Հա

Քաղաքական

06/08/2022 - 18:47

«Ընդդիմութիւնն իր տեղում է, փորձում ենք իրավիճակից ելքեր գտնել». Քրիստինէ Վարդանեանն արձագանքում է քննադատութիւններին

«Ընդդիմութիւնն իր տեղում է, փորձում ենք իրավիճակից ելքեր գտնել եւ առաջարկել այդ ելքերը: Ընդդիմութիւնը նոր չէ, որ հրաժարւել է պոպուլիզմից, ոչինչ չասող յայտարարութիւններից, եւ հասկանում է, որ պէտք է առաջարկի իրատեսական ելք, եւ այդ ելքը առաջարկի շատ կոնկրետ իրավիճակում: Աշխատում ենք այդ ուղղութեամբ՝ օպերատիւ կապի մէջ լինելով Արցախի հետ, հասկանալով տեղում իրավիճակը, հասկանալով, թէ ինչ կարող ենք հիմա անել, որ նպաստի իրավիճակի՝ մեր պատկերացմամբ հանգուցալուծմանը կամ աղէտի թոյլ չտալուն: Մենք այստեղ ենք, այդ աշխատանքներով ենք զբաղւած»,-168.am-ի հետ զրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Քրիստինէ Վարդանեանը:

«alikonline.ir»- «Ընդդիմութիւնն իր տեղում է, փորձում ենք իրավիճակից ելքեր գտնել եւ առաջարկել այդ ելքերը: Ընդդիմութիւնը նոր չէ, որ հրաժարւել է պոպուլիզմից, ոչինչ չասող յայտարարութիւններից, եւ հասկանում է, որ պէտք է առաջարկի իրատեսական ելք, եւ այդ ելքը առաջարկի շատ կոնկրետ իրավիճակում: Աշխատում ենք այդ ուղղութեամբ՝ օպերատիւ կապի մէջ լինելով Արցախի հետ, հասկանալով տեղում իրավիճակը, հասկանալով, թէ ինչ կարող ենք հիմա անել, որ նպաստի իրավիճակի՝ մեր պատկերացմամբ հանգուցալուծմանը կամ աղէտի թոյլ չտալուն: Մենք այստեղ ենք, այդ աշխատանքներով ենք զբաղւած»,-168.am-ի հետ զրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Քրիստինէ Վարդանեանը:

Նա նշեց, որ առաջիկայ հանրահաւաքի մասին նոր տեղեկութիւն դեռեւս չկայ. «Բայց իրավիճակը շատ մեծ արագութեամբ է զարգանում, եւ չեմ բացառում, որ կը լինի որեւէ յայտարարութիւն կամ կոչ: Պարզապէս, հասկանում ենք, որ որեւէ բան ինքնանպատակ չպէտք է արւի, եւ այն իրավիճակում չենք, որ կարողանանք մեզ թոյլ տալ որեւէ բան անել՝ պարզապէս անելու համար»:

Հարցին՝ երէկւանից շատ են քննադատութիւնները, թէ որտե՞ղ է ընդդիմութիւնը, ինչո՞ւ Բերձորում ճանապարհ փակած քաղաքացիների կողքին չէ, այդ քննադատութեանն ինչպէ՞ս կարձագանքեք, նա պատասխանեց.

«Ինտենսիւ կապի մէջ ենք ե՛ւ Արցախի հետ, ե՛ւ Աղաւնոյի հետ, իրենց դժգոհութիւնն արտայայտողների հետ էլ փորձում ենք կապի մէջ լինել, հասկանալ՝ ինչով կարող ենք օգնել: Այստեղ հակասութիւն է առաջանում. հիմա Դաշնակցութիւնը ընդդիմութի՞ւն է, թէ՞ ոչ, ընդդիմութիւն է, չէ՞: Աղաւնոյի գիւղապետը դաշնակցական է, Արցախի կենտրոնական կոմիտէի անդամ է: Երբ ասում են՝ որտեղ է ընդդիմութիւնը, չգիտես՝ ինչպէս պատասխանել»:

Դիտարկմանը՝ քննադատութիւնների թիրախում «Դիմադրութիւն» շարժումն է, նա արձագանքեց. «Ընդդիմութիւնը փորձում է հասկանալ՝ ինչով կարող է օգնել եւ պաշտպանել հայերի շահերը: Քննարկւում են ամենատարբեր տարբերակները, եթէ որեւէ որոշում լինի, հրապարակային հանդէս կը գանք»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։