Հա

Քաղաքական

10/08/2022 - 08:40

«Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացւած ռազմական յանցաւոր ագրեսիայի, հարկադրանքի եւ պարտադրանքի քաղաքականութեան հերթական դրսեւորումների եւ Հայաստանի օրւայ իշխանութիւնների պարտւողական կեցւածքի հետեւանքով հայաթափման ու թշնամուն յանձնելու վտանգի առաջ են հայկական նոր բնակավայրեր։ Փաստացի արձանագրւել է նաեւ կոնկրետ ժամկէտ՝ օգոստոսի 25-ը, որի կանխման պատասխանատու իշխանութիւնները նոյնիսկ որեւէ դիրքորոշում չեն յայտնել:

Յարգելի’ հայրենակից,

Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացւած ռազմական յանցաւոր ագրեսիայի, հարկադրանքի եւ պարտադրանքի քաղաքականութեան հերթական դրսեւորումների եւ Հայաստանի օրւայ իշխանութիւնների պարտւողական կեցւածքի հետեւանքով հայաթափման ու թշնամուն յանձնելու վտանգի առաջ են հայկական նոր բնակավայրեր։ Փաստացի արձանագրւել է նաեւ կոնկրետ ժամկէտ՝ օգոստոսի 25-ը, որի կանխման պատասխանատու իշխանութիւնները նոյնիսկ որեւէ դիրքորոշում չեն յայտնել:

Նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանւած ժամկէտից շուտ սպառնալով փակել Հայաստանն Արցախին կապող միջանցքը եւ պահանջելով իրեն յանձնել յարակից բնակավայրերը՝ Ադրբեջանն ակնյայտօրէն հերթական անգամ խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը։

Վերոնշեալ եռակողմ յայտարարութիւնը որեւէ կէտով չի նախատեսում ճանապարհաշինութեան նպատակով բնակավայրերի յանձնում, չի պարունակում նաեւ դրոյթ, որի համաձայն նոր ճանապարհը պէտք է շրջանցի Բերձոր, Աղաւնօ եւ Սուս համայնքները։ Ըստ էութեան, նման իրավիճակը ցեղասպան վարքագիծ է` միջազգային նորմերի լոյսի ներքոյ:

Հետեւաբար՝ ականատեսն ենք միջազգային իրաւունքի հերթական կոպտագոյն խախտումների, ակնյայտ ապօրինի պահանջների, իսկ Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնների կողմից դրանք փաստացի բաւարարելու պատրաստակամութիւնն առնւազն հիմք է՝ պնդելու, որ կրկին գործ ունենք ժողովրդի թիկունքում ձեռք բերւած համաձայնութիւնների, «բանաւոր փոխըմբռնման» ու բանաւոր պայմանաւորւածութիւնների հետ։ Օգոստոսի 25-ը որպէս վերջնաժամկէտ հանրութեանը հրամցնելը հէնց դրա հերթական վկայութիւնն է:

Այս իրադարձութիւնները կրկին վերահաստատեցին մեր համոզմունքն առ այն, որ միակողմանի զիջումների գնով առաջարկւող խաղաղութիւնը չի կարող իրական, կայուն ու երկարաժամէտ լինել։ Հայաստանի իշխանութիւնների անհետեւողական, անորոշ քաղաքականութեան պատճառով չկայ պատշաճ համագործակցութիւն և ոչ մի ուղղութեամբ՝ լինեն խաղաղապահ ուժերը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահութիւնը, թէ ընդհանրապէս՝ միջազգային կառոյցները։

Պարտութեան խորհրդանիշ դարձած իշխանութիւնների հետ Հայաստանի ու Արցախի պարտութիւնը շարունակւում է՝ ամէն օր սպառնալով անդառնալի նոր կորուստների։

Հայ ժողովրդի համախմբումն այսօր հրամայական է՝ անկախ այս իշխանութիւնների գծած բոլոր բաժանարար գծերից, հետեւողականօրէն հրահրած ատելութիւնից։ Հրամայական է համազգային համախմբումը՝ Հայաստան, Արցախ, Սփիւռք եռամիասնութեամբ։ Օրւայ իշխանութիւնները, սպասարկելով թուրք-ադրբեջանական շահերը, փաստացի համատեղ այդ ուժերի հետ իրականացնում են Արցախի հայաթափման ծրագիրը:

Պարտութեան անիւն օր առաջ կանգնեցնել է պէտք, ինչը հնարաւոր է բացառապէս օրւայ իշխանութիւնների հեռացմամբ: Միայն այդ դէպքում է հնարաւոր եղածը պահպանել, նոր կորուստներից խուսափել ու իրական խաղաղութեան հասնել։

 

«Հայաստան» դաշինք

09.08.2022թ.

