Հա

Քաղաքական

06/08/2022 - 11:30

«Բերձորը, Աղաւնոն եւ Սուսը թշնամուն նւիրելով՝ եւս մէկ քայլով մօտեցնում ենք նրան մեր բոլորի տներին». Վարդան Ոսկանեան

Եթէ ոմանց թւում է, թէ Բերձորը, Աղաւնոն եւ Սուսն ինչ-որ հեռու եւ անհասկանալի վայրում են, ապա դրանք մեր սրբազան Հայրենիքի պաշտպանական վահանի մի կարեւոր մասն են, որը թշնամուն նւիրելով եւս մէկ քայլով մօտեցնում ենք նրան մեր բոլորի տներին։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը Տելեգրամ իր ալիքում գրում է.

«Եթէ ոմանց թւում է, թէ Բերձորը, Աղաւնոն եւ Սուսն ինչ-որ հեռու եւ անհասկանալի վայրում են, ապա դրանք մեր սրբազան Հայրենիքի պաշտպանական վահանի մի կարեւոր մասն են, որը թշնամուն նւիրելով եւս մէկ քայլով մօտեցնում ենք նրան մեր բոլորի տներին։

Բայց այս ամենից զատ, ամեծանր բաներից մէկը ամօթն է՝ անսահման, անտանելի ու հոգեմաշ ամօթը, ամօթն այն բանի համար, որ ինչ-որ բարբարոսներ եւ նրանց կամակատար խմբակ անում են այնպէս, որ մեր սերունդները թքեն մեր գերեզմանների վրայ, քանի որ անարժան ենք եղել այս դրախտային լեռնաշխարհի տէրը լինելու բարձրագոյն կոչմանը՝ այն մաս առ մաս զիջելով բարբարոսական հորդաներին։

#չՀայաստանը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։