Print this page
10/08/2022 - 13:35

«Սա օկուպացւած Հայաստանի մէկ շաբաթն է. Սա է Նիկոլի խոստացած ապագան, որն արդէն ներկայ է». Վրթանէսեան

Տեղեկատւական անվտանգութեան եւ ռազմական հարցերով փորձագէտ Կարէն Վրթանէսեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«alikonline.ir» - Տեղեկատւական անվտանգութեան եւ ռազմական հարցերով փորձագէտ Կարէն Վրթանէսեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Ընդամէնը մէկ շաբաթում.

- Արցախի պաշտպանութեան բանակում ծառայող ՀՀ-ից ժամկէտային զինծառայողների անսպասելի եւ ցուցադրաբար դուրսբերում Արցախից, ոմանց՝ նոյնիսկ ծառայութեան ժամկէտը չլրացած;

- դուրսբերման յաջորդ իսկ օրն ադրբեջանական յարձակումներ Արցախի վրայ մի քանի ուղղութեամբ, ունենք զոհեր ու բազմաթիւ վիրաւորներ, ամենայն հաւանականութեամբ մի քանի ուղղութիւններով ադրբեջանական զօրքի առաջխաղացում ու բարձունքների զբաղեցում;

- զանգւածային ոստիկանական ռէյդեր Երեւանում եւ ՀՀ որոշ բնակավայրերում, աւտոմեքենաների խուզարկութիւններ;

- նոյն օրը Ադրբեջանին թաքուն վերադարձնում են աւելի վաղ մեր տարածքում յայտնաբերւած ու գերեվարած ադրբեջանցի զինւորականի, ինչը հանրութիւնից գաղտնի են պահած լինում; վերադարձնում են ոչ մի բանի դիմաց, այն պարագայում, որ մի քանի տասնեակ հայ գերիներ են պահւում Ադրբեջանի բանտերում;

- հայերի ձեռքով դատարկւում են Աղաւնոն ու Բերձորը, որ յանձնեն ադրբեջանցիներին, ինչն Արցախը ՀՀ-ի հետ կապող յուսալի ճանապարհն ադրբեջանցիներին յանձնելու պլանի բաղկացուցիչ մասն է;

- օգոստոսի մէկից մեկնարկած եռամսեայ հաւաքների 2 մասնակից է զոհւում («եռամսեայ ՊԱՏԺԻՉ հաւաքներ» եմ դրանց ասում);

- Ապարանում իշխանամէտ յանցախմբի իրագործած զանգւածային գնդակահարութեան (5 վիրաւոր, 2 զոհ) վիրաւորներից մէկն է մահանում, այսինքն այդ միջադէպով արդէն 3 զոհ ունենք։ Յիշեցնեմ, որ այդ գործով ընդամէնը 1 հոգի է մեղադրւում։ Սուպերմէն էր, մենակով 7 հոգու կպել էր որսորդական զէնքից։

Սա օկուպացւած Հայաստանի մէկ շաբաթն է։

Սա է Նիկոլի խոստացած ապագան, որն արդէն ներկայ է։

Քանի դեռ Նիկոլ-փաշան է Հայաստանի կառավարիչը, քանի դեռ մեր երկիրը թշնամու շահերը սպասարկողների ձեռքում է, մեր կեանքն այսպիսին է լինելու. անընդհատ ցնցումներով, կորուստներով, ցաւով»։

 

Յարակից լուրեր