Հա

Քաղաքական

06/08/2022 - 11:40

Հիմա մեր հաւաքական խնդիրն է Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի հայաթափման կանխումը

Կառավարութեան երէկւայ (օգոստոսի 4-ի, Խմբ.) նիստում, ըստ էութեան, մեր հաւաքական պարտութեան խորհրդանիշը, մեղաւորն ու պատասխանատուն հաղորդում ներկայացրեց յանցագործութեան մասին, միաժամանակ հրապարակային ցուցմունք տալով դիւանագիտական իմպոտենտութեան, ազգային եւ պետական շահերը պաշտպանելու յանցաւոր անունակութեան մասին։

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

ՀՅԴ ԳՄ անդամ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

 

Կառավարութեան երէկւայ (օգոստոսի 4-ի, Խմբ.) նիստում, ըստ էութեան, մեր հաւաքական պարտութեան խորհրդանիշը, մեղաւորն ու պատասխանատուն հաղորդում ներկայացրեց յանցագործութեան մասին, միաժամանակ հրապարակային ցուցմունք տալով դիւանագիտական իմպոտենտութեան, ազգային եւ պետական շահերը պաշտպանելու յանցաւոր անունակութեան մասին։

Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից գրեթէ երկու տարի անց/21 ամիս/ վարչախմբի ղեկավարը նախ յայտարարում է՝

ա/ թե «խաղաղապահ օպերացիայի էութեան եւ բովանդակութեան հետ կապւած» համակարգային խնդիրներ կան, մանրամասների ճշգրտման անհրաժեշտութիւն, մանդատի ծաւալի եւ ինստիտուցիոնալ հարցերի յստակեցում։

բ/եւ երկրորդ, մեզ համար ճակատագրական, դէֆակտօ աղէտալի խոստովանութիւնն է կատարում՝ բարձրաձայնելով, որ եռակողմ յայտարարութեամբ ամրագրւած Հայաստանի հետ Արցախի կապն ապահովող նոր երթուղու կառուցման պլան գոյութիւն չունի։

Պատկերացնու՞մ էք՝ խաղաղապահ զօրախմբի «էութեան եւ բովանդակութեան հետ կապւած» համակարգային խնդիրների մասին բարձրաձայնւում է 21 ամիս անց, երբ վերջինիս բուն էութիւն ու առաքելութիւնը հայ ազգաբնակչութեան էթնիկ զտման, ցեղասպանութեան կանխարգելման խնդիրը պէտք է լինէր։

Մեղաւորներ նշանակելու անգերազանցելի մայեստրոն, իր էութեանը հաւատարիմ, սլաքներն ուղղում է դէպի Ռուսաստան եւ Ադրբեջան, ձեռքի հետ էլ այդ մանդատը միջազգայնօրէն հարստացնելու կամ ընդլայնելու ակնարկներ անելով։

Տհաս արտաքին քաղաքականութեան արդիւնքում մեկուցման մէջ յայտնւած, սուբիեկտայնութիւնը կորցրած Հայաստանն այս պահին ինչի՞ է ունակ, եւ արդեօք ունա՞կ է, դժւար է ասել․․․ Թէ աշխարհաքաղաքական այս եռացող կաթսայում Հայաստանն իր ներկայ իշխանութեամբ, ներքին դիմադրողականութեան տոտալ կորսի պայմաններում որքանո՞վ է ունակ խաղի նոր կանոնների, դա էլ մէկ այլ հարց է։ Բայց կարծում եմ՝ դժւար չէ ենթադրել, թէ խաղաղապահի մանդատի վերատեսութիւնն աշխարհաքաղաքական ինչ ենթատեքստ ունի․․․

Եւ, այնուամենայնիւ, շատ յստակ եւ պարզ հարցեր են ծագում՝

Ինչո՞ւ ես այս մասին բարձրաձայնում եւ մեղաւորներ նշանակում եռակողմ յայտարարութիւնից 21 ամիս անց, ինչո՞ւ այս խնդիրներն առանցքային չեն եղել մինչ օրս տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումներում։

Եթէ գիտես եւ արձանագրում ես, որ խաղաղապահ զօրամիաւորումն իր մանդատն արդիւնաւէտ չի օգտագործում, ինչո՞ւ ես Արցախից դուրս բերում անվտանգութեան երաշխաւոր բանակն ու թիրախաւորւած կազմալուծում ՀՀ բանակը, ինչո՞ւ պատշաճ չի կահաւորւում եւ պաշտպանւում նոյնիսկ ՀՀ սահմանը։