 

Յարակից լուրեր

  • Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի խմբակցութիւնների յայտարարութիւնը
    Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի խմբակցութիւնների յայտարարութիւնը

    ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժէի մարզերի ՌԴ-ին վերամիաւորման մասին.

  • ՀՅԴ ՀԵՄ յայտարարութիւնը. Հերթական ապօրինութիւնը ԵՊՀ-ում
    ՀՅԴ ՀԵՄ յայտարարութիւնը. Հերթական ապօրինութիւնը ԵՊՀ-ում

    Երեւանի պետական համալսարանում կայացւել է հերթական ապօրինի եւ քաղաքական որոշումը։ Համալսարանի ռեկտոր Յովհաննէս Յովհաննիսեանը որոշել է համալսարանից հեռացնել քաղբանտարկեալ, 44-օրեայ պատերազմի մասնակից, ԵՊՀ ուսանող Տարօն Մանուկեանին, ով շուրջ 5 ամիս գտնւելով ապօրինի ազատազրկման մէջ չի կարողացել իրացնել ՀՀ սահմանադրութեամբ ընձեռնւած կրթութիւն ստանալու իր իրաւունքը։

  • Յայտարարութիւն. Իշխանութիւնը հայ ժողովրդին նախապատրաստում է նոր՝ մահացու զիջումների
    Յայտարարութիւն. Իշխանութիւնը հայ ժողովրդին նախապատրաստում է նոր՝ մահացու զիջումների

    Թաքնւելով «Հաւաստի աղբիւրի» անւան տակ՝ օրւայ իշխանութիւնը նախապատրաստում է հայ ժողովրդին նոր՝ մահացու զիջումների եւ զուգահեռաբար խրախուսում հակառուսական հիստերիան՝ փորձելով իր ձախողումների մեղաւորներ նշանակել: Եւ դա այն դէպքում, երբ Արցախի անվտանգութեան ու արցախահայութեան կեանքի իրաւունքը ռուսական խաղաղապահներն են ապահովում, իսկ հայ-թուրքական սահմանին ռուսական ռազմաբազա է տեղակայւած:

  • ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը
    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը

    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ընդլայնւած կազմով նիստը քննութեան առնելով Աժ հերթական նիստերին նախորդող զարգացումներն արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան առջեւ ծառացած մարտահրաւէրները մեղմացման փոխարէն առաւել ուժգնացել են: Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքոյց աջակցութեամբ, շարունակում է հայատեաց եւ ցեղասպան քաղաքականութիւնը, որի վերջին վկայութիւնը դիրքերում հայ զինծառայողների նկատմամբ իրականացւած՝ միջազգային ռազմական յանցագործութիւն գնահատւող վայրագութիւն է, որի իրաւաքաղաքական պատասխանը պէտք է լինի ինչպէս միջազգային, այնպէս էլ ներպետական իրաւական մեխանիզմների գործադրումը՝ մեղաւոր անձանց պատասխանատւութեան ենթարկելու համար:

  • «Հայաստանի Հանրապետութիւնը պահանջում է յստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմից պատերազմական յանցագործութիւններին». ՀՀ ԱԳՆ
    «Հայաստանի Հանրապետութիւնը պահանջում է յստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմից պատերազմական յանցագործութիւններին». ՀՀ ԱԳՆ

    Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատէրերի կողմից շարունակաբար տարածւող մի շարք տեսանիւթեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական յանցագործութիւնների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանութիւնների, հայ զինծառայողների, այդ թւում` կանանց խոշտանգման եւ դիերի պղծման դէպքերի մասին։ Այս մասին յայտարարութիւն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն` անդրադառնալով այսօր սոցիալական կայքերում տարածւող այն տեսանիւթին, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են անզէն հայ զինծառայողներին: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։