Հա

Քաղաքական

06/08/2022 - 18:44

«Արդար չէ, երբ ծովափից են հարց տալիս. լաւ կը լինէր՝ հասնէին Երեւան, նոր սոցմեդիայում նման հարցադրումներ անեին». Գեղամ Մանուկեան

 

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը 168.am-ի հետ զրոյցում անդրադարձաւ ընդդիմութեան հասցէին հնչող քննադատութիւններին, ստեղծւած իրավիճակում ընդդիմութեանը անգործութեան մէջ մեղադրողներին՝ նշելով, որ իրենք հէնց այս պահին էլ ակտիւ հանդիպումների մէջ են:

«alikonline.ir»- ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը 168.am-ի հետ զրոյցում անդրադարձաւ ընդդիմութեան հասցէին հնչող քննադատութիւններին, ստեղծւած իրավիճակում ընդդիմութեանը անգործութեան մէջ մեղադրողներին՝ նշելով, որ իրենք հէնց այս պահին էլ ակտիւ հանդիպումների մէջ են:

«Այս պահին, որ Դուք զանգահարել էք, ես Գեղարքունիքի մարզում եմ, հասնում ենք Վարդենիս, որտեղ «Դիմադրութիւն» շարժման ակտիւիստների, Դաշնակցութեան համակիրների, ոչ կուսակցական ակտիւիստների հետ հանդիպում ենք ունենալու: Նմանատիպ հանդիպումներ լինելու են Գաւառում, Մարտունիում, եղել են Սեւանում: Ամբողջ Հայաստանի մարզերում մեր բոլոր պատգամաւորները մի քանի օր է՝ նման այցերի մէջ են, եւ վաղը-միւս օրը դրանք շարունակւելու են: Յատկապէս մարզային կազմակերպչական աշխատանքները շատ ակտիւ ընթանում են, չհաշւած մայրաքաղաքում բողոքի գործողութիւններ, յայտարարութիւններ: Իսկ հարց տւողներից շատերը, երբ ծովափից են հարց տալիս, առնւազն արդար չէ, լաւ կը լինէր՝ հասնէին Երեւան եւ սոցմեդիայում նման հարցադրումներ անէին»,- ընդգծեց Գեղամ Մանուկեանը:

Դիտարկմանը՝ քննադատութիւնները հիմնականում այն ուղղութեամբ են, որ Բերձորում լարւած իրավիճակի ֆոնին ընդդիմութիւնը տեսանելի որեւէ քայլ չի կատարում, նա արձագանքեց.

«Իրականում, շատ տարօինակ հարց է: Բերձորի, Աղաւնոյի շուրջ կախւած վտանգի, աղէտի մասին 2020թ. նոյեմբերի 10-ից առաջին հականիկոլական հանրահաւաքում բարձրաձայնել ենք: Անդադար է եղել այդ ահազանգը: Մենք մէկ տարի շարունակ խորհրդարանական ամբիոնից այս «այլընտրանքային ճանապարհի» ճակատագրի հետ կապւած հարցապնդումներ ենք արել կառավարութեանը: Անցնող մի քանի ամիսներին «Դիմադրութիւն» շարժման ակտիւ հանրային գործողութիւնների ժամանակ եղել է ահազանգը, դրա մասին բազմաթիւ յայտարարութիւններ: Դրա շնորհիւ է, որ իշխանութիւնն Ադրբեջանի հետ իր ստվերային պայմանաւորւածութիւնները տեւական ժամանակ փորձեց ձգձգել: Դրա համար եմ ասում, որ այդ հարցադրումն անարդար է: Այդ ահազանգերի արդիւնքում էր, որ մեր տասնեակ-հազարաւոր հայրենակիցներ այս ամիսներին փողոցում էին»:

Հետաքրքրւեցինք՝ այնուամենայնիւ, այս լարւած իրավիճակում առաջիկայում Երեւանում հանրահաւաք նախատեսւո՞ւմ է, թէ ոչ:

«Առաջիկայում հանրահաւաքի մասին նաեւ կը յայտարարւի, բայց այս բոլոր հարցերի թնջուկի լուծումը մէկն է. այսօր «Դիմադրութիւն» շարժման՝ ընդդիմութեան ձեռքին, չկայ կառավարական հեռախօսը, որով կարող էր ԳՇ պետին ու պաշտպանութեան նախարարին, ԱԳ նախարարին, այլ երկրների ղեկավարներին հեռախօսազանգով փորձել իրավիճակում ինչ-որ բեկում մտցնել:

Տւեալ դէպքում լուծումը մէկն է՝ այս իշխանութեան եւ Նիկոլ Փաշինեանի ժամ առաջ հեռացումը, որը կարող է փորձ լինել՝ շտկել իրավիճակը: Ցաւօք սրտի, մեր հայրենակիցներն այնքան ականջալուր չեղան այդ բոլոր ահազանգերին, որ այս իշխանութիւնը շարունակում է պաշտօնավարել՝ հերթական նոր աղէտները բերելով մեր ժողովրդի գլխին: Բայց մենք չենք դադարում մեր ամէն մի հայրենակցի հասցնել, որ  իր կրաւորականութեամբ, Նիկոլի նկատմամբ համակրանքով, այս իշխանութիւնների արդարացման անյաջող փորձերով, յետ բերել այդ ճանապարհից, որի շնորհիւ է միայն, որ համաժողովրդական դիմադրութեամբ կը կարողանանք հեռացնել այս իշխանութիւններին»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։