Ի վերջոյ, երբ մի քանի ամիս առաջ պաշտօնապէս յայտարարեցիք, որ ընդունում էք Բաքւից փոխանցւած հինգ կէտերը եւ հանրութեանը յատուկ բանագնացներով եւ սորոսական սազանդարներով բթացնում էիք եւ շարունակում էք բթացնել «խաղաղութեան» կեղծ դիսկուրսով, ինչո՞ւ չէր բարձրաձայնւում խաղաղապահների մանդատի խնդիրը։

Լա՜ւ, եթէ եռակողմ հաստատւած կառուցման պլան գոյութիւն չի ունեցել/ինչը յայտարարութեամբ ամրագրւած պարտաւորութիւն է/, իսկ Ադրբեջանը ձեր քթի տակ շարունակել է ինտենսիւ ճանապարհաշինութիւնը, ինչո՞ւ էիք բարձրաձայնում ինչ-որ ձեռք բերւած բանաւոր համաձայնութիւնների մասին, ի վերջոյ՝ խուճապ եւ փախուստ առաջացնելով, ինչու էիք խօսում ռազմավարական նշանակութեան համայնքների յանձնման մասին․․․

Ի՞նչ հիմքով էք ՀՈՂ ՈՒ ԵՐԿԻՐ յանձնում․․․

Մեղաւորն ու պատասխանատուն, առաջին անգամւայ զարմանքով յոխորտում է, թէ Հայաստանին այդպիսի պլան չի ներկայացւել, Ադրբեջանը չի յարգում ստանձնած պարտականութիւնները․․․

Չի՜ ներկայացւել՝ դուք ներկայացրէք, եթէ իհարկէ գիտէք, թէ ինչ է պետութիւնն ու պետական շահը․ ռազմավարական պլանաւորումւ/ անիմաստ հարցադրում, որի պատասխանը բոլորս գիտենք․․․/

Ի վերջոյ, նոյեմբերի 9-ի առաջնային այնպիսի պարտաւորութիւն, ինչպիսին գերիների վերադարձն է, ինչո՞ւ չի դարձել մեր կողմի նախապայմանը, բանակցային անշրջանցելի անկիւնաքարը․․․

Եւ, ի վերջոյ, եթէ Ադրբեջանի կողմից չեն յարգւել ստանձնած պարտականութիւնները, եթէ անգամ ԵՊ բանաձեւն ու ՄԻԵԴԻ որոշումն են փաստում ադրբեջանական արմենոֆոբիան, էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականութիւնը, եթէ միայն «խաղաղութեան» ամիսներին սահմանին 120-ից աւելի զոհ ունենք, ո՞ւր էք ինքմանոռաց, քստմնելի քծնանքով, Հայրենիք ու պետութիւն ոտքի տակ տալով, ձեր տգիտութեամբ եւ անարժանապատիւ պահւածքով նւաստացնում ու ապագայից զրկում մի ամբողջ ժողովրդի, Սահմանագծման յանձնաժողով․․․

Իրականում այնքան յստակ է ամէն բան՝ պատերազմի սպառնալիքով, հանրային տոտալ վախերի, դեմորալիզացիայի, արժէքային դեգրադացիայի եւ յուսահատութեան պայմաններում, ազգային շահի, պետականութեան գոյութեան հաշւին իշխանութիւն եք պահում, անցեալն ուրացողի, յաղթանակները մերժող յանձնակատարի սեւ իշխանութիւն․․․

Իսկ Ադրբեջանը չի յարգում պայմանաւորւածութիւնները, որովհետեւ այդպէս խօսում են ՊԱՐՏՒԱԾԻ ԵՒ ՄԵՂԱՒՈՐԻ հետ։

Ու նրանք սողացող պատերազմով, անգամ նոյեմբերի 9-ից յետոյ մտել ու շարունակում են կանգնած մնալ մեր հողում։

Այդպէս վարւում են ՀՀ կառավարութեան նիստում Չայզամի եւ էյւազլու հնչեցնողների հետ, Թուրքիայից դրական ազդակներ արձանագրողի հետ, խաղաղութիւն մուրացողի հետ․․․

Պարտւածն ու մեղաւորը պիտի գնայ․ սա այնքան պարզ, բարոյական ու քաղաքագիտական ճշմարտութիւն է․․․ մնացածն աղէտ է ու չարիք․․․

Յ․Գ․ Հիմա մեր հաւաքական խնդիրն է ԲԵՐՁՈՐԻ, ԱՂԱՒՆՈՅԻ եւ ՍՈՒՍԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ։

 

Յարակից լուրեր

  • «Գուցէ խոստովանէք, որ «խաղաղութեան» ձեր դիսկուրսն իրականում պետութեան ինքնասպանութիւնն էր». Լիլիթ Գալստեան
    «Գուցէ խոստովանէք, որ «խաղաղութեան» ձեր դիսկուրսն իրականում պետութեան ինքնասպանութիւնն էր». Լիլիթ Գալստեան

    Մեր ՄԵԾ ՅԱՂԹԱՆԱԿԸ՝ ԱՐՑԱԽԸ տանուլ տւած գերագոյն հրամանատարը չի կարող խաղաղութեան բանակցող լինել, ոչ էլ՝ երկրի անվտանգութեան երաշխաւոր։

    Բաւական է կառչել բացակայ ժողովրդավարութիւնից, Հայաստանում գոյութիւն չունեցող ժողովրդավարութիւնից։ Ու վերջապէս, եթէ անգամ այն կայ, գրոշ չարժի, եթէ այն իմ պետականութեան կորստի գինն ունեցաւ։

  • Այսօր թուրքը Սիւնիքը Հայաստանից պոկելու ծրագիրն է իրականացնում
    Այսօր թուրքը Սիւնիքը Հայաստանից պոկելու ծրագիրն է իրականացնում

    Պէտք են հեղինակութիւններ, որոնք կարող են ազգին առաջնորդել, այս կործանումից դուրս բերել. մի կողմից հեղինակութիւն լինել հանրութեան համար, եւ միասին կարողանանք ազգի փրկութեան ծրագիր մշակել. այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովի մոտ զոհւած զինծառայողների ծնողների եւ այլ քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

  • «Պաշտօնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Դումանեանին՝ նշանաւոր ցեղասպանագէտ Վ․ Դադրեանի լքւած շիրմի խնդրով». Լիլիթ Գալստեան
    «Պաշտօնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Դումանեանին՝ նշանաւոր ցեղասպանագէտ Վ․ Դադրեանի լքւած շիրմի խնդրով». Լիլիթ Գալստեան

    Օգոստոսի 26-ն պաշտօնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանեանին՝ նշանաւոր ցեղասպանագէտ Վահագն Դադրեանի լքւած շիրմի խնդրով։

    Յիշեցնեմ, որ 2019-ի օգոստոսին, հաշւի առնելով ականաւոր գիտնականի մեծ վաստակը, Կառավարութեան որոշումով ստեղծւել էր պետական յանձնաժողով Վ. Դադրեանի աճիւնը Հայաստան տեղափոխելու եւ այստեղ յուղարկաւորելու նպատակով։

  • Նրանք «Հանրապետութիւն», մենք՝ ինքնասպանութիւն բովանդակութեամբ խաղաղութիւն ենք բեմադրում....
    Նրանք «Հանրապետութիւն», մենք՝ ինքնասպանութիւն բովանդակութեամբ խաղաղութիւն ենք բեմադրում....

    Վերջերս Թուրքիայում / Գոնիայում/ կայացած խորհրդաժողովում, Ի․ Ալիեւը խօսելով կրթութեան մասին, այսպիսի միտք է յայտնել․ «Կրթութիւնը մեզ համար շատ կարեւոր է։ Այն դաստիարակում եւ կրթում է հայրենասէրների, որոնք հողեր են վերադարձնում։ Մենք նրանց մոտիւացնում ենք։ Նւիրումը ամենամեծ առաքելութիւնն է»։

  • Լուրեր դժոխքից կամ պետութիւնը կազմաքանդելու հերթական ծրագիրը
    Լուրեր դժոխքից կամ պետութիւնը կազմաքանդելու հերթական ծրագիրը

    Արժէքային եւ բարոյական համատարած ճգնաժամի, աւելի ճիշտ՝ համապարփակ պարտութեան, տգիտութեան, ամենաթողութեան, չափանիշների տոտալ չգոյութեան, նահանջների ու դեգրադացիայի այս իրականութեան մէջ, երբ յաճախ թւում է, թէ հասարակութիւնը մերժում է պետականութիւն ու ինքնութիւն ունենալ, կրթութիւնը բացառիկօրէն կարեւորւում է։ Այն բանակին հաւասարազօր զէնք է, ինքնակազմակերպւելու, ինքնայաղթահարելու, ոտքի կանգնելու միջոց, այս օրերին թերեւս՝ պետականութիւն ունենալու, նրա հետագայ գոյութիւնը երաշխաւորող ամենաողնաշարային արժէքը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։