պատասխանը՝ միաժամանակ խուսափելով նշել, թէ կոնկրետ երբ է որոշում կայացւել նրա մուտքն արգելելու մասին։

Աւելին, ԱԱԾ-ն խուսափել է յայտնել, թէ քանի հոգու մուտք արգելելու մասին որոշում է կայացւել եւ ինչի համար։ Այս տեղեկատւութիւնը ԱԱԾ-ն համարել է պետական ու ծառայողական գաղտնիք, իսկ թէ ինչպէս է այն յայտնի դարձել կառավարութեան լրատւականին՝ չի մեկնաբանել, չի պարզաբանել արդեօք լրատւականն ունեցել է յատուկ թոյլտւութիւն՝ ծանօթանալու այդ պետական գաղտնիքին ու հանրայնացնելու այն, եթէ այո, ապա գաղտնազերծւած տեղեկատւութիւնը ինչու է նորից պետական գաղտնիք համարւում։

ԱԱԾ-ն պաշտօնապէս յայտնել է, որ Մ. Փափազեանի մուտքն արգելւել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրէնքի 8-րդ յօդւածի գ եւ զ կէտերը։ Նկատենք, որ տւեալ կարգաւորումներով ամրագրւում է, որ «Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկէտի երկարաձգումը) մերժւում է, տրամադրւած մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչւում կամ մուտքը Հայաստանի

Հանրապետութիւն արգելւում է, եթէ՝

- գոյութիւն ունեն հաւաստի տւեալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունէութիւն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպութեան անդամ, որի նպատակն է՝

- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետութեան պետական անվտանգութեանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակութիւնը,

- իրականացնել ահաբեկչական գործունէութիւն,

- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թոյլտւութեան) տեղափոխել զէնք, ռազմամթերք, պայթուցիկ նիւթեր, ռադիոակտիւ նիւթեր, թմրանիւթեր, հոգեներգործուն նիւթեր կամ

- իրականացնել մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ (կամ) անօրինական սահմանահատումներ.

Իսկ զ կէտը թոյլ է տալիս անձի մուտքն արգելել, եթէ գոյութիւն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետութեան պետական անվտանգութեանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնաւոր սպառնալիքներ:

Այլ խօսքով՝ ազգային հարցերը միջազգային հարթակներում բարձրացնող ու թուրքերի՝ մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների դատապարտմանը հետամուտ լինող Փափազեանից Փաշինեանի կառավարութիւնը վախենում է։

ԱԱԾ-ի պաշտօնական գրութիւնը փաստում է, որ իրականում ԱԱԾ-ն հիմքեր չի ունեցել նրա մուտքն արգելելու համար ու գործ ունենք բացառապէս քաղաքական կամայականութեան հետ։

 

Յարակից լուրեր

  • ԱԱԾ-ն Մուրադ Փափազեանից թաքցնում է վերջինիս մուտքը ՀՀ արգելելու հիմքը
    ԱԱԾ-ն Մուրադ Փափազեանից թաքցնում է վերջինիս մուտքը ՀՀ արգելելու հիմքը

    ԱԱԾ-ն, շրջանցելով օրէնքը, թաքցնում է Մուրադ Փափազեանից, թէ ինչու է նա ՀՀ-ում յայտարարւել որպէս անցանկալի անձ, ինչի հետեւանքով նրա մուտքն արգելւել է ՀՀ, փոխարէնը՝ տեղեկութիւնը յայտնւում է վարչապետի աշխատակազմի սեղանին։

  • «Էրտողանի վարչակարգը»՝ անողոք ամբաստանագիր մը
    «Էրտողանի վարչակարգը»՝ անողոք ամբաստանագիր մը

    ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսահայ Կազմակերպութիւններու Համակարգող Խորհուրդի համանախագահ Մուրատ Փափազեանի հարցազրոյցը «Ֆրանս Արմենի»-ին:

  • Էմանուէլ Մակրոն, ի՞նչ է անում Ֆրանսիան
    Էմանուէլ Մակրոն, ի՞նչ է անում Ֆրանսիան

    Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Արցախում լարւածութեանը, ադրբեջանական սադրանքներին՝ կոչով դիմելով միջազգային հանրութեանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին։

  • Փաշինեանի հետ մենք լրիւ հակառակ պատկերացումներ ունենք հայ ազգի ապագայի վերաբերեալ
    Փաշինեանի հետ մենք լրիւ հակառակ պատկերացումներ ունենք հայ ազգի ապագայի վերաբերեալ

    «Թիրախաւորելով հայ դատի պաշտպաններին, ովքեր գործում են սփիւռքում յօգուտ Հայաստանի եւ Արցախի՝ Հայաստանի կառավարութիւնը պաշտպանում է Անկարայի եւ Բաքւի շահերը։ Այս անջրպետը ստեղծելով Սփիւռքի եւ Հայաստանի միջեւ՝ Փաշինեանը թուլացնում է Սփիւռքն ու Հայաստանը: Մենք այսօր գիտենք, որ Հայաստանի հետ կապւած Փաշինեանի ծրագրերը կը թուլացնեն երկիրը՝ այն թուրքական վերահսկողութեան տակ դնելով։ Փաշինեանը համաձայնել է նաեւ Արցախը զիջել Ադրբեջանին: Այս համատեքստում է, որ նա որոշեց պատերազմել Սփիւռքի դէմ, որը նւիրւած է հայկական դատի, Հայաստանի եւ Արցախի պաշտպանութեանը: Փաշինեանի հետ մենք լրիւ հակառակ պատկերացումներ ունենք հայ ազգի ապագայի վերաբերեալ»,-այս մասին Հրապարակի հետ զրոյցում ասել է Ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը:

  • «Մուրադ Փափազեանի հանդէպ կիրառւած Հայաստան մուտքի արգելքը լուրջ է, բայց ոչ զարմանալի». Արա Թորանեանի յօդւածը
    «Մուրադ Փափազեանի հանդէպ կիրառւած Հայաստան մուտքի արգելքը լուրջ է, բայց ոչ զարմանալի». Արա Թորանեանի յօդւածը

    Ստորեւ ամբողջութեամբ ներկայացնում ենք Ֆրանսիայում լոյս տեսնող Nouvelles d’Arménie ֆրանսալեզու ամսագրի գլխաւոր խմբագիր Արա Թորանեանի խմբագրականի թարգմանութիւնը ուր անդրադարձ է կատարւում Հայաստանի կառավարութեան եւ Ֆրանսիայի հայ համայնքի գործակցութեան, ինչպէս նաեւ վերջերս Մուրադ Փափազեանի մուտքը Հայաստան արգելելու աղմուկ բարձրացրած թեմայի մասին։ Արա Թորանեանը նաեւ Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահն է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։