Ինչպէս տեղեկացրել էինք, օգոստոսի 8-ին Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի եւ «Շտիգէն» ՍՊԸ ընկերութեան միջեւ կնքւել է պայմանագիր՝ Արցախի մի շարք համայնքներում արեւային ջրատաքացուցիչների տեղադրման նպատակով:
«alikonline.ir» - Ինչպէս տեղեկացրել էինք, օգոստոսի 8-ին Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի եւ «Շտիգէն» ՍՊԸ ընկերութեան միջեւ կնքւել է պայմանագիր՝ Արցախի մի շարք համայնքներում արեւային ջրատաքացուցիչների տեղադրման նպատակով:
Երէկ՝ օգոստոսի 9-ին այդ պայմանագիրը ստորագրել է նաեւ ԱՀ կառավարութիւնը: Այն ստորագրել են Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի վարչութեան ատենապետ Լիլիթ Մարտիրոսեանը եւ ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարութեան էներգետիկայի բաժնի պետ Արմէն Մեժլումեանը: Տեղեկանցում է «Ապառաժ»-ը:
Ինչպէս տեղեկացրել է Ա. Մեժլումեանը, եռակողմ պայմանագրով նախատեսւում է չգազաֆիկացւած համայքներում արեւային ջրատաքացուցիչների տեղադրում, որի արժէքի կէսը տրամադրելու է ՀՕՄ-ը, իսկ միւս կէսը սուբսիդաւորւելու է ԱՀ կառավարութեան կողմից:
Նա նշեց, որ մատակարար ընկերութեան եւ շահառուների ընտրութիւնը վերապահւած էր ՀՕՄ-ի Արցախի միաւորին:
«Արդէն իսկ գործող ծրագիրն իրենից ենթադրում էր, որ արեւային ջրատաքացուցիչների կէսը վճարւի բնակիչ բաժանորդի կողմից, իսկ միւս կէսը՝ պետութեան կողմից: ՀՕՄ-ը պատրաստակամութիւն էր յայտնել վճարելու բնակիչների փոխարէն, ինչի արդիւնքում էլ կնքւել է պայմանագիրը ՀՕՄ-ի եւ ԱՀ կառավարութեան միջեւ»,- նշեց Ա. Մեժլումեանը